Օգյուստ Կոնտ (ֆր.՝ Isidore Marie Auguste François Xavier Comte, հունվարի 19, 1798(1798-01-19)[1][2][3][…], Մոնպելիե, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4] - սեպտեմբերի 5, 1857(1857-09-05)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]), նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր։

Օգյուստ Կոնտ
Auguste Comte
Ծնվել էհունվարի 19, 1798(1798-01-19)[1][2][3][…] Մոնպելիե, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4]
Մահացել էսեպտեմբերի 5, 1857(1857-09-05)[1][2][3][…] (59 տարեկան) Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Auguste Comte
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքagnostic atheism?
ՈւղղությունՊոզիտիվիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, սոցիոլոգ, մաթեմատիկոս և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և հասարակագիտություն
ԱնդամակցությունQ78751906?
Ալմա մատերԺոֆր լիցե (1814) և Պոլիտեխնիկական դպրոց (ապրիլի 14, 1816)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5]
Եղել է գիտական ղեկավարMaximilien Marie?
Ազդվել էԼուի Գաբրիել Ամբուազ դե Բանալդ[6]
Ամուսին(ներ)Կարոլին Մասին[7]
ՄայրRosalie Boyer?
ՈւսուցիչDaniel Encontre?, Կլոդ Անրի Սեն-Սիմոն, Louis Poinsot?, Օգյուստեն Լուի Կոշի, Jean Nicolas Pierre Hachette?, Ֆրանսուա Արագո, Louis Jacques Thénard? և Alexis Thérèse Petit?
ԱշակերտներFabien Magnin?, Pierre Laffitte?, Richard Congreve? և Eugène Sémérie?
 Auguste Comte Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մոնպելիե քաղաքում 1798 թ. պաշտոնյայի ընտանիքում։ Սովորել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցում։ Ազատամտության համար վտարվելով դպրոցից՝ դառնում է մաթեմատիկայի տնային ուսուցիչ։ 1817-24 թթ. աշխատել է քարտուղար Սեն-Սիմոնի մոտ՝ յուրացնելով սոցիալիստ մտածողի շատ գաղափարներ։ Սեն-Սիմոնի հետ խզումից հետո նա այլևս երբեք հաստատուն վաստակով աշխատանք չի ունեցել։ 1840-ական թթ. կարդացել է դասախոսություններ Պոլիտեխնիկական ընկերությունում բանվորների համար։ 1848 թ. ունկնդիրների խմբով և դրան հարող ուսանողներով կազմակերպել է պոզիտիվիստական ընկերություն, որի խնդիրն էր ժողովրդի դաստիարակումը և ուսուցումը պոզիտիվիստական աշխարհայացքի ոգով։ Մահացել է 1857 թ. միայնակ և խելագար համարված։

Հիմնական երկերը խմբագրել

1830-1842 թվականների միջև հրատարակել է «Պոզիտիվ փիլիսոփայության դասընթաց» իր գլխավոր գործը (6 հատոր), 1844 թվականին՝ «Փիլիսոփայական տրակտատ հանրամատչելի աստղաբաշխության մասին», «Դատողություն պոզիտիվ փիլիսոփայության ոգու մասին», 1848-1851 թվականներին՝ «Դատողություն ամբողջության մեջ վերցված պոզիտիվիզմի մասին», 1851 թվականին՝ «Պոզիտիվիստական կատեխիզիս», 1851-1854 թվականներին՝ «Պոզիտիվ քաղաքականության համակարգ կամ մարդկության կրոնը սահմանող տրակտատ» (4 հատոր), 1855 թվականին՝ «Կոչ պահպանողականներին», 1856 թվականին՝ «Սուբյեկտիվ սինթեզ»։

Ուսմունք խմբագրել

Կոնտի պոզիտիվ մեթոդի հիմնական գաղափարը գիտության անջատումն է մետաֆիզիկայից և աստվածաբանությունից։ Ճշմարիտ գիտությունը բնութագրվում է այն բանով, որ հրաժարվում է «անլուծելի» հարցերից, որոնք չի կարելի ոչ հաստատել, ոչ հերքել փորձի ու դիտարկման միջոցով։ Ոչ գիտական հարցեր են, ըստ Կոնտի, իրերի էության և պատճառների մասին հարցերը։ Գիտության խնդիրը երևույթների միջև կայուն, կրկնվող կապերի բացահայտումն է։

Մշակել է գիտությունների դասակարգում՝ հենվելով դրանց օբյեկտիվ հատկանիշների վրա՝ վերացական և կոնկրետ։ Վերացական գիտությունները ուսումնասիրում են երևույթների որոշակի կատեգորիաների օրենքները, կոնկրետ գիտությունները՝ այդ օրենքների կիրառումը մասնավոր բնագավառներում։ Վերացական գիտություններ է համարել աստղաբաշխությունը, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը և սոցիոլոգիան (նա է համարվում «սոցիոլոգիա» եզրույթի ստեղծողը)։ Սոցիոլական երևույթները, ըստ Կոնտի, աչքի են ընկնում առավել բարդությամբ և մյուս բոլոր երևույթներից իրենց կախվածությամբ։

Ժխտելով առանձին, միմյանցից մեկուսացված փաստերի ճանաչման հնարավորությունը՝ Կոնտը պահանջում էր հետազոտել դրանց փոխադարձ կապերը, զննել դրանց ֆունկցիոնալ գործունեությունն այն ընդհանրությունների շրջանակում, որոնց մեջ դրանք մտնում են։ Գտնում էր, որ ամբողջականը ավելի մեծ չափով է մատչելի հետազոտության, քան նրանում գործող երևույթները[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Fletcher R., Barnes H. E. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Конт Огюст // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. CONOR.Sl
  6. 6,0 6,1 6,2 Encyclopedia of Modern Christian PoliticsGreenwood Publishing Group, 2006. — P. 66. — ISBN 978-0-313-32362-1
  7. http://sabix.revues.org/341
  8. XIX-XX դարասկզբի բուրժուական սոցիոլոգիայի պատմություն, Երևան, 1986, էջ 30
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստ Կոնտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 581