Կարիեր Օգյուստ (ֆր.՝ Auguste Carrière, օգոստոսի 12, 1838(1838-08-12)[1][2], Saint-Pierre-le-Vieux - հունվարի 26, 1902(1902-01-26)[1], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի հայագետ-արևելագետ։

Օգյուստ Կարիեր
ֆր.՝ Auguste Carrière
Ծնվել էօգոստոսի 12, 1838(1838-08-12)[1][2]
Saint-Pierre-le-Vieux
Մահացել էհունվարի 26, 1902(1902-01-26)[1] (63 տարեկան)
Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունպատմաբան, լեզվաբան, քերական, արևելագետ, աստվածաբան և աստվածաշնչագետ
Հաստատություն(ներ)Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց և Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ
Գործունեության ոլորտաստվածաբանություն[3], biblical studies?[3], արևելագիտություն[3], հայերեն[3] և Հայ գրականություն[3]
Պաշտոն(ներ)Q15639454?
Ալմա մատերՍտրասբուրգի համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետ և Ժնևի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[4][3]

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Ժնևի, Ստրասբուրգի և Գյոթինգենի համալսարաններում։ 1871 թվականից եբրայերեն, քաղդեերեն և ասորերեն է դասավանդել Փարիզի բարձրագույն դպրության ուսումնարանում։ 1873 թվականից վարել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցի գրադարանապետի և քարտուղարի պաշտոնը, 1881 թվականից ղեկավարել հայոց լեզվի ամբիոնը։ Հայերենի ուսուցումը դյուրացնելու նպատակով ֆրանսերենի է փոխադրել գերմանացի հայագետ Մ. Լաուերի գրաբարի քերականությունը (1883)։ Հրատարակել է (1886) լատին-հայերեն մի բառացանկ։ Խորացել է հայոց պատմության մեջ, ուսումնասիրել Մովսես Խորենացուն, նրան համարել 8-9-րդ դդ. հեղինակ։ Առավել աչքի ընկնող հետազոտություններից են՝ «Մովսես Խորենացին և նահապետների ազգաբանությունը» (1891), «Նորագույն աղբերք Մովսիսի Խորենացվո» (1893-1894, հայերեն հրատարակություն նույն թվականին), «Աբգարու զրույցը Մովսես Խորենացվո պատմության մեջ» (1895, հայերեն հրատարակություն 1897), «Հեթանոս Հայաստանի ութ մեհյաններն Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացվո համեմատ» (1899, հայերեն հրատարակություն նույն թվականին), «Լեոն Ե-ի ընծայյալ վարդն ոսկեղեն» (1899), «Որմզդի և Արհմնի ծնունդը ըստ Թեոդորի Բար-Խունի, Եզնկա և Եղիշեի» (1900)։

Աշխատություններ խմբագրել

  • Grammaire arménienne (1883), édition corrigée et augmentée de celle de Max Lauer OCLC 23392048
  • Un ancien glossaire latin-arménien (1886)
  • Une version arménienne de l'histoire d'Asséneth (1886)
  • La correspondance apocryphe de saint Paul et des Corinthiens, ancienne version latine et traduction du texte arménien (1891)
  • Moïse de Khoren et les généalogies patriarcales (1891) OCLC 4682904
  • Nouvelles sources de Moïse de Khoren : Études critiques (1893) OCLC 4682908
  • La légende d'Abgar dans l' Histoire d'Arménie de Moïse de Khoren (1895) OCLC 252883907
  • Les huit sanctuaires de l'Arménie païenne d'après Agathange et Moïse de Khoren, étude critique (1899).

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 322