Քևին Վիմեր (գերմ.՝ Kevin Wimmer, նոյեմբերի 15, 1992(1992-11-15)[1][2][3], Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ։ Անգլիական «Սթոք Սիթի» ակումբի և Ավստրիայի հավաքականի պաշտպան։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Քևին Վիմեր
Kevin Wimmer
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 15, 1992(1992-11-15)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա
Հասակ 187 սմ
Քաշ 75կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սթոք Սիթի
Համար 5
Պատանեկան կարիերա
1998-2000 Ավստրիա Էդտ
2000-2010 Ավստրիա Ֆուտբոլակադեմի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Ավստրիա ԼԱՍԿ 28 (4)
2012-2015 Գերմանիա Քյոլն 67 (2)
2015-2017 Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 15 (0)
2017—մ.հ. Անգլիա Սթոք Սիթի 0 (0)
Ազգային հավաքական
2010 Ավստրիա Ավստրիա (մինչև 18) 2 (0)
2011—մ.հ. Ավստրիա Ավստրիա (մինչև 21) 9 (0)
2013—մ.հ. Ավստրիա Ավստրիա 8 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Վիմեր Քևինն Ավստրիայի հավաքականի կազմում

Քևինը «Լասկ» ակումբի սան է։ Սկզբում նա խաղացել է երիտասարդական և պահեստային թիմերի կազմում, սակայն ԼԱՍԿ-ի՝ Ավստրիայի Բունդեսլիգայից դուրս մնալուց հետո հնարավորություն ստացավ խաղալու հիմնական կազմում։ 2011 թվականի հուլիսի 29-ին «Ֆյորստ» ակումբի դեմ խաղում Վիմերը կատարել է իր նորամուտն Ավստրիայի առաջին լիգայում[4]։ Սեպտեմբերի 30-ին «Ֆյորստի» դեմ խաղում Քևինը հեղինակել է իր առաջին գոլն ակումբի կազմում[5]։

2012 թվականի ամռանը Քևինը համալրել է գերմանական «Քյոլն» ակումբի կազմը։ Օգոստոսի 5-ին Բրաունշվեյգի «Այնտրախտ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Երկրորդ Բունդեսլիգայում[6]։ Առաջին մրցաշրջանում Վիմերը պայքարել է հիմնական կազմում ընդգրկվելու համար, և խաղադաշտ է դուրս եկել 9 խաղերի ժամանակ, բայց երկրորդ մրցաշրջանում դարձել է թիմի առաջատաներից մեկը «այծերի» պաշտպանության գծում։ 2013 թվականի նոյեմբեր 29-ին «Սանկտ Պաուլի» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ «Քյոլնի»[7]։ Մրցաշրջանի արդյունքում Վիմերն իր ակումբին օգնել է անցնել էլիտար լիգա։ Օգոստոսի 23-ին «Համբուրգ» ակումբի հետ խաղում նա իր դեբյուտն է կատարել Բունդեսլիգայում[8]։

2015 թվականի ամռանը Վիմորը տեղափոխվել է անգլիական «Տոտտենհեմ» ակումբժ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7 մլն եվրո։ «Հոտսպուրի» հետ նա ստորագրել է հինգ տարվա պայմանագիր[9]։ 2016 թվականի հունվարի 23-ին «Քրիսթալ Փելաս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտն Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ հանդիպման երկրորդ կեսին փոխարինելով Յան Վերտոնգենին[10]։ Հաջորդ մրցաշրջանից հետո Քևինը օգնել է «Հոտսպուրին» գրավել 3-րդ տեղն առաջնությունում։ 2017 թվականի ամռանը Վիմերը տեղափոխվել է «Սթոք Սիթի»՝ ստորագրելով հինգ տարի պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 18 մլն ֆունտ եվրո[11]։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականի նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղում Քևինը կատարել է իր նորամուտը Ավստրիայի ազգային հավաքականի կազմում[12]։

2016 թվականի ամռանը Վիմմերը ընդգրկվել է Ավստրիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Պորտուգալիայի հավաքականի դեմ[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Фёрст VS. ЛАСК 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 29.
  5. «ЛАСК VS. Фёрст 4:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 29.
  6. «Айнтрахт Брауншвейг VS. Кёльн 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 5.
  7. «Санкт-Паули VS. Кёльн 0:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 29.
  8. «Кёльн VS. Гамбург 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 23.
  9. «"Тоттенхэм" подписал Виммера» (ռուսերեն). soccer.ru. 2015 թ․ մայիսի 29.
  10. «Кристал Пэлас VS. Тоттенхэм Хотспур 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 23.
  11. ««Сток» приобрел Виммера у «Тоттенхэма» за 18 млн фунтов» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ օգոստոսի 29.
  12. «Австрия VS. США 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 19.
  13. «Португалия VS. Австрия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 18.

Արտաքին հղումներ խմբագրել