Քևին Ջոզեֆ Զեգերս (անգլ.՝ Kevin Joseph Zegers, սեպտեմբերի 19, 1984(1984-09-19)[1], Վուդսթոք, Oxford County, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասան։ Հայտնի է «Մեռելների լուսաբացը», «Transamerica», «Տղան աղջկա մեջ», «50 քայլող դիակներ», «Սառածները» ֆիլմերով։

Քևին Զեգերս
Ծնվել էսեպտեմբերի 19, 1984(1984-09-19)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՎուդսթոք, Oxford County, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասան, մոդել, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է կանադական Վուդստոկ փոքրիկ քաղաքում (նահանգ Օնտարիո) քարհանքում աշխատող Ջեյմս Զեգերսի և ուսուցչուհի Մերի Էլլեն Զեգերսի ընտանիքում։ Քևինն ունի երկու քույր՝ Քրիստան և Քեթին։

Նա մեծացել է Վուդստոկում, 2002 թվականին ավարտել է Սուրբ Մարիի (անգլ.՝ St. Mary's Catholic High School) դպրոցը։ Դեռ 6 տարեկանց նկարահանվել է գովազդային հոլովակներում (30- ից ավել)։ Ինչպես նաև հանդես է եկել որպես մոդել։

Առաջին անգամ հեռուստաֆիլմում հայտնվել է, երբ դեռ 7 տարեկան էր՝ փոքրիկ դեր «Շտապ պահանջվում է աստղ» (անգլ.՝ Life With Mikey, 1993): Հետագայում նկարահանվել է մի շարք սերիալներում և սարսափ ֆիլմերում։

Ֆելիսիթի Ֆուֆֆմանի հետ խաղացել է գլխավոր դեր «Transamerica» ֆիլմում, որն 2 անգամ արժանացել է «Օսկարի»:Թոբի Քևինի դերի համար ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակներից մեկը։ 2006 թվականին նկարահանվել է «Տղան աղջկա մեջ» ֆիլմում Սամիրա Արմսթրոնգի փոխարեն։

2008 թվականին նկարահանվել է «50 քայլող դիակներ» ֆիլմում։

Ֆիլմագրություն խմբագրել

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

  • 1998 – «Օդի թագավոր» գեղարվեստական ֆիլմում կատարած դերի համար արժանացել է լավագույն երիդասարդ դերասան մրցանակին։
  • 2006Կաննի կինոփառատոնում արժանացել է Chopard Trophy Award- ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.