Քրոմոսոմային աբեռացիա
Քրոմոսոմային աբեռացիա, քրոմոսոմային վերակառուցումներ, քրոմոսոմային մուտացիաներ, քրոմոսոմների կառուցվածքային փոփոխություններ, առաջանում են խզումների հետևանքով, որոնց սովորաբար հետևում է առաջացած հատվածների միացումն այլ հաջորդականությամբ։ Քրոմոսոմային աբեռացիան կարող է տեղի ունենալ ինչպես մեկ քրոմոսոմի սահմաններում, այնպես էլ հոմոլոգ և ոչ հոմոլոգ քրոմոսոմների միջև։ Քրոմոսոմային աբեռացիայի տիպերն են․
- դելեցիա, քրոմոսոմի որևէ հատվածի դուրս ընկնելը
- դուպլիկացիա, քրոմոսոմի որևէ տեղամասի կրկնապատկումը
- տրանսլոկացիա, քրոմոսոմի հատվածի տեղափոխությունը այլ տեղամաս
- ինվերսիա, քրոմոսոմի հատվածի 180°-ով շրջումը իր տեղում։ Քրոմոսոմային աբեռացիաները կարող են առաջանալ ինքնաբուխ կերպով, բայց դրանց հաճախականությունը խիստ մեծանում է ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 499)։ |