Վու Ի Փան (հանգըլ՝ 우판, չինարեն՝ 吴亦凡, նոյեմբերի 6, 1990(1990-11-06)[1], Գուանչժոու, Չինաստան), հայտնի է Քրիս մականունով (կորեերեն՝ 크리스), չինական դերասան և երգիչ։ Կորեա-չինական հայտնի EXO[2] խմբի նախկին անդամ և չինական՝ EXO-M ենթախմբի առաջնորդը։

Քրիս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունչինարեն՝ 吴亦凡
Ի ծնե անունՎու Ի Փան
Նաև հայտնի է որպեսKris Wu
Ծնվել էնոյեմբերի 6, 1990(1990-11-06)[1] (33 տարեկան)
Գուանչժոու, Չինաստան
ԵրկիրՉինաստան և  Կանադա
Ժանրերփոփ, C-pop, հիփ-հոփ, ժամանակակից R&B և քեյ փոփ
Մասնագիտություներգիչ, կինոդերասան, դերասան, մոդել, ռեփեր, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
Գործունեություն2012–այժմ
ԼեյբլSM Entertainment
ԿրթությունPoint Grey stəywəte:n̓ Secondary School?
ԱնդամակցությունEXO-M?
ԿապվածEXO
Կայքkriswuofficial.com
 Kris Wu Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Ծննդյան պահին ստացել է Լի Ցզեհյան և ամերիկյան Կեվին Լի անունները։ Ծննդավայրը Չինաստանի Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում։ Քրիսն ունի Կանադայի քաղաքացիություն։

10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա և խոսում է չինարեն, կանտոներեն, անգլերեն, ինչպես նաև կորեերեն։ 2005 թվականին 15 տարեկան հասակում նա վերադարձել է Գուանչժոու և սովորել է Գուանչժոուի №7 միջնակարգ դպրոցում։ Ի Փանը եղել է դպրոցական բասկետբոլի ակումբի առաջնորդը։ Նրա խումբը Չինական երիտասարդական NBA առաջնության ժամանակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Դրանից հետո, նա ետ է վերադարձել Վանկուվեր, և շարունակել ուսումը Փոինթ Գրեյի և Ուինսթոն Չերչիլի անվան միջնակարգ դպրոցում։ Այս դպրոցում ևս դարձել է բասկետբոլի խմբի անդամ։

Կարիերա խմբագրել

EXO խմբագրել

Հիմանական հոդվածը։ EXO

2007 թվականին 16 տարեկանում, Քրիսը Վանկուվերում անցնում է SM Entertainment-ի համաշխարհային լսումները։ Դրանից հետո Ի Փանը տեղափոխվում է Հարավային Կորեա ու դառնում SM Entertainment-ի փորձնական աշխատող։ Մինչ EXO-ի անդամ դառնալը, նա նկարահանվել է Girls' Generation-ի 2011 թվականի համաշխարհային շրջագայության համար պատրաստված տեսահոլովակում։

Քրիսը 2012 թվականի փետրվարի 17-ին ներկայացվել է որպես EXO-ի 11-րդ անդամ։

Մենակատարային գործունեություն խմբագրել

2014 թվականի հունիսի 24-ին Xu Jinglei-ն իր Weibo-ի էջում հրապարակել է, որ Քրիսը պատրաստվում է նկարահանվել «Վայր, որի մասին գիտենք միայն մենք» («Somewhere Only We Know») ֆիլմում։ Ֆիլմը նկարահանվել է Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում։ Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվել է 2015 թվականի Սուրբ Վալենտինի օրը։

2014 թվականի հուլիսի 17-ին Ի Փանը թողարկել է իր առաջին մենակատարային «Time Boils the Rain (时间煮雨)» երգը, որը դարձել է «Tiny Times 3» ֆիլմի սաունդթրեքը։ Այն բանից հետո, երբ երգը տեղադրվեց Weibo, այն սահմանեց ռեկորդային 1 միլիոն դիտումների թիվ 3 ժամ 25 րոպեի ընթացքում։

2014 թվականի օգոստոսի 12-ին լուր ստացվեց, որ Քրիսը պետք է նկարահանվի մելոդրամայի գլխավոր դերերից մեկում։ Այդ ֆիլմը հիմնված է ինտրնետ-պատմության վրա, ու պատմում է երեք տղաների ու մի աղջկա սիրո մասին։

Քրիսը նկարահանվել է չինական Bazaar ամսագրի հոկտեմբերյան համարի համար։ Ֆոտոսեսիան կազմակերպվել է Պրահայում, նրա առաջին ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Իր հարցազրույցի մեջ նա պատմել է ֆիլմի, սիրո ու նորաձևության մասին։

2014 թվականի հոկտեմբերի 16-ին Huayi Brothers Media Corporation-ը հաստատել է այն լուրը, որ Քրիսը ռեժիսոր Ֆեն Սյաոգանի հետ նկարահանվել է 老炮儿 (Lao Pao Er) ֆիլմում։

2014 թվականի նոյեմբերի 6-ին, իր 24-ամյակին, նա թողարկել է իր «There Is A Place» (有一个地方), որը դարձել է «Somewhere Only We Know» ֆիլմի սաունդթրեքը։ Երգի համահեղինակ է եղել SM-ի նախկին աշխատող Սոն Բին Յանը։

Ի Փանը դարձել է ամենահայտնի երիտասարդը (ծնվել է 1990 թվականին), որը ունի իր սեփական մոմե արձանը Շանհայի Մադամ Տյուսոյի թանգարանում։ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Քրիսը ներկայացել է իր արձանի ստեղծման արարողությանը։ Թանգարանի աշխատողները հատուկ եկել էին Անգլիայից, որպեսզի ավելի մանրամասն ուսումնասիրեն նրա մաշկի գույնն ու չափումներ կատարեն՝ ճիշտ արձան ստանալու համար։

2014 թվականի դեկտեմբերի 31-ին Քրիսը ելույթ է ունեցել Zhejiang TV-ի ամանորյա համերգին։ Նա կատարել է «Tiny Times» և «Somewhere Only We Know» ֆիլմերի սաունդթրեքները, որոնք գրվել էին իր կողմից։

Սինգլներ խմբագրել

  • 2014 - Time Boils the Rain (Tiny Times 3 OST)
  • 2014 - There's A Place
  • 2015 - Bad Girl
  • 2015 - Geenhouse Girl (Mr. Six OST)
  • 2016 - From now on (Sweet Sixteen OST)

Տեսահոլովակագրություն խմբագրել

  • 2012 - EXO - MAMA (Կորեական և չինական)
  • 2012 - EXO - History (Կորեական և չինական)
  • 2012 - EXO - What is love (Կորեական և չինական)
  • 2013 - EXO - Wolf (Կորեական և չինական)
  • 2013 - EXO - GROWL (Կորեական և չինական)
  • 2014 - EXO - Overdose (Կորեական և չինական)
  • 2014 - There's A Place
  • 2015 - Time boils the rain
  • 2015 - Bad Girl

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Հայերեն անվանում Պաշտոնական անվանում Դերակատարում
2015 «Վայր, որի մասին գիտենք միայն մենք» 有一個地方只有我們知道 Կե Պեն
2015 «Կրքոտ երկինքներ» 夏有乔木
2015 «Պարոն Իքս» 老炮儿 Պարոն Վեց
2016 «Դինաստիայի անկման մասին լեգենդը» 爵迹
2017 «Երեք Իքս։ Կսանդերա Քեյջի վերադարձը» xXx: The Return Of Xander Cage Նիքս
2017 «Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» Valerian and the City of a Thousand Planets

Հեռուստաշոուներ խմբագրել

  • Happy Camp (2012-2015) 2012 թվականի հունիսի 9-ից (EXO-M), հուլիսի 21-ից (EXO), 2013 թվականի հուլիսի 6-ից (EXO), 2014 թվականի հուլիսի 5-ից (EXO), 2015 թվականի մարտի 15-ից և 21-ից
  • «Hello» Talk show (2013) - սերիա № 131
  • Running Man (2013) - սերիաներ № 171-172
  • Let’s Go Dream Team! (2013) - սերիա № 214
  • EXO’s First Box (2014) - 4 սերիա
  • EXO's Showtime (2013 թվականի նոյեմբերի 28 - 2014 թվականի փետրվարի 13)
  • EXO XOXO Hot Moment (2014 թվականի մայիսի 9 - 2014 թվականի մայիսի 30)

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «- Крис из EXO подал иск против SM Entertainment об аннулировании контракта». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.