Քրիս Նորման

անգլիացի երգիչ, կիթառահար, կոմպոզիտոր

Քրիս Նորման (անգլ.` Chris Norman, ամբողջական անունը` Քրիստոֆեր Ուորդ Նորման (Christopher Ward Norman), հոկտեմբերի 25, 1950(1950-10-25)[1][2], Ռեդքար, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի հայտնի երգիչ, կիթառահար և կոմպոզիտոր։

Քրիս Նորման
Բնօրինակ անունանգլ.՝ Chris Norman
Ծնվել էհոկտեմբերի 25, 1950(1950-10-25)[1][2] (73 տարեկան)
Ռեդքար, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ, փոփ ռոք, սոֆթ ռոք, գլեմ ռոք և դիսկո
Մասնագիտություներգիչ, կիթառահար, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլԲերտելսմանի երաժշտական խումբ
ԱնդամակցությունSmokie
Կայքchris-norman.co.uk
 Chris Norman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քրիս Նորմանը ծնվել է Անգլիայի Հյուսիսային Յորքշիր կոմսության Ռեդկար քաղաքում։ Մանկության տարիներից նա արդեն գիտեր, թե ինչ է բեմը, քանի որ նրա ծնողները դերասաններ էին և հաճախ էին մի տեղից տեղափոխվում մյուսը` ելույթներ ունենալով Յորքշիր կոմսության տարբեր բեմերում։ Երբ Քրիսը դարձել էր յոթ տարեկան, հայրը նրան կիթառ նվիրեց։ Դա ռոքնռոլի ծննդյան ժամանակաշրջանն էր և Քրիսը, ինչպես իր բոլոր հասակակիցները, տարվել էր այդ երաժշտությամբ։ Հատկապես մեծ էր նրա վրա Էլվիս Փրեսլիի, Լիթլ Ռիչարդի և Լոնի Դոնեգանի ազդեցությունը։

Դեռևս դեռահաս տարիքում, Քրիսը ծնողների հետ ոտքի տակ էր տվել ողջ երկիրը, որի պատճառով սովորել էր 9 տարբեր դպրոցներում։ Նրանց ընտանիքը բնակություն է հաստատել Անգլիայի տարբեր քաղաքներում։ 1962 թվականին նրանք հաստատվեցին Քրիսի մոր հարազատ քաղաքում ` Բրեդֆորդում։ Այնտեղ սովորելու տարիներին Քրիսը ծանոթացավ Ալան Սիլսոնի և Թերի Աթլիի հետ։ 1965 թվականին Քրիսը թողեց ուսումը, քանի որ այնքան էլ լավ չէր սովորում և հրապուրվեց երաժշտությամբ։ 1960-ական թվականների վերջերին, նա իր դպրոցական ընկերներից խումբ հավաքեց և սկսեց ելույթներ ունենալ ակումբներում[3]։

Այդ տարիներին, նրանց վրա մեծ ազդեցություն էին թողնում The Beatles, The Rolling Stones խմբերի և երգիչ Բոբ Դիլանի ելույթները։ Քրիս Նորմանն ու Ալան Սիլսոնը սկսեցին իրենց ազատ ժամանակն անցկացնել միասին և իրենց կիթառներով նոր երգեր սովորել։ Շուտով նրանց միացան նաև Թերի Աթլին և հարվածային գործիքներ նվագող Ռոն Քելլին։ Նրանք միասին ստեղծեցին իրենց առաջին խումբը։ Մինչ նրանց խումբը կանվանվեր Elizabethans, այն բազմիցս փոխել է իր անվանումը` կոչվելով Yen, Sphinx, Essence և Long Side Down[4]։

Երկար ժամանակ Kindness խումբը ելույթներ էր ունենում Բրեդֆորդի ծայրամասերում գտնվող գիշերային ակումբներում։ Ձայնագրման ստուդիաների հետ համագործակցելու բոլոր փորձերն արդյունք չէին տալիս։ 1974 թվականին, Լոնդոնում նրանց նկատեցին երգահաններ Նիկ Չինը և Մայք Չեպմենը, ովքեր մինչ այդ աշխատում էին Սյուզի Քուատրոյի, Sweet և Mud խմբերի հետ։ 1975 թվականին Չին-Չեպմեն ստեղծագործական զույգը հայտարարեց Smokie խմբի ծննդյան մասին, որի դեբյուտային ալբոմը կոչվում էր «Pass It Around»: Խմբի հիմնական կազմի մեջ ընդգրկված էին Քրիս Նորմանը (վոկալ), Ալան Սիլսոնը (կիթառ), Փիթ Սփենսերը (հարվածային) և Թերի Աթլին (բաս-կիթառ)։ Խումբը հսկայական հաջողություններ ունեցավ աշխարհի տարբեր երկրներում և համերգային շրջագայություններով հանդես էր գալիս ամենուր։

1986 թվականից Քրիս Նորմանը սկսեց իր սոլո-կարիերան։ Նա սկսեց համագործակցել հայտնի գերմանացի երաժշտական պրոդյուսեր և կատարող Դիթեր Բոլենի հետ։ Վերջինս հանդիսանում էր Modern Talking, Blue System, C. C. Catch և այլ նախագծերի հեղինակն ու պրոդյուսերը։ BMG ձայնագրման ստուդիայում Քրիսը ձայնագրեց իր սոլո-ալբոմը` բոլորովին նոր երգերով, որոնք գրվել էին Դիթեր Բոլենի կողմից։ Իր «Midnight Lady» երգով, Քրիսը կրկին նվաճեց երաժշտական Օլիմպոսը, գրավելով համարյա բոլոր եվրոպական հիթ-շքերթների առաջին հորիզոնականները։ Նրա մյուս երգերը նույնպես առաջատար տեղերում էին։ 2014 թվականին Քրիս Նորմանը C. C. Catch-ի հետ ձայնագրեց «Another Night In Nashville» զուգերգը[5]։

Անձնական կյանքը խմբագրել

1967 թվականին Քրիս Նորմանը Շոտլանդիայի Էլգին քաղաքում ծանոթացել էր իր ապագա կնոջ` Լինդայի հետ։ 1970 թվականին նրանք ամուսնացան և ունեն հինգ երեխա` չորս որդի և մեկ դուստր։ Բացի այդ Քրիսն ունի նաև մեկ ավագ դուստր այլ կնոջից` մինչ Լինդայի հետ ծանոթանալը։ Քրիս Նորմանը ընդգրկված է համաշխարհային երաժիշտների բազմազավակ հայրերի հնգյակի մեջ[6]։

Վերջին 23 տարում Քրիսն ու Լինդան բնակվում են Մեն կղզում և ունեն թոռնիկներ։

Սկավառակագրությունը[7] խմբագրել

Ալբոմները Smokie խմբում

  • 1975 - Changing all the time
  • 1975 - Pass it around
  • 1976 - Bravo präsentiert: Smokie (Germany)
  • 1976 - Midnight Café
  • 1976 - Smokie
  • 1977 - Bright Lights & Back Alleys
  • 1977 - Greatest Hits
  • 1978 - The Montreux Album
  • 1979 - The Other Side of the Road
  • 1980 - Greatest Hits Vol. 2
  • 1981 - Smokie-The Very Best of Smokie
  • 1981 - Solid Ground
  • 1982 - Die großen Erfolge einer Supergruppe (Germany)
  • 1982 - Midnight Delight
  • 1982 - Strangers in Paradise
  • 1990 - Smokie Forever
  • 1994 - The Collection — Komplett 'B' platten 1975-78 (Germany)
  • 1998 - The Concert — Von 1978 Essen’s Grugahalle (Germany) — Recorded «Live» for the Smokie film

Սոլո-ալբոմները

  • 1982 - Rock Away Your Teardrops
  • 1986 - Some Hearts Are Diamonds
  • 1987 - Different Shades
  • 1988 - Hits From The Heart (հավաքածու) /և մեկ այլ նախկինում չթողարկված երգ I Want To Be Needed (Feat.Shari Belafonte)/
  • 1989 - Break the Ice
  • 1991 - The Interchange
  • 1992 - The Growing Years
  • 1993 - Jealous Heart
  • 1994 - The Album
  • 1994 - Screaming Love Album (հավաքածու)
  • 1995 - Every Little Thing (հավաքածու)
  • 1995 - Reflections
  • 1997 - Into the Night
  • 1997 - Christmas Together (Audio Cassete) (Վերաթողարկվել է CD-ով 2003թ-ին` A Christmas Collection անվանումով)
  • 1999 - Full Circle
  • 2000 - Love Songs (հավաքածու)
  • 2001 - Breathe Me In
  • 2003 - Handmade
  • 2004 - Break Away
  • 2005 - One Acoustic Evening — CD & DVD (Live at the Private Music Club/Live in Vienna)
  • 2006 - Million Miles
  • 2006 - Coming Home (հավաքածու)
  • 2007 - Close Up
  • 2009 - The Hits! From His Smokie And Solo Years (հավաքածու)
  • 2009 - The Hits! Tour — Live at the Tempodrom, Berlin. (Deutschland) DVD
  • 2009 - The Hits! Tour — Live at the Tempodrom, Berlin. (Dänemark) DVD
  • 2011 - Time Traveller
  • 2011 - Time Traveller Tour Live in Concert — Germany DVD
  • 2013 - There and Back
  • 2015 - Crossover

Սինգլները

  • 1978 - Stumblin' in
  • 1982 - Hey baby
  • 1983 - Love is a battlefield
  • 1984 - My girl and me
  • 1986 - Midnight lady
  • 1986 - Some hearts are diamonds
  • 1987 - No arms can ever hold you
  • 1987 - Sarah
  • 1988 - Broken heroes
  • 1988 - I want to be needed
  • 1988 - Ordinary heart
  • 1988 - Wings of love
  • 1989 - Back again
  • 1989 - Keep the candle burning
  • 1991 - If you need my love tonight
  • 1992 - I need your love
  • 1993 - Come together
  • 1993 - Goodbye Lady Blue
  • 1993 - Growing Years
  • 1993 - Jealous Heart
  • 1994 - As good as it gets
  • 1994 - I need your love
  • 1994 - Wild wild angel
  • 1995 - Goodbye Lady Blue
  • 1995 - Obsession
  • 1995 - Red hot screaming love (D)
  • 1995 - Red hot screaming love (UK)
  • 1996 - Fearless Hearts
  • 1996 - Reflections of my life
  • 1996 - Under your spell
  • 1997 - Baby I miss you
  • 1997 - Into the night
  • 1999 - Oh Carol
  • 2000 - Mexican Girl
  • 2002 - Ich Mache Meine Augen Zu
  • 2003 - Keep talking
  • 2004 - Amazing
  • 2004 - Only You
  • 2004 - Too Much /Without Your Love
  • 2006 - Without Your Love (UK)
  • 2009 - Endless Night
  • 2011 - Chasing Cars
  • 2014 - Another Night in Nashville" (with C.C. Catch)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «Блог «Ботинок» — статья «Крис Норман — разбиватель сердец?»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Фан-сайт Алана Силсона». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Video C.C.Catch». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  6. Биография Криса Нормана на сайте «Люди»
  7. Официальный сайт Криса Нормана
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Նորման» հոդվածին։