Քրիս Աբանի, Քրիսթոֆեր Աբանի (անգլ.՝ Chris Abani, դեկտեմբերի 27, 1966(1966-12-27)[3][4][5][…], Աֆիկպո, Էբոնիի Պետություն, Նիգերիա[1][2]), նիգերիացի գրող, բանաստեղծ և վիպագիր։ Արքայազն Կլաուս ֆոն Ամսբերգի (2001 թվական) մրցանակի դափնեկիր է։

Քրիս Աբանի
Ծննդյան անունChristopher Uchechukwu Andrew Abani[1][2]
Ծնվել էդեկտեմբերի 27, 1966(1966-12-27)[3][4][5][…] (57 տարեկան)
ԾննդավայրԱֆիկպո, Էբոնիի Պետություն, Նիգերիա[1][2]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, վիպասան, ակադեմիկոս, պրոֆեսոր, դրամատուրգ և քաղաքական ակտիվիստ
Ազգությունիգբո
Քաղաքացիություն Նիգերիա[6] և  ԱՄՆ[7]
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան (2002)[8], Իմոյի պետական համալսարան (1991)[8], Բիրքբեք, Լոնդոնի համալսարան (1995)[8] և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (2004)
Ուշագրավ աշխատանքներԳրեյսլենդ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՌիվերսայդի Կալիֆորնիայի համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարան
Պարգևներ
Կայքchrisabani.com
 Chris Abani Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Հայրական կողմով Քրիս Աբանին պատկանում է իգբո ազգին, իսկ մայրական կողմից անգլիացի է։ Գրողը ձերբակալվել է իր դեբյուտային ստեղծագործության վեպի հրապարակումից հետո։ Այն ոստիկանական թրիլլեր է, որի վերնագիրն է «Տախտակամածի վարպետները» (1985 թվական)։ Հեղինակին որպես մեղադրանք են առաջարկել այն, որ փորձ է արել իր գրքով տապալել կառավարությանը ու արդյունքում, նա անազատության մեջ է պահվում վեց ամիս ժամկետով։ Երկրորդ անգամ Աբանին ձերբակալում են հաջորդ վեպի՝ «Սիրոկկո» (1987 թվական) համար։ Այս անգամ գրողը անազատության մեջ է անցկացնում մեկ տարի։ Երրորդ անգամ, երբ ձերբակալվում է Քրիս Աբանին, նրան մահապատժի են դատապարտում, սակայն բարեկամների օժանդակությամբ ազատվում է, ովքեր կարողացել էին կաշառել կառավարական չինովնիկներին։ Այդ իրադարձությունից հետո, 1991 թվականին, Քրիսն անմիջապես տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որտեղ ապրում է մինչև այսօր։

Քրիս Աբանին ավարտել է Լոնդոնի համալսարանի Բիրբեք քոլեջը։ Գրականության և գրականության վարպետության բնագավառում դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Հարավային Քարոլինայի համալսարանում։ Ներկայումս նա Ռիվերսայդի Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր է։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Քրիս Աբանին բազմաթիվ բանաստեղծությունների, վեպերի, պիեսների հեղինակ է։ «Akashic Books» հրատարակչությունում վարում է բանաստեղծությունների շարքը։

Ընտիր ստեղծագործություններ խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Masters of the Board (Delta, 1985)
  • Sirocco (1987)
  • GraceLand (FSG, 2004/Picador 2005)
  • The Virgin of Flames (Penguin, 2007, 2008)

Պատմվածքներ խմբագրել

  • Becoming Abigail (Akashic Books, 2006)
  • Song For Night (Akashic Books, 2007)

Բանաստեղծություններ խմբագրել

  • Kalakuta Republic (Saqi Books, 2001, վերահրատարակված 2007)
  • Daphne's Lot (Red Hen Press, 2003)
  • Dog Woman (Red Hen Press, 2004)
  • A Way To Turn This To Light (2005)
  • Hands Washing Water (Copper Canyon Press, 2006, վերահրատարակված 2012)
  • Sanctificum (Copper Canyon Press, 2010, վերահրատարակված 2013)
  • There are no names for red (Red Hen Press, 2010)
  • Feed me the sun: collected long poems (Peepal Tree, 2010)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Hanif S. Vision of the post colonial world in new Nigerian fiction: a literary analysis of Chimamanda Ngozi Adichie, Sefi Atta, Helon Habila and Chris Abani's selected works. Saarbrüken: LAP Lambert Academic Pub., 2012

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Աբանի» հոդվածին։