Քրիստոֆ Զիգվարդ (գերմ.՝ Christoph von Sigwart, մարտի 28, 1830(1830-03-28)[1][2], Տյուբինգեն, Գերմանիա[3] - օգոստոսի 4, 1904(1904-08-04) կամ օգոստոսի 5, 1905(1905-08-05)[1], Տյուբինգեն, Գերմանիա), գերմանացի փիլիսոփա-տրամաբանող, հոգեբան, Թյուբինհենի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, իր ուսմունքով մոտ է նոր կանտականությանը։ Եղել է Քրիստոֆ Վիլհելմ ֆոն Զինգվարդի որդին։

Քրիստոֆ Զիգվարդ
գերմ.՝ Christoph von Sigwart
Ծնվել էմարտի 28, 1830(1830-03-28)[1][2] Տյուբինգեն, Գերմանիա[3]
Մահացել էօգոստոսի 4, 1904(1904-08-04) (74 տարեկան) կամ օգոստոսի 5, 1905(1905-08-05)[1] (75 տարեկան) Տյուբինգեն, Գերմանիա
ԳերեզմանStadtfriedhof Tübingen
Քաղաքացիություն Վյուրտեմբերգի թագավորություն
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Թյուբինգենի համալսարան
ԱնդամակցությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան[4]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Եղել է գիտական ղեկավարHeinrich Maier?[4] և Ernst Meumann?[4]
Պարգևներ
Թագի շքանշան
Երեխա(ներ)Luise Klebs?
 Christoph von Sigwart Վիքիպահեստում

1841 թվականից սկսած հոր հետ ապրել է Շտուտգարտում, որտեղ հիգ տարի գիմնազիա է հաճախել։ 16 տարեկունում ընդունվել է Թյուբինհենի համալսարան, որտեղ մինչև 1851 թվականը սովորել է փիլիսոփայություն և աստվածաբանություն։ 1854 թվականի դեկտեմբերին Թյուբինհենի համալսարանից ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1865 թվականի աշնանը դարձել է համալսարանի իսկական պրոֆեսոր։

Մեծ ճանաչում է ձեռք բերել իր «Տրամաբանություն» գրքով (առաջին հատոր` 1873, երկրորդ հատոր` 1878), որում հիմնավորել է այն թեզը, ըստ որի տրամաբանությունը հիմնվում է հոգեբանության վրա և մտքի մասին տեխնիկական նորմատիվ ուսմունք է։ Ճշմարտացիության ճափանիշը Զիգվարտը համարում էր անհրաժեշտությունը և համընդհանուր նշանակալիությունը, որոնց համար որևէ հիմք չկար օբյեկտիվ աշխարհում. անհրաժեշտ մտածողության հիմքը ակնհայտությունն է, որը հղվում է հավատի վրա։ Առավել մանարամասն մշակել է դատողության մասին ուսմունքը։

Եղել է Թյուբինհենի համալսարանի աստավածաբանության ֆակուլտետի և Գալլեի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի պատվավոր դոկտոր, Բեռլինի և Մյունխեյի ակադեմիաների թղթակից անդամ։

Նրա դուստրը` Աննան, ամուսնացել է Գ. Մայերի հետ, իսկ նրանց դուստրը Զիգվարտի թոռնուհին` Աննելիես Մայերը, նույնպես փիլիսոփա է դարձել։

Աշխատանքներ խմբագրել

  • «Ulrich Zwingli» (1855)
  • «Spinozas Traktat von Gott, dem Menschen und der Glückseligkeit» (1866)
  • «Logik» (2 հրատ. — 1889, 93)
  • «Kleine Schriften» (1881)
  • «Vorfragen der Ethik» (1886)
  • «Die Impersonalien» (1888)
  • «Ein Collegium logicum im XVI J.» (1890)

Պարգևներ խմբագրել

  • Վյուրթեմբերգի թագի 1-ին դասի ասպետական խաչի շքանշան` Վյուրթեմբերգի թագավորության անհատական ազնվականության շնորհով
  • Ֆրիդրիխի 2-րդ դասի հրամանատարական խաչ շքանշան (1889)
  • Վյուրթեմբերգի թագի հրանատարական խաչ շքանշան (1897)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118614258 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Mathematics Genealogy Project — 1997.

Գրականություն խմբագրել

  • Г. Майер. Х. Зигварт. Биографическое введение (в посмертном 3 изд. «Логики» Х. Зигварта, т. 1)
  • Философский словарь / Под ред. И. Т. Фролова. — 4-е изд.-М.: Политиздат, 1981. — 445 с.
  • «Зигварт, Христофор-Вильгельм». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆ Զիգվարդ» հոդվածին։