Քրիստոֆեր Ռեն (անգլ.՝ Christopher Wren, հոկտեմբերի 20 (30), 1632[1][2][3][…], Իաթ Նոյլ, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[4] - փետրվարի 25 (մարտի 8), 1723[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]), անգլիացի ճարտարապետ և գիտնական։

Քրիստոֆեր Ռեն
անգլ.՝ Christopher Wren
Ծնվել էհոկտեմբերի 20 (30), 1632[1][2][3][…]
Իաթ Նոյլ, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էփետրվարի 25 (մարտի 8), 1723[1][2] (90 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
ԳերեզմանՍուրբ Պողոսի Տաճար
Բնակության վայր(եր)Օքսֆորդ
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Դավանանքքրիստոնեություն
Մասնագիտությունճարտարապետ, աստղագետ, մաթեմատիկոս, ֆիզիկոս, անատոմ, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և քաղաքաշինարար
Հաստատություն(ներ)Բոլոր հոգիների քոլեջ
Գործունեության ոլորտճարտարապետություն
Պաշտոն(ներ)Անգլիայի Ազգային ժողովի անդամ, Member of the 1685-87 Parliament?, Member of the 1689-90 Parliament?, Member of the 1690-95 Parliament?, Member of the 1701-02 Parliament? և Թագավորական միության նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[5]
Ալմա մատերՎեսմինստերի դպրոց և Ուոդհեմ քոլեջ (1653)
ԿոչումSavilian Professor of Astronomy?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][7]
Պարգևներ
Ասպետ-բակալավր
Ամուսին(ներ)Faith Coghill? և Jane FitzWilliam?
Երեխա(ներ)Քրիստոֆեր Ռեն, Jane Wren?[8] և William Wren?[8]
ՀայրՔրիստոֆեր Ռեն[8]
 Christopher Wren Վիքիպահեստում

1649 թվականի և 1653 թվականի միջև մաթեմատիկա է ուսանել Օքսֆորդի համալսարանում։ 1657 թվականից՝ աստղագիտության պրոֆեսոր Լոնդոնում, 1661 թվականից՝ Օքսֆորդում։ 1681-1683 թվականներին Լոնդոնի թագավորական ընկերության (Գիտությունների ակադեմիա) պրեզիդենտ։ 1660-ական թվականներից զբաղվել է ճարտարապետությամբ, դարձել անգլիական կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչներից։ Լոնդոնի վերակառուցման Ռենի նախագիծը (կազմվել է 1666 թվականի հրդեհից հետո) չի իրականացվել, սակայն Սիթիում նա կառուցել է բազմաթիվ բնակելի տներ և 52 եկեղեցի, որոնք ուշագրավ են կառուցվածքային և ծավալատարածական լուծումների բազմազանությամբ։ Լավագույնը Սբ․ Պողոսի տաճարն է Լոնդոնում աշխարհում ամենամեծ բողոքական տաճարը։ Գործերից են նաև Լոնդոնում՝ Չելսիի (1682-1691) և Գրինվիչի (1696-1716, ավարտվել է 1728 թվականին, ճարտարապետ Ջ․ Վանբրու և ուրիշներ) հոսպիտալները, Քեմբրիջում՝ Տրինիտիկոլեջի գրադարանը (1676-1684), Օքսֆորդում՝ Շելդոնի թատրոնը (1664-1669) և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆեր Ռեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։