Քրիստոֆեր Նկունկու

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Քրիստոֆեր Նկունկու (ֆր.՝ Christopher Nkunku, նոյեմբերի 14, 1997(1997-11-14)[1][2], Lagny-sur-Marne, Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Քրիստոֆեր Նկունկու
Christopher Nkunku
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Christopher Alan Nkunku
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 14, 1997(1997-11-14)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Lagny-sur-Marne, Ֆրանսիա
Հասակ 175 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա ՌԲ Լայպցիգ
Համար 18
Պատանեկան կարիերա
2003-2009 Ֆրանսիա Մարոլ
2009-2010 Ֆրանսիա Ֆոնտեբլո
2010-2015 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն B 27 (5)
2015-2019 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 55 (8)
2019-ներկա Գերմանիա ՌԲ Լայպցիգ 2 (1)
Ազգային հավաքական
2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 3 (0)
2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 3 (0)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 12 (0)
2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 5-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 5-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Պարի Սեն-Ժերմեն խմբագրել

Նկունկուն Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը 2015 թվականի դեկտեմբերի 8-ին՝ փոխարինելով Լուկաս Մոուրային Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[6][7]։ Դեկտեմբերի 22-ին Նկունկուն 3 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[8][9][10]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց 2016 թվականի մարտի 5-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[11]։ Սեպտեմբերի 14-ին ֆրանսիացին երկարաձգեց իր պայմանագիրը Պարի Սեն-Ժերմենի հետ մինչև 2020 թվականը[12][13][14]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Նկունկուն խփեց 2017 թվականի հունվարի 7-ին՝ Ֆրանսիայի գավաթի Բաստիայի դեմ խաղում[15]։ Լիգա 1-ում առաջին գոլը խփեց մարտի 12-ին՝ Լորյանի դեմ խաղում[16]։ 2016-17 մրցաշրջանում Նկունկուն անցկացրեց 16 հանդիպում[17]՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ ՊՍԺ-ն հաղթեց Ֆրանսիայի գավաթն[18][19] ու Ֆրանսիայի լիգայի գավաթը[20][21]։

2017 թվականի հուլիսի 29-ին Նկունկուն փոխարինեց Մարկո Վեռատտիին Ֆրանսիայի սուպերգավաթի Մոնակոյի դեմ խաղում[22]՝ օգնելով Պարի Սեն-Ժերմենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[23][24]։ 2018 թվականի մարտի 3-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Տրուայի դեմ խաղում[25]։ Մարտի 10-ին Նկունկուն դուբլ ձևակերպեց Մեցի դեմ խաղում[26][27]։ Մայիսի 4-ին նա գոլ խփեց Ամյենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[28]։ 2017-18 մրցաշրջանում Նկունկուն անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ[29], իսկ Պարի Սեն-Ժերմենը տեղական տրեբլ նվաճեց՝ հաղթելով Ֆրանսիայի գավաթը[30][31], Ֆրանսիայի լիգայի գավաթը[21][32] և Ֆրանսիայի առաջնությունը[33][34]։

2018 թվականի օգոստոսի 4-ին Նկունկուն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Մոնակոյի դեմ խաղում[35]՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[36][37]։ Սեպտեմբերի 29-ին ֆրանսիացին գոլ խփեց Նիսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[38]։ 2019 թվականի փետրվարի 23-ին Նկունկուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիմ Օլիմպիկի դեմ խաղում[39][40]։ Ապրիլի 27-ին նա փոխարինեց Մուսա Դիաբիին Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում և չիրացրեց վերջին 11-մետրանոցը[41], ինչի պատճառով Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[42][43][44]։ 2018-19 մրցաշրջանում ՊՍԺ-ն կրկին հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[45][46]։ Ակումբի կազմում Նկունկուն անցկացրեց 78 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[47][48]։

ՌԲ Լայպցիգ խմբագրել

2019 թվականի հուլիսի 18-ին Նկունկուն 5 տարվա պայմանագիր կնքեց ՌԲ Լայպցիգի հետ[49][50][51]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո[52][53][54]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի գավաթի Օսնաբրյուկի դեմ խաղում[55]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 18-ին՝ փոխարինելով Տիմո Վերներին Ունիոն Բեռլինի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[56][57]։

Միջազգային կարիերա խմբագրել

Նկունկուն ծնվել է Ֆրանսիայում և ունի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արմատներ[58][59]։ Նա ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին Նկունկուն մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[60], որտեղ Ֆրանսիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ 1-2 հաշվով պարտվելով Իտալիային[61][62]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[63]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պարի Սեն-Ժերմեն 2015–16 Լիգա 1 5 0 0 0 1 0 0 0 6 0
2016–17 8 1 4 1 1 0 3 0 16 2
2017–18 20 4 3 1 0 0 4 0 27 5
2018–19 22 3 5 0 0 2 1 29 4
Ընդհանուր 55 8 12 2 2 0 9 1 78 11
ՌԲ Լայպցիգ 2019–20 Բունդեսլիգա 2 1 1 0 0 0 0 0 3 1
Կարիերայի ընդհանուր 57 9 13 2 2 0 9 1 81 12

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Պարի Սեն-Ժերմեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «France - C. Nkunku - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  4. «Christopher Nkunku: Who is RB Leipzig's latest French wonderkid?». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «My Best Prospect: Christopher Nkunku». Breaking The Lines (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «Paris Saint-Germain - Shakhtar Donetsk, Dec 8, 2015 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. «Paris St-Germain v Shakhtar Donetsk». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  8. «PSG hot-prospect Nkunku signs on». FourFourTwo (անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «PSG : Christopher Nkunku signe pro - Foot - L1 - PSG». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. «Officiel - Nkunku signe son premier contrat pro au PSG». www.madeinfoot.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  11. «Paris Saint-Germain - HSC Montpellier, Mar 5, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. «PSG midfielder Nkunku signs new deal». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  13. «Nkunku signs new four-year PSG deal». beIN SPORTS (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  14. «Midfielder signs new four-year PSG deal». www.pulse.ng (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  15. «Paris Saint-Germain - SC Bastia, Jan 7, 2017 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  16. «FC Lorient - Paris Saint-Germain, Mar 12, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  17. «Christopher Nkunku | Football Stats | RB Leipzig | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  18. 18,0 18,1 «Own goal earns PSG record 11th French Cup title». Eurosport. 2017 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  19. «PSG wins French Cup scraping 1-0 win against Angers». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  20. 20,0 20,1 «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  21. 21,0 21,1 21,2 «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  22. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  23. 23,0 23,1 «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  24. «Ligue1.com - Alves stars as PSG make it five in a row!». www.ligue1.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  25. «ES Troyes AC - Paris Saint-Germain, Mar 3, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  26. «Paris Saint-Germain - FC Metz, Mar 10, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  27. «Paris Saint-Germain 5 Metz 0: Nkunku stars as PSG run riot». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  28. «SC Amiens - Paris Saint-Germain, May 4, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  29. «Christopher Nkunku | Football Stats | RB Leipzig | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  30. «PSG win French Cup to complete treble» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
  31. «Paris Saint-Germain win French Cup, but minnows Les Herbiers win plaudits | IOL Sport» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  32. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  33. «PSG wrap up Ligue 1 title with Monaco win | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  34. 34,0 34,1 «Ligue 1: Paris St-Germain claim title after stylish 7-1 win over Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  35. «Paris Saint-Germain - AS Monaco, Aug 4, 2018 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  36. 36,0 36,1 «PSG thrash Monaco to win French Super Cup as Neymar plays 15 minutes». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  37. «Debut win for Tuchel as PSG thrash Monaco in China». France 24 (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  38. «OGC Nice - Paris Saint-Germain, Sep 29, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  39. «Paris Saint-Germain - Nîmes Olympique, Feb 23, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  40. «Mbappe reaches Ligue 1 half century as PSG brush Nimes aside». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  41. «Stade Rennais FC - Paris Saint-Germain, Apr 27, 2019 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  42. «Rennes beat Paris St-Germain on penalties in Coupe de France final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  43. «Rennes win French Cup on penalties to shock PSG». Eurosport. 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  44. «Rennes stun PSG to win French Cup on penalties». Reuters (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  45. 45,0 45,1 «PSG win Ligue 1 as Mbappe scores hat-trick; Notre Dame tribute; Neymar returns» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  46. «Paris Saint-Germain crowned champions of France's Ligue 1 for eighth time». France 24 (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  47. «Christopher Nkunku joins Leipzig». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  48. «Bundesliga: RB Leipzig sign French U-21 international Christopher Nkunku from Paris Saint-Germain». Firstpost. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  49. «RasenBallsport Leipzig - Welcome to Leipzig, Christopher!». redbulls (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  50. «RB Leipzig sign Arsenal target Nkunku from PSG: "Skill set fits our profile very well"». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  51. Costa, Jorge (2019 թ․ հուլիսի 18). «Christopher Nkunku trades PSG for RB Leipzig». Soccer Antenna (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  52. «Transfer news: RB Leipzig land Christopher Nkunku in €15m deal with PSG | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  53. «Nkunku leaves PSG for RB Leipzig on five-year deal». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  54. «Unai Emery favourite slips the net and signs €15m Leipzig deal». teamtalk.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  55. «VfL Osnabrück - RB Leipzig, Aug 11, 2019 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  56. «1.FC Union Berlin - RB Leipzig, Aug 18, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  57. «RasenBallsport Leipzig - Union Berlin 0-4 RBL». redbulls (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  58. «Sélection - Ces jeunes pousses du PSG qui ont snobé la RD Congo». www.madeinfoot.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  59. «Actualité - Christo Nkunku: « Jouer pour la R.D.... - club Football actualitesdesleopards-rdc - Footeo». actualitesdesleopards-rdc.footeo.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  60. «France U20 World Cup Squad Announced | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  61. «France U20 - Italy U20, Jun 1, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  62. FIFA.com. «Italy taste revenge against France». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  63. «Christopher Nkunku | Stats, Career information and Matches | World Football». www.worldfootball.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  64. Reuters (2016 թ․ մարտի 13). «PSG beat Troyes 9-0 to clinch Ligue 1 title in record time». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  65. Reuters (2016 թ․ մայիսի 21). «Farewell, Zlatan: Ibrahimovic guides PSG to French Cup against Marseille». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  66. «Ten-man PSG beat Lille to retain French League Cup title». France 24 (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 24. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  67. «Serge Aurier, Edinson Cavani score as PSG top Lyon in French Super Cup». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  68. «Paris Saint-Germain cruise past Lyon to win Trophee des Champions». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆեր Նկունկու» հոդվածին։