Քրիստոսի Փշե պսակ (հին հունարեն՝ στέφανον ἐξ ἀκανθῶν) փշեր ունեցող բույսերից պատրաստված պսակ, որը Ավետարանի համաձայն Հիսուս Քրիստոսի դատավարության ժամանակ դրվել է նրա գլխին։

Փշե պսակը Փարիզի Աստվածամոր տաճարում
Էլ Գրեկոյի նկարը, 1580

Ավետարանի պատմություն խմբագրել

 
«Ecce Homo», Կորեջիո

Քրիստոսի գլխին փշե պսակ դնելու մասին գրել են երեք ավետարանիչներ․

…և, Նրա գլխին դրեցին փշե պսակը և Նրա աջ ձեռքին դրեցին գավազան և Նրա առաջ ծնկի իջնելով, ծաղրեցին Նրան՝ ասելով․ ուրախացիր հրեաների արքա (Աստվածաշունչ Մֆ 27:29}})

…Նրան հագցրեցին ծիրանի և փշե պսակը դրեցին Նրա գլխին (Աստվածաշունչ Մկ 15:17}})

Եվ զինվորները, փշե պսակը դրեցին Նրա գլխին, և նրան ծիրանի հագցրին (Աստվածաշունչ Ին 19:2)

Այն մասին, թե երբ են հանել փշե պսակը կանոնական Ավետարանում գրված չէ։ Որոշ նկարիչներ նկարել են Հիսուս Քրիստոսին խաչի վրա՝ փշե պսակով։

Միջին դարեր խմբագրել

Սկզբում փշե պսակը գտնվել է Երուսաղեմում, բայց 1060 թվականին այն տարվել է Կոստանդնուպոլիս[1]։  Եփեսոսի եկեղեցական թեմի առաջնորդ աստվածաբան, եկեղեցական և պետական գործիչ Նիկոլայ Մեսարիտը (1163/4 -1216) նշել է, որ 1201 թվականին Կոստանդնուպոլսի Աստվածամոր տաճարի փարոսի մոտ ամենօրյա պատարագի ժամանակ կայսեր և նրա ընտանիքի անդամների ներկայությամբ, ինչպես նաև տոնական միջոցառումների ժամանակ՝ տարվա առաջին օրը, մայիսի 1-ը, Ավագ հինգշաբթին, Ավագ շաբաթը, պահպանվել են հետևյալ մասունքների գործածությունը․ Քրիստոսի փշե պսակը, Քրիստոսի թիկնոցը, Քրիստոսի գավազանը, նրա խարազանման մտրակը, Տիրոջ խաչի մեխերը, Լոնգինի գեղարդը, Քրիստոսի ոտնամանի մասնիկները (որը հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր Հովհաննես Ա Չմշկիկը բերել է Պաղեստինից՝ 975 թվականին)[2]։

 
Սենտ Շապել՝ Փարիզում։ Էթենա Մարտելանժայի նկարը, 1630։

Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ՝ 1204 թվականին Կոստանդնուպոլիսը թալանվել է։ Այնտեղ գտնվող մասունքները տարել են խաչակիրները, դրանց թվում էր նաև Փշե պսակը։ 1239 թվականին Սուրբ Լյուդովիկը ձեռք է բերել Պսակը, որոշ տվյալներով, այդ ժամանակների համար խոշոր գումարով՝ 135 հազար լիվրով՝ լատինացի կայսր Բալդուին II դը Կուրտենեից։ Ավելի կոնկրետ Բալդուին II-ը Փշե պսակը գրավ էր դրել վենետիկցիների մոտ, որոնց մոտից էլ այն գնել է Լյուդովիկոս Սրբազանը։ 1239 թվականին Սանսի երթի ժամանակ Լյուդովիկոս Սրբազանը իր եղբոր՝ Ռոբերտ դը Արտուայի հետ, ոտաբոբիկ, հասարակ վերնաշապիկներով տարել են Փշե պսակով մասունքների տապանակը[3]։ Այնուհետև Փշե պսակը տեղափոխվել է Փարիզ, որտեղ ավելի ուշ տարել են նաև Տիրոջ խաչի մասնիկները, Լոնգինի գեղարդը և Հին ու Նոր կտակարանների վկայությամբ այլ ապացույց առարկաներ։ Սուրբ մասնիկների պահպանման համար Լյուդովիկոս Սրբազանը հրամայել է Փարիզում կառուցել հատուկ եկեղեցի՝ Սենտ Շապել (թագավորական պալատի մատուռը, հիմնադրվել է 1242 թվականին) և նույն՝ 1239 թվականին ժամանակավոր Փարիզի Աստվածամոր տաճարում է պահել Փշե պսակը[4]։ 1246 թվականին Փշե պսակը տեղափոխվել է Սենտ Շապելի մատուռ[5]։

Փշեր այլ վայրերում խմբագրել

«Մասունքների մասին տրակտատ» աշխատությունում, որը 1543 թվականին գրել է բողոքական, կալվինիզմի հիմնադիր Ժան Կալվինը և հետագայում այն բազմիցս հրատարակվել է։ Աշխատությունում նշվում է, որ Փշե պսակի մասնիկներն այնքան շատ են եղել, որ եթե դրանք հավաքեն, ապա կստացվի ավելի քան չորս պսակ։ Պսակի մեկ երրորդ մասը գտնվել է Փարիզի Սենտ Շապելում, երեք փուշը՝ Սանտա Կրոչե ին Ջերուսալեմե եկեղեցում, ավելի շատ փշեր՝ Հռոմի Սուրբ Եվստաթեոսի եկեղեցում և Սիենա քաղաքում, մեկ փուշ՝ Վիչենցայում, հինգ փուշ՝ Բուրժում, Բեզանսոնում, Սուրբ Հովհաննես եկեղեցում պահպանվում է երեք փուշ, նույնքան էլ՝ Օվիեդոյի Մայր տաճարում, Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարում՝ երկու, Ալբիում՝ երեք։ Փշեր կան նաև այլ քաղաքի թանգարաննրում և եկեղեցիներում[6]։

Նոր ժամանակներ խմբագրել

 
Փարիզի Աստվածամոր տաճարում Փշե պսակի մասունքը

18-րդ դարի Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, Սենտ Շապել մատուռի հրդեհից հետո Փշե պսակը տեղափոխվել է Ֆրանսիայի ազգային գրադարան։ Եկեղեցուն է վերադարձվել Նապոլեոն 1-ինի օրոք։ 1806 թվականին պսակը տեղադրվել է Փարիզի Աստվածամոր տաճարի խորանում[1]։

Ժամանակագրություն խմբագրել

Մասունքը, որ համարվում է որպես Տիրոջ Փշե պսակ, իրենից ներկայացնում է ամբողջական պսակ, մշտապես գտնվում է Փարիզի Աստվածամոր տաճարում։ Երկրպագության համար մասունքները դուրս են բերվում յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրերին, Մեծ պահքի յուրաքանչյուր ուրբաթ և Ավագ ուրբաթ օրերին[7]։

2019 թվականի ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի ժամանակ Փշե պսակը տաճարից դուրս է բերվել և տեղափոխվել Փարիզի քաղաքապետարան[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Терновый венец // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. ПЭ|149715|Большой дворец в Константинополе|5|671—677|Попов И. Н.
  3. Jim Bradbury. The Capetians: Kings of France 987–1328. — Bloomsbury Publishing, 2007. — P. 205
  4. Jannic Durand Le trésor de la Sainte-Chapelle. — Éd. de la Réunion des Musées Nationaux, 2001.
  5. Терновый венец Спасителя // Византийский словарь: в 2 т. // Сост., общ. ред. К. А. Филатова
  6. Calvin J. Le traite des reliques
  7. Реликвии собора. Официальный сайт собора Парижской Богоматери. (ֆր.)
  8. От пожара в Нотр-Даме спасли Терновый венец, старинные подсвечники, части алтаря, витражи Интерфакс–Религия, 16.04.2019.

Արտաքին հղումներ խմբագրել