Քրիստոնեությունն Ադրբեջանում

Քրիստոնեությունը Ադրբեջանում, փոքրամասնության կրոն է Ադրբեջանում։ Քրիստոնյաների թիվը տատանվում է 280,000-450,000-ի (3.1%-4.8%) սահմաններում[1]։ Ադրբեջանի քրիստոնյաները հիմնականում ռուսներն և վրաց ուղղափառ ու հայ առաքելական եկեղեցիների հետևորդներն են (գրեթե բոլոր հայերն ապրում են Արցախի Հանրապետությունում, որի նկատմամբ Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ)։ Կան նաև բողոքական քրիստոնեական փոքրաթիվ համայնք, որոնց մեծ մասը ունի իսլամական ծագում[2][3]։

Բաքվի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Պատմություն խմբագրել

Քրիստոնեությունը Ադրբեջանում տարածվել է մեր թվարկության առաջին տարիներին։ Այս ժամանակաշրջանի առաջին փուլը կոչվում է Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալների ժամանակաշրջան (նրանք, ովքեր քրիստոնեացրել են Հայաստանը), որոնք նոր կրոնը տարածել են Երուսաղեմի առաջին պատրիարքի օրհնությամբ։ Առաջին եկեղեցին կառուցվել է Քիշ գյուղում։

Արևելյան ուղղափառություն խմբագրել

Ադրբեջանում Արևելյան ուղղափառ քրիստոնեության հետևորդներն են հիմնականում էթնիկ ռուսներն ու վրացիները։ Ռուս ուղղափառ համայնքները պատկանում են Ադրբեջանում գործող Ռուս ուղղափառ եկեղեցուն։ Ադրբեջանի ողջ տարածքը գտնվում է Բաքվի և Ադրբեջանի Ռուս ուղղափառ թեմի եկեղեցական իրավասության ներքո, որի կենտրոնը գործում է Բաքվում[4]։

Արևելյան հնագույն ուղղափառ եկեղեցական համայնք խմբագրել

Ադրբեջանում Արևելյան հնագույն ուղղափառ եկեղեցական համայնքի հետևորդները հիմնականում եղղել են էթնիկ հայերը։ Հայ Առաքելական եկեղեցին ներկայումս Արցախի Հանրապետությունից դուրս Ադրբեջանում համայնք չունի։ Մինչ պատերազմը հայերը կազմում էին երկրի ամենամեծ քրիստոնյա բնակչությունը։ Այսօր Ադրբեջանում հայկական եկեղեցիները փակ են մնում հայերի մեծ արտագաղթի և ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ ունեցած մտավախությունների պատճառով[5]։ Արցախյան պատերազմի ժամանակ, չնայած կրոնական խտրականության դեմ սահմանադրական երաշխիքներին, ողջ Ադրբեջանում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վանդալիզմի բազմաթիվ ակտեր են արձանագրվել[6]։ 1990 թվականի Բաքվի հայերի կոտորածի ամենաթեժ պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին հրկիզվել է[7], սակայն 2004 թվականին վերանորոգվել է և այլևս չի օգտագործվում։

Այլ քրիստոնեական համայքներ խմբագրել

Ադրբեջանում միայն մի կաթոլիկ եկեղեցի կա, որը բացվել է 2007 թվականին Բաքվում։

Կան մոլոկանների տասնմեկ համայնքներ։ Մոլոկանները բողոքական փոքրամասնություն են, որը, ինչպես մյուս բողոքականները, կենտրոնացնում է իր հավատալիքները Աստվածաշնչի վրա և մերժում եկեղեցու հիերարխիան։ Կա նաև գերմանական լյութերական համայնք, որի անդմաների թիվը հավանաբար կազմում է ավելի քիչ, քան 7000 բողոքական։ Ադրբեջանի բապտիստների միության նախկին գլխավոր քարտուղար Էլնուր Ջաբիեևի խոսքերով՝ մինչև 2010 թվականը Բաքվում կային ութ կամ ինը ավետարանական եկեղեցիներ, բայց հիմա իշխանություններն արգելել են նրանց բացեիբաց հավաքվել[8]։

Բնակչության 2,5%-ը պատկանում է Ռուս ուղղափառ եկեղեցուն։ Ռուս ուղղափառ եկեղեցին Ադրբեջանում ունի Բաքվի և Մերձկասպյան տարածաշրջանի եպիսկոպոսություն, որի նստավայրը Ադրբեջանում է։ Ադրբեջանում ռուսական հայտնի տեսարժան վայրերից են Միխայիլ Արխանգելի տաճարը, Սուրբ Միրոնոսիցների տաճարը և Ալեքսանդր Նևսկու տաճարը, որը 20-րդ դարի սկզբին ավերվել է կոմունիստների կողմից։

Կան նաև Վրաց ուղղափառ համայնք և եկեղեցիներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Global Christianity An Interactive Feature». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. «5,000 Azerbaijanis adopted Christianity» (Russian). Day.az. 2007 թ․ հուլիսի 7. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Christian Missionaries Becoming Active in Azerbaijan» (Azerbaijani). Tehran Radio. 2011 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Православие в Азербайджане / Православие.Ru Արխիվացված Հոկտեմբեր 19, 2013 Wayback Machine
  5. United States Department of State, Country Reports on Human Rights Practices for 1992 (Washington: U.S. Government Printing Office, February 1993), p. 708
  6. Memorandum from the Lawyers Committee for Human Rights to John D. Evans, Resource Information Center, 13 June 1993, p. 4.
  7. Implementation of the Helsinki Accords: Human Rights and Democratization in the Newly Independent States of the former Soviet Union" (Washington, DC: U.S. Congress, Commission on Security and Cooperation in Europe, January 1993), p. 116
  8. https://www.eauk.org/current-affairs/politics/covert-christianity-in-azerbaijan-interview-with-rev-elnur-jabiyev.cfm

Ընթերցանության համար խմբագրել