Քրիստինա Սի

ռուս երգչուհի

Քրիստինա Էլխանի Սարգսյան (մարտի 9, 1991(1991-03-09), Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է Kristina Si բեմական կեղծանունով, ռուսաստանյան երգչուհի R&B և Soul ոճերում։ 2013 թվականից Black Star Inc. լեյբլի արտիստ։

Kristina Si
Բնօրինակ անունռուս.՝ Кристина Эльхановна Саркисян
Ի ծնե անունՔրիստինա Էլխանի Սարգսյան
Նաև հայտնի է որպեսKristina Si
Ծնվել էմարտի 9, 1991(1991-03-09) (33 տարեկան)
Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերժամանակակից R&B
Մասնագիտություներգչուհի
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն2011-այժմ
ԼեյբլBlack Star Inc.
ԿրթությունԺամանակակից արվեստի թանգարան
 Kristina Si Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քրիստինա Էլխանի Սարգսյանը ծնվել է Տուլայում՝ կրկեսային արտիստների ընտանիքում։

1997 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Տուլա մշտապես այդտեղ ապրելու նպատակով։ Այդ ժամանակ Քրիստինան, ով դեռ վեց տարեկան էր, դպրոցում սկսեց երաժշտությամբ զբաղվել ։ Մոտ երեք տարի նա զբաղվեց դաշնամուրով, ինչից հետո անցավ էստրադա-ջազային վոկալին։ 2008 թվականին տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել Ժամանակակից մշակույթի ինստիտուտ՝ էստրադա-ջազային ամբիոնում սովորելու։ 2011 թվականին տեղի ունեցավ նրա և կոմպոզիտոր Պավլո Մորաշովի հանդիպումը, ում շնորհիվ ստացվեց Քրիստինայի առաջին կոպոզիցյան «Я улетаю» վերնագրով։ 2011 թվականի ամռանը Քրիստինան թողարկեց իր նոր սինգլը, ինչպես նաև տեսահոլովակ «Начинаю Забывать» կոմպոզիցիայում։ 2013 թվականի սկզբին Քրիստինան թողարկեց «Зима» սինգլը։ 2013 թվականի մարտին Քրիստինան դարձավ Black Star լեյբլի միակ աղջիկ արտիստը։ Black Star լեյբլում Քրիստիանյի առաջին սինգլը՝ «Ну ну да»-ն, համարվում է ավազակային։ Երաժշտությունը գրել է Baueer-ը, ով հայտնի է իր Harlem Shake ստեղծագործությամբ։ Baueer-ը տեսնելով Քրիստինայի տեսահոլովակը թվիթթերում՝ թույլտվություն խնդրեց այդ թրեքն իր սեթերում օգտագործել։

2015 թվականի հունիսին եղել է ժյուրի A-One ռուսական հեռուսատաալիքի «Just Dance» պարային մրցույթում[1][2]։

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Նոմինացված աշխատանք Կատեգորիա Արդյունք
2014 OOPS! CHOICE AWARDS Krisina Si «R&B/Hip-hop - проект»[3] Առաջադրված
Krisina Si «Լավագույն պարող աստղ»[4] Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Телеканал A-One представляет масштабный танцевальный конкурс «Just Dance»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. Станцуй и выиграй поездку в Париж // cosmo.ru
  3. «Kristina Si встретится с поклонниками в преддверии премии OOPS! Choice Awards». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «Новая номинация OOPS! Choice Awards - «Лучшая танцующая звезда»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Սի» հոդվածին։