Քրիստինա Դանիացի

դանիացի թագուհի

Քրիստինա Դանիացի (նոյեմբեր 1521, Nyborg, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա, Կալմարյան ունիա - դեկտեմբերի 10, 1590(1590-12-10)[1], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա), դանիացի թագուհի է։ Առաջին ամուսնության ընթացքում 1533-ից մինչև 1535 թվականները կրել է Միլանի դքսուհու տիտղոսը, իսկ երկրորդի ժամանակ 1541-ից 1559 թվականներին Լոթարինգիայի դքսուհու տիտղոսը։

Քրիստինա Դանիացի
 
Մասնագիտություն՝ ազնվական
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր նոյեմբեր 1521
Ծննդավայր Nyborg, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա, Կալմարյան ունիա
Վախճանի օր դեկտեմբերի 10, 1590(1590-12-10)[1] (69 տարեկան)
Վախճանի վայր Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Թաղված Church of Saint-François-des-Cordeliers
Դինաստիա Օլդենբուրգներ
Քաղաքացիություն Նորվեգիա և  Դանիա
Հայր Քրիստիան II
Մայր Իզաբելլա Հաբսբուրգ
Ամուսին Francesco II Sforza? և Francis I, Duke of Lorraine?[2]
Զավակներ Կառլ Գ[2], Renata of Lorraine?[2] և Dorothea of Lorraine?[2][1]

Ընտանիք խմբագրել

Քրիստինան Դանիայի թագավոր Քրիստիան II-ի և թագուհի Իզաբելլա Հաբսբուրգացու վեց երեխաներից ամենափոքրն էր։ Նրա ծնվելու ստույգ վայրը հայտնի չէ, ամենայն հավանականությամբ նա լույս աշխարհ է եկել Նյուբորգում կամ Կոպենհագենում։ 1521 թվականի նոյեմբերը կամ էլ դեկտեմբերի 5-ը համարվում է նրա ծննդյան օրը։

Նա Կառլոս V-ի քրոջ դուստրն էր։ Հանդիսանալով Համսբուրգների արքայատոհմի ներկայացուցիչ, նա կարող էր հաջող ամուսնություն ունենալ բազում եվրոպական կառավարիչների հետ։ Կառլոս V-րդը նրան երկու անգամ ամուսնացրեց բացառապես քաղաքական նպատակների ելնելով, և այդպիսով ամրապնդելով կապերը եվրոպական արքունիքների հետ Ֆրանսիայի դեմ պայքարում։

11 տարեկան հասակում Քրիստինան ամուսնացավ Միլանյան դուքս Ֆրանչեսկո II Սֆորցայի հետ։ 1533 թվականի օգոստոսին Բրյուսելում տեղի ունեցավ նրանց ամուսնությունը վստահված անձի միջոցով։ Փեսացույին ներկայացնում էր միլանյան դեսպանորդ Մարիա Մասսիմիլիանո Ստապան։ 13 տարեկանում Քրիստինան դարձավ այրի։

1541 թվականի հուլիսի 10-ին նա ամուսնացավ Լոթարինգիայի ապագա դուքս Ֆրանսուա I-ի հետ։ Այս ամուսնության ժամանակ ծնվեցին երեք երեխա՝

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և երիտասարդություն խմբագրել

1523 թվականին, երբ Քրիստինան երկու տարեկան էր, նրա հայրը՝ Քրիստիան II-րդը գահընկեց արվեց և թագավորական ընտանիքը ստիպված էր Դանիայից փախչել Ֆլանդրիա և բնակություն հաստատեցին Լիրում։ 1526 թվականի Քրիստիան II-րդը կնոջ մահից հետո հանձնեց իր երեխաներին Մարգարիտա Հաբսբուրգացու դաստիարակությանը, ով Իսպանական Նիդեռլանդների շտատհալտերն էր։ Փորձելով իրեն վերադարձնել դանիական գահը, Քրիստիան II-րդը 1531 թվականին վերադարձավ Սկանդինավիա։ Քրիստինան այլևս երբեք չտեսավ իր հորը, որը երկար տարիներ բանտարկության մեջ մնալով մահացավ։

Իր եղբայր Հանսի և քույր Դորոտեայի հետ միասին Քրիստինան ստացավ հոգևոր կրթություն։ Բացի ֆրանսերենից նա խոսում էր իտալերեն և գերմաներեն։ 1530 թվականին Մարգարաիտա Հաբսբուրգացու մահից հետո Քրիստինայի նկատմամբ խնամակալությունը ստանձնեց նրա մորաքույր Մարիա Հաբսբուրգացին, ով դարձավ Իսպանական Նիդեռլանդների նոր շտատհալտերը։ Նշելով Քրիստինայի երիտասարդ տարիքը, նա փորձ կատարեց չեղյալ հայտարարել ամուսնական պայմանագիրը, որը կնքվել էր Կառլոս V-ի պնդմամբ, Քրիստինայի և միլանյան դուքս Ֆրանչեսկո II-ի միջև, ով Քրիստինայից մեծ էր 27 տարով, բայց անհաջողություն կրեց։ 1533 թվականին Բրյուսելում վստահված անձի միջոցով տեղի ունեցած ամուսնությունից հետո կես տարի անց Քրիստինան ժամանեց Միլան և 1534 թվականի մայիսի 3-ին ոգևորությամբ ողջունվեց քաղաքի բնակիչների կողմից։ Իսկ արդեն հաջորդ օրը նա պաշտոնապես ամուսնացավ միլանյան դուքսի հետ Միլանի տաճարում։

1535 թվականի հոկտեմբերին Ֆրանչեսկո II-րդը, ով հիվանդ էր մահացավ և տասներեք տարեկանում Քրիստինան դարձավ այրի։ 1537 թվականին նա վերադարձավ Բրյուսել։

Քրիստինան և Հենրի VIII խմբագրել

Անգլիայի թագավոր Հենրի VIII-ը իր երրորդ կնոջ Ջեյն Սեյմուրիի մահից հետո փնտրում էր իր համար նոր կին, և երիտասարդ դքսուհին հայտնվեց նրա տեսադաշտում։ Քրիստինային Հենրի VIII-ի հետ ամուսնանալ առաջարկեց Կառլոս V-րդը, ով այդ ժամանակ փնտրում էր դաշնակիցներ Ֆրանսիայի դեմ պայքարում։ Հենրիի դեսպանորդը Բրյուսելյան արքունիքում նկարագրում էր Քրիստինային, որպես «բանիմաց, խելացի և հավատացյալ» և հինաում էր նրանով, որ նա «գեղեցիկ է, բարձրահասակ, նրբանկատ է զրույցներ վարելիս և հաճելի է քննարկումների ժամանակ»։ Երիտասարդ դքսուհու դիմանակարը նկարելու համար Հենրին Բրյուսել ուղարկեց իր արքունիքի նկարիչ Հանս Հոլբայն Կրտսերին։ 1538 թվականի մարտի 12-ին դիմանկարը նկարելու համար, նկարիչն արժանացավ երեքժամյա ընդունելության։ Տասնվեց տարեկան այրու դիմանկարը այժմ գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։ Ամուսնու մահից ավելի քան երկու տարի անց էլ, սակայն Քրիստինան կրում էր սգո զգեստ, չնայած այն բանին, որ այդ ժամանակ նախատեսված էր եռամսյա սուգը։

Այն բանին, թե ինչպես էր Քրիստինան վերաբերվում իր նկատմամբ նոր ամուսնական ծրագրերին հայտին չէ, քանի որ աղբյուրներ չեն պահպանվել։ Հաշվի առնելով այն փաստը, որ Հենրի VIII-ը կեղծ մեղադրանքների հիման վրա հրաման է տվել իր երկրորդ կնոջը գլխատել, նա իբր հայտարարել է, որ նա միայն մեկ գլուխ ունի։ Եթե նա երկուսը ունենար, ապա դրանցից մեկը կտրամադրեր թագավորի տրամադրության տակ։ Սակայն այս արտահայտությունները, որոնք վերագրվում են Քրիստինային, ի հայտ եկան միայն XVII դարի հրատարակություններում։

Անգլիայի թագավորի հետ ամուսնությունը այդպես էլ տեղի չունեցավ։ Նիսում Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի հետ կնքվեց խաղաղության պայմանագիր տաս տարի ժամկետով և Կառլոս V-ը, ով այլևս չուներ դաշնակիցների կարիք կորցրեց հետաքրքրությունը Հենրի VIII-ի նկատմամբ։

Լոթարինգիայի դքսուհի խմբագրել

1541 թվականի հունիսին Քրիստինան Բրյուսելում երկրորդ անգամ ամուսնացավ, այս անգամ Ֆրանսուա I-ի հետ, ով լոթարինգյան դուքս Անտուան Բարիի ավագ որդին էր։ Չնայած այս ամուսնությունը ի սկզբանե քաղաքական նշանակություն ուներ, ամուսինները երջանիկ կյանք ապրեցին և ունեցան երեք երեխա։ 1544 թվականին Ֆրանցիսկ I-ը դուքս դարձավ և մահացավ 1545 թվականին, նախքան լույս աշխարհ կգար իր երրորդ երեխան։ Դքսությունում իշխանությունը ստանձնեցին Քրիստինան և նրա ամուսնու եղբայր Նիկոլայ դե Մերկերը, որպես ռեգենտներ երկու տարեկան Կառլոս II-ի որդու նկատմամբ։ 1545 թվականին լոթարինգյան ազնվականության հավաքը Քրիստինային հանձնեց դքսությունը միանձնյա կառավարելու իրավունքը։

Որպես Հաբսբուրգներին բարեկամ, Քրիստինան վարում էր Իսպանիայի նկատմամբ բարիադրացիական քաղաքականություն և կարողացավ այդպիսով երկար ժամանակ դիմակայել ֆրանսիական արքունիքի ազդեցություններին։ Միառժամանակ նա փորձում էր պահպանել Լոթարինգիայի չեզոքությունը Ֆրանսիայի և Սրբազան Հռոմեկան կայսրության միջև պայքարում։ Սակայն 1552 թվականի մարտի 13-ին Շամբոյում կնքված պայմանագրի համաձայն Ֆրանսիայի թագավոր Հենրի II-ը ստացավ Լոթարինգիան և Մեց, Տուլ և Վերդեն կայսրական քաղաքները, այդպիսով հրահրելով նոր հակամարտություն կայսրության և Ֆրանսիայի միջև։ Ապրլի 15-ին Քրիստինան զրկվեց ռեգենտության իշխանությունից և ստիպված էր լքել դքսությունը։ Նրա տասնմեկամյա որդուն Կառլոսին ուղարկեցին Փարիզ ֆրանսիական արքունիք, իսկ իշխանությունը Լոթարինգիայում անցավ Լորրեն-Մերկերին։

Աքսոր դեպի Ֆլանդիրա և վերադարձ Լոթարինգիա խմբագրել

Քրիստինան և նրա երկու դստրերը սկզբից փախան իրենց տիրույթները Բլամոնում, իսկ այնուհետև տեղափոխվեցին Ֆլանդիրա։ Քրիստինան վեց տարի անցկացրեց աքսորի մեջ, և միայն 1558 թվականին իր որդու ամուսնության կապակցությամբ, ֆրանսիական արքայադստեր Կլոդ Վալուայի հետ վերադարձավ Ֆրանսիա։

Կառլոս II-ի հետ միասին Քրիստինան իրականացնում էր միջնորդություն Ֆրանսիայի թագավոր Հենրի II-ի և Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի միջև 1559 թվականի ապրիլի 3-ին խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Իսպանիայի թագավորը ի դեմս Քրիստինայի տեսնում էր Էմանուել Ֆիլիբերտի իրավահաջորդ շտատհալտերի պաշտոնում Իսպանակն Նիդեռլանդներում, քանի որ նրան աջակցում էր ֆլամանդական ազնվականների մեծ մասը։ Բայց թագավորը ընտրեց նրա խորթ քրոջ Մարգարիտա Պարմանացուն։ 1559 թվականին Քրիստինան վերադարձավ Նանսի, որպեսզի օգնի իր որդուն դքսությունը կառավարելու հարցում։

Կյանքի վերջին տարիներ խմբագրել

1578-79 թվականներին Քրիստինան վերադարձավ Իտալիա, որտեղ անցկացրեց իր կյանքի վերջին տարիները Տորտոնա նստավայրում, որը պատկանում էր իրեն, որպես Ֆրանչեսկո II Սֆորցայի կին։ Նրա մահվան ստույգ վայրը հայտնի չէ, նա մահացել է 1590 թվականին Տորտոնայում կամ էլ Ալեսանդրիայում։ Պատմական աղբյուրներում հանդիպում են նրա մահվան երկու օր՝ օգոստոսի 10 և սեպտեմբերի 10։ Նա թաղվեց իր ամուսնու հարևանությամբ Նանսիի դքսական կապելայում։

Գահի նկատմամբ հավակնություններ խմբագրել

Քրիստինայի հայրը գտնվելով բանտարկության մեջ 1549 թվականին պաշտոնապես հրաժարվեց դանիական գահից (այդպիսով, նաև Նորվեգիայի և Շվեդիայի գահերից) և հրաժարվեց, որ իր երեխաներն էլ կհավակնեն դանիական գահին։ Սակայն Քիրստինան երբեք չէր ընդունում այդ փաստը։ Այն բանից հետո, որբ 1532 թվականին մահացավ նրա ավագ եղբայր Հանսը, նա հայտարարեց իր իրավունքների մասին դանիական գահի նկատամաբ։ 1563-ից միչև 1569 թվականները նա ստորագրում էր պաշտոնական փաստաթղթերը, որպես «Դանիայի թագուհի», բայց երբեք չի փորձել զբաղեցենլ դանիական գահը ուժով։

Ծանոթագրություններ խմբագրել