Քրիստինա Մարիա Ագիլերա (անգլ.՝ Christina María Aguilera, դեկտեմբերի 18, 1980(1980-12-18)[1][2][3][…], Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, դերասանուհի, պրոդյուսեր, հեռուստաաստղ, մարդասեր, ինչպես նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան[10]։

Քրիստինա Ագիլերա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Christina Aguilera
Ի ծնե անունիսպ.՝ Christina María Aguilera
Նաև հայտնի է որպեսXtina (X-Tina) և Baby Jane
Ծնվել էդեկտեմբերի 18, 1980(1980-12-18)[1][2][3][…] (43 տարեկան)
Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ[5][6]
Ժանրերփոփ, դենս փոփ, ժամանակակից R&B, սոուլ, adult contemporary music?, սինթիփոփ, ջազ, բլյուզ, փոփ ռոք և Էլեկտրո
Մասնագիտությունհեղինակ-կատարող, կոմպոզիտոր, պարուհի, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, ձեռնարկատեր, կինոպրոդյուսեր, մոդել, դերասանուհի, ձայնային դերասանուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլRCA Records
ԿրթությունNorth Allegheny Intermediate High School?
ԱմուսինJordan Bratman?
Պարգևներ
Կայքchristinaaguilera.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Christina Aguilera Վիքիպահեստում

Արժանացել է «Գրեմմի»-ի վեց և «Լատինական Գրեմմի»-ի մեկ մրցանակի։ «Rolling Stone» ամսագիրը նրան համարել է բոլոր ժամանակների 100 մեծագույն կատարողներից մեկը[11][12]։ Ագիլերան դարձել է այդ ցանկի ամենաերիտասարդ ներկայացուցիչը և միակը 30 տարեկանից ցածր տարիքային խմբում[13]։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից պարգևատրվել է քաղցի դեմ պայքարի գործում ունեցած ավանդի համար։ Պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի դեսպան է։ Քրիստինայի մասնակցությունը բարեգործական ծրագրերին օգնել է հավաքել ավելի քան 117 միլիոն դոլար։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Քրիստինա Մարիա Ագիլերան ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորք քաղաքում՝ ԱՄՆ զինված ուժերի սերժանտ Ֆաուստո Վագներ Խավյերի ու իսպաներենի ուսուցչուհի Շելլի Լորեյն Ֆիդլերի ընտանիքում[14]։ Քրիստինայի մայրն ազգությամբ իռլանդացի է. նա պրոֆեսիոնալ ջութակահար է ու դաշնակահար, իսկ հայրը ծնվել է Էկվադորում, զինվորական է[15][16]։ Քրիստինան ունի կրտսեր քույր՝ Ռեյչելը (ծնված 1986 թվականին)։ Քրիստինայի ընտանիքը հաճախ է փոխել իր բնակության վայրը։ Երբ աղջիկը 7 տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվեցին. մայրը գնաց մոր մոտ՝ հայրենի քաղաք Ուեքսֆորդ (Փիթսբուրգի արվարձան), ապա ամուսնացավ երկրորդ անգամ[17]։

Քրիստինան իր երաժշտական գործունեությունը սկսել է 8 տարեկանում։ Այդ ժամանակ նա ելույթ էր ունենում երիտասարդ տաղանդների «Star Search» մրցույթում, որտեղ ներկայացրել է Ուիթնի Հյուսթոնի «The Greatest Love of All» երգը և զբաղեցրել երկրորդ տեղը։ Երեք տարի անց նրան հրավիրեցին՝ Փիթսբուրգում (որտեղ նա ապրում էր այդ ժամանակ) անցկացվող սպորտային խաղերի ժամանակ կատարելու ԱՄՆ պետական հիմնը։ 1992 թվականին ստեղծվեց «Միկի Մաուսի ակումբ» հեռուստաշոուն, և Քրիստինան դարձավ դրա մասնակիցներից մեկը։ Այստեղ էլ հանդիպեց Բրիթնի Սփիրսին և կինոյի ու երաժշտության այլ ապագա աստղերին, այդ թվում՝ Ջեսսիկա Սիմփսոնին, ինչպես նաև Ջասթին Թիմբերլեյքին ու JC Chasez-ին, որոնք հետագայում դարձան «’N Sync» խմբի անդամներ։ Քրիստինան երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ դպրոցական տարիներից և այնքան հաջող է սկսել իր գործունեությունը, որ 8-րդ դասարանից կիսատ է թողել դպրոցն ու կրթությունն ավարտել էքստեռն կարգով[18]։

1998-2000․ Գործունեության սկիզբ խմբագրել

Երկու տարի անց Ագիլերան արդեն մեկնում էր հյուրախաղերի։ Նա մեկնեց Ճապոնիա, որտեղ ծանոթացավ տեղի հայտնի կատարող Քեյզո Նականիշիի հետ։ Նրանք միասին ձայնագրեցին «All I Wanna Do» երգը, որը Քրիստինային ճանաչում բերեց նաև Ճապոնիայում։ Նույն տարում Քրիստինան ելույթ ունեցավ Ռումինիայի «Golden Stag» փառատոնում։

1998 թվականին «Դիսնեյ» ընկերությունը կրկին ունեցավ նրա կարիքը, որպեսզի կատարի «Reflection» երգը «Մուլան» մուլտֆիլմի համար։ 1998 թվականի հունիսին էկրաններին հայտնվելուց հետո ստեղծագործությունը միանգամից ընդգրկվեց լավագույն տասնհինգ սինգլների ցանկում, ինչպես նաև առաջադրվեց «Ոսկե Գլոբուս»-ում՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում։ Այդ ամենի շնորհիվ երգչուհին պայմանագիր կնքեց «RCA Records» լեյբլի հետ։

Ապավինելով պրոդյուսերների և կոմպոզիտորների աջակցությանը՝ 1999 թվականին 18-ամյա Քրիստինան ներկայացրեց դեբյուտային «Christina Aguilera» ալբոմը։ Առաջին պրոմոսինգլը՝ «Genie in a Bottle»-ը, հինգ շաբաթ շարունակ գլխավորեց «Billboard Hot 100» շքերթը[19]։ Սինգլն արժանացավ մի շարք մրցանակների, այդ թվում՝ Blockbuster Award, Ivor Novello Award, Teen com Award և այլն։ Այդ սինգլից հետո թողարկվեցին բազմաթիվ հիթեր, որոնք ապահովում են երգչուհու վարկանիշը տարիներ շարունակ[20][21]։

Երկրորդ սինգլը՝ «What a Girl Wants»-ը, ոչ միայն գլխավորեց ամերիկյան վարկանիշային աղյուսակները, այլև դարձավ տարվա ամենավաճառված սինգլներից մեկը (սինգլի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արժանացավ տարբեր մրցանակների՝ Teen Magazine Award, BMI Award)։ Արդյունքում, դեբյուտային «Christina Aguilera» ալբոմը միայն ԱՄՆ-ում գնեց ութ միլիոն մարդ, իսկ ալբոմի համաշխարհային վաճառքը կազմեց 17 միլիոն օրինակ՝ տասը անգամ դառնալով պլատինե։ Մասնագետների գնահատմամբ այս ալբոմը թին-փոփ ժանրում թողարկվող բազմաթիվ սկավառակների շարքում ամենաուժեղն ու ուշագրավն էր։ Ընդհանուր առմամբ, 2000 թվականին «Christina Aguliera» ալբոմի վաճառքի գումարը կազմեց 81 000 000 դոլար, իսկ շրջագայությունից ստացված գումարը՝ 13 000 000 դոլար[22]։

2000 թվականին Ագիլերան արժանացավ «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն նոր կատարող» անվանակարգում[23]։ Հաջորդ սինգլները՝ «I Turn To You»-ն (№ 3 և № 2 «Latin Pop Airplay»-ում) և «Come On Over Baby»-ն (№ 1 կանադական, մեքսիկական, նորզելանդական, իսպանական շքերթներում, ինչպես նաև № 1 «Billboard Hot 100»-ում, «Hot Latin Songs»-ում, «Latin Tropical/Salsa Airplay»-ում և այլն), թողարկվեցին 2000 թվականին՝ աշխարհի բոլոր շքերթներում զբաղեցնելով բարձր հորիզոնականներ։

«Come On Over Baby (All I Want Is You)» երգի տեսահոլովակը անմիջապես դարձավ հիթ «TRL»-ում և «MTV», «VH1», «Disney Channel», «Nickelodeon» շքերթներում։ Սինգլի ու տեսահոլովակի արդյունքում երգչուհին արժանացավ «ASCAP Pop Music Award», «BMI Award» մրցանակների։

Հիթ-սինգլների իսպանական տարբերակները լատինամերիկյան երաժշտության շքերթում զբաղեցրին առաջին հորիզոնականը։ Ալբոմի արդյունքում երգչուհին նվաճեց երկրորդ գրամոֆոնը 2001 թվականի «Latin Grammy Award»-ում լավագույն փոփ ալբոմի համար, մրցանակներ «Billboard Latin Music Award»-ում և «Blockbuster Award»-ում, իսկ «World Music Award»-ում Քրիստինան ճանաչվեց ամենաշատ վաճառվող լատինական երգչուհին։

Մինչև տարվա վերջը երգչուհին նախապատրաստեց ևս մեկ լոնգ-փլեյ՝ սուրբծննդյան։ «My Kind of Christmas» ալբոմը վաճառվեց բազմաթիվ օրինակներով՝ հայտնվելով ամերիկյան «Top 30»-ում։ Արդյունքում ալբոմն առանց պրոմոյի ամբողջ աշխարհում վաճառվեց 3,5 միլիոն օրինակով[24]։

2001 թվական․ «Lady Marmalade» և «Just Be Free» խմբագրել

2001 թվականի գարնանը ռոմանտիկ և կադրում համոզիչ տառապող Քրիստինան արմատապես փոխեց կերպարը։ Փինկի, Մայա Հարիսոնի և Լիլ Քիմի հետ նա ձայնագրեց Labelle խմբի «Lady Marmalade» երգի իր տարբերակը, որը հնչում է «Մուլեն Ռուժ» բլոքբաստերի սաունդթրեքում[25]։ Հանդիսատեսի առաջ Քրիստինան ներկայացավ ագրեսիվ, անամոթ կերպարով, աչքի ընկնող շպարով, որն իր տեսահոլովակի մյուս զուգընկերուհիների հետ կարողացավ երգը ամբողջ աշխարհում մի քանի շաբաթ շարունակ դարձնել հիթ (№ 1 Billboard Hot 100-ում, UK Top 40 Singles-ում, ինչպես նաև շվեյցարական, շվեդական, իսպանական, գերմանական, ավստրալիական, մեքսիկական սինգլների շքերթներում)։ Ավելի ուշ քառյակը դարձավ «Գրեմմի»-ի դափնեկիր՝ որպես լավագույն վոկալային համագործակցություն։ «Lady Marmalade» երգն արժանացավ մի շարք մրցանակների, իսկ Ճապոնիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում այն համարվեց տարվա լավագույն տեսահոլովակ[26][27]։

2000-ականների կեսերին Քրիստինա Ագիլերան համարվում էր համաշխարհային շոու-բիզնեսի ամենապահանջված աստղերից մեկը։ Չնայած երգչուհու առարկություններին և բողոքներին՝ 2001 թվականին «RCA Records» ընկերությունը հրապարակեց հին դեմո-ձայնագրությունների հավաքածուն, որոնք արվել էին Քրիստինայի կողմից 14-15 տարեկան հասակում։ Աղջիկը երբեք չէր պլանավորել հրապարակել դրանք, չէր ձայնագրել, իսկ մի քանիսն անգամ չէր ավարտել։ Բայց նույնիսկ «Just Be Free» անվամբ այդ ակնհայտ թույլ թողարկումը վաճառվեց բավարար տպաքանակով։ Քրիստինան հանդես եկավ երկրպագուների առջև՝ խնդրելով բոյկոտել ալբոմը։ Այնուամենայնիվ, խնդրանքները ուշադրության չարժանացան, և ալբոմը հաջողությամբ դասվեց անկախ ալբոմների վարկանիշի հիթերի եռյակում և հետագայում ստացավ պլատինե վկայական[28]։

«Lady Marmalade»-ի թողարկման օրվանից մեկ տարի անց այն առաջվա պես բարձր հորիզոնականներում էր․ մայիսի 18-ին Քրիստինան ձեռք բերեց իր երկրորդ ALMA-ն՝ «Նշանավոր սաունդթրեք»-ի համար, իսկ «MVPA Video Awards» փառատոնում «Lady Marmalade» երգը հաղթող ճանաչվեց «Լավագույն ոճ տեսահոլովակում» անվանակարգում։

2002-2003․ «Stripped» խմբագրել

 
Ագիլերան ներկայանում է «The Stripped Tour» շրջագայության ժամանակ (2003)

Սեպտեմբերի 30-ին թողարկվեց նոր ալբոմի առաջին տեսահոլովակը, իսկ դրանից հետո՝ հոկտեմբերի 14-ին, հենց «Dirrty» սինգլը։ Այն R&B ինքնատիպ վոկալով և Ռեդմենի կողմից կատարված ռեպով երգ էր։ Սինգլը բազմաթիվ հեռուստաալիքներում արգելված էր ցույց տալ ցերեկային ժամերին։ Տեսահոլովակը զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ ըստ ամերիկյան «TRL» ծրագրերի հայտերի, իսկ Ագիլերան սկսեց զբաղվել «Stripped» անվամբ նոր ալբոմի պրոմոյով[29]։

Ձայնագրության մեկնարկից ավելի քան մեկ ու կես տարի անց՝ 2002 թվականի հոկտեմբերի 28-ին, կայացավ բոլորի կողմից երկար սպասված՝ թվով հինգերորդ և երկրորդ դեբյուտային «Stripped» ալբոմի թողարկումը։ Ալբոմի շապիկի համար երգչուհին հանդես եկավ տոպլես ձևով։ Հետագայում «Young Scot Awards»-ի, «TMF Awards Belgium»-ի, «Pop Awards Singapore»-ի, «Groovevolt Music»-ի և «Fashion Awards»-ի կողմից ալբոմն արժանացավ «Լավագույն ալբոմ» մրցանակին։

Ալբոմի բոլոր երգերի հեղինակը Ագիլերան է՝ ձայնասկավառակի վրա աշխատած մի քանի այլ հեղինակների և կոմպոզիտորների օգնությամբ[30]։

Ալբոմն առաջնելույթեց «Billboard 200» շքերթի երկրորդ հորիզոնականից և մեկ շաբաթվա ընթացքում վաճառվեց 330 000 օրինակ։ Այն արժանացավ տարբեր գրախոսությունների, իսկ Ագիլերայի աճող սեքսուալ կերպարը դարձավ քննադատության և հակասության առարկա։ Բայց արդյունքում «Stripped»-ը ԱՄՆ-ում դարձավ քառակի «պլատինե», իսկ համաշխարհային վաճառքը կազմեց ավելի քան 14 միլիոն օրինակ։ Այնուամենայնիվ, ալբոմի առաջին սինգլը՝ «Dirrty»-ն, զբաղեցրեց «Billboard Hot 100»-ի 48-րդ հորիզոնականը։ Չնայած դրան՝ «Dirrty» երգը հաղթեց «Q Awards» մրցանակաբաշխությունում՝ որպես տարվա լավագույն սինգլ։ Yahoo!-ի և Launch.com-ի օգտատերերը այդ երգի տեսահոլովակը համարեցին տարվա ամենասեքսուալ տեսահոլովակ։ Թայլանդում այս տեսահոլովակը հանվեց հեռուստաեթերից[31]։

«Dirrty» անկեղծ ստեղծագործությունից հետո, որը շատերին խառնաշփոթի և նույնիսկ շոկի մեջ գցեց, թողարկվեց ալբոմի երկրորդ սինգլը` անսպասելի զգայական և սոցիալական բալլադ «Beautiful» երգը։ Երգի հեղինակը և պրոդյուսերը Լինդա Փերրին է։ Այն ձայնագրվել է առաջին իսկ փորձից։ Սինգլի տեսահոլովակը նկարահանել է շվեդ օպերատոր Յոնաս Օաքերլանդը։ Տեսահոլովակը ընդգծում է երգի խորը համատեքստը և տեքստին հաղորդում նոր իմաստ՝ բարձրաձայնելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անորեքսիան, հոմոֆոբիան, պատանեկան անորոշ հարաբերությունները և այլն։ «Beautiful»-ը Քրիստինայի ամենատիտղոսավոր երգերից է։ Այն դարձավ «Գրեմմի» 46-րդ մրցանակաբաշխության մրցանակակիր՝ որպես «Կանացի լավագույն փոփ-վոկալ», ինչպես նաև «Groovevolt Music & Fashion Awards и Musicnotes» մրցանակաբաշխության «Լավագույն երգ» անվանակարգի (Լինդա Փերրի) մրցանակակիր։ Արժանացել է նաև հատուկ մրցանակի «GLAAD Media Awards» մրցանակաբաշխության ժամանակ։ Սինգլը բարձր հորիզոնականների արժանացավ աշխարհի տարբեր շքերթներում (U.S. Billboard՝ 2-րդ, UK Singles Chart, Արգենտինա, Ավստրալիա, Կանադա, Իռլանդիա, Ռումինիա, Նոր Զելանդիա՝ 1-ին, Գերմանիա՝ 4-րդ, Համաշխարհային գլոբալ շքերթ՝ 1-ին հորիզոնական)[32]։

Այնուամենայնիվ, Ագիլերան չլքեց իր սեքսուալ կերպարը և մերկ նկարահանվեց «Rolling Stone» ամսագրի համար։ Ամբողջական գովազդային արշավից հետո «Stripped» ալբոմը հայտնվեց Կանադայի հիթ-շքերթների լավագույն եռյակում և համացանցում դարձավ համար երկրորդ ալբոմը։ 1,5 տարի Billboard 200 հիթ-շքերթում մնալուց հետո՝ 2004 թվականին, այն կրկին բարձրացավ փոփ-շքերթի երկրորդ հորիզոնական։ Ձայնագրության նկատմամբ հետաքրքրության նոր ալիքը պայմանավորված էր Քրիստինային «Գրեմմի» մրցանակ շնորհելու մասին խոսակցություններով։

2003 թվականը դիմավորելով «Beautiful» սինգլի հաջողության տրամադրություններով՝ գարնանը Քրիստինան «կրկնակի» հարված հասցրեց երգարվեստին։ Նախ կտրուկ փոխեց ոճը․ չորս տարի շարունակ լինելով ամենահայտնի շիկահերների ցանկում՝ Ագիլերան դարձավ կիզիչ թխահեր[33]։ Երկրորդ, ԱՄՆ-ում համատեղ շրջագայությամբ հանդես եկավ ժամանակի ամենահայտնի երգիչներից մեկի՝ Ջասթին Թիմբերլեյքի հետ։ «Justified & Stripped Tour»-ը դարձավ տարվա ամենահաջող շրջագայություններից մեկը՝ արժանանալով «Teen People Readers’ Choice Awards»-ի մրցանակներին, իսկ «Rolling Stone»-ի ընթերցողները այն անվանեցին «2003 թվականի լավագույն շրջագայություն»[34][35]։

Թողարկեց նաև երրորդ սինգլը՝ «Fighter»-ը։ Ագիլերան հեղինակային իրավունք տվեց ԱՄՆ-ի «Բասկետբոլի ազգային ասոցիացիային»՝ այն գովազդային նոր «Love It Live» ընկերությունում օգտագործելու համար։ Քրիստինայի և Սքոթ Սթորչի կողմից համատեղ գրված երգը զգալիորեն տարբերվում էր այն ամենից, ինչ արել էր Ագիլերան նախկինում։ Երգն ունի ակնհայտ ռոքային տարրեր, հագեցած է կիթառային և հարվածային հատվածներով։ Համագործակցության համար հրավիրված էր հայտնի ռոք երաժիշտ Դեյվ Նավարրոն։

«Fighter»-ը դարձավ Ագիլերայի ամենահաջող սինգլներից մեկը՝ հայտնվելով երկրների մեծամասնության Թոփ 10-ում․ № 3՝ Մեծ Բրիտանիայում, № 1՝ Արգենտինայում, № 3՝ Կանադայում, № 4՝ Իռլանդիայում, № 5՝ Ավստրալիայում, № 7՝ Ֆրանսիայում, № 3՝ Համաշխարհային շքերթում։ Սակայն ԱՄՆ-ում այն չունեցավ մեծ հաջողություն՝ բարձրանալով մինչև «Billboard» ամսագրի «Billboard Hot 100» շքերթի 20-րդ հորիզոնականը։ Չնայած դրան՝ «Fighter» սինգլի պատվին այդպես են անվանում Ագիլերայի երկրպագուներին․ ֆայթերները երգչուհու երկրպագուներն են։

2003 թվականի օգոստոսին թողարկվեց «Stripped» ալբոմի չորրորդ սինգլը՝ «Can’t Hold Us Down»։ Այն ինքնին ֆեմինիստական օրհներգ է։ Երգը ձայնագրվել է Lil’ Kim-ի մասնակցությամբ, որի հետ Ագիլերան վաղուց արդեն համագործակցել էր։ Ի սկզբանե այդ երգը պետք է ձայնագրվեր այլ ռեփերի՝ Իվի հետ, բայց անհասկանալի պատճառներով դա տեղի չունեցավ։ Երգը բավականաչափ հաջողակ էր շքերթներում․ այն զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը «Billboard» ամսագրի «Billboard Hot 100» շքերթում, 6-րդ հորիզոնականը՝ Բրիտանիայում, 9-րդը՝ Գերմանիայում, 5-րդը՝ Իռլանդիայում, 2-րդը՝ Նոր Զելանդիայում, 5-րդը՝ Ավստրալիայում, և 3-րդը՝ Համաշխարհային շքերթում։

2003 թվականի նոյեմբերին թողարկվեց «Stripped» ալբոմի վերջին՝ հինգերորդ սինգլը՝ «The Voice Within» բալլադը, որը գրվել է երգչուհու և երգի պրոդյուսեր Գլեն Բալլարդի համագործակցությամբ։ Ագիլերան չէր ցանկանում, որպեսզի այդ երգը թողարկվի հինգերորդը, քանի որ այդ տեղում ուզում էր տեսնել «Impossible» երգը՝ գրված Ալիշա Քիզի հետ։ Այնուամենայնիվ, երգչուհու լեյբլը՝ RCA-ն, պնդեց, որ տոնական ժամանակաշրջանի ընթացքում լինի բալլադը։

Այդ երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Դևիդ Լյա Շապելի կողմից, երգչուհու առաջին և, դեռևս, վերջին սև ու սպիտակ տեսահոլովակն է։ Բացի այդ, տեսահոլովակը նկարահանվել է «մեկ կադրով», այսինքն՝ առանց մոնտաժի։

Սինգլ դարձավ բավականաչափ հաջողակ ամբողջ աշխարհում (Մեծ Բրիտանիա՝ 9-րդ հորիզոնական, Ավստրալիա՝ 8-րդ, Իռլանդիա՝ 4-րդ, Համաշխարհային շքերթ՝ 7-րդ) և ունեցավ չափավոր հաջողություն ԱՄՆ-ի շքերթներում՝ զբաղեցնելով «Billboard» ամսագրի «Billboard Hot 100» շքերթի 33-րդ հորիզոնականը[36]։

2004-2005 թվականներ խմբագրել

2004 թվականի աշնանն Ագիլերան ազատվեց պիրսինգներից՝ տասնմեկից թողնելով միայն մեկը։ 2004 թվականին Ագիլերան մտադիր էր ԱՄՆ-ում շրջագայություն կատարել, բայց ձայնալարերի վնասման պատճառով ստիպված էր չեղարկել այն։

Միևնույն ժամանակ Քրիստինա Ագիլերան դարձավ Mercedes-Benz ապրանքանիշի դեմքը՝ մասնակցելով ավտոմոբիլային հսկայի գովազդային արշավի եվրոպական հատվածին։ Դրա հետ մեկտեղ Քրիստինան վարում էր MTV հեռուստաընկերության «Sex, Votes and Higher Power» հաղորդաշարը։

2004 թվականի նոյեմբերի 1-ին սկսվեց Քրիստինայի նոր սինգլի՝ «Car Wash»-ի վաճառքը, որը գրվել էր Միսի Էլիոթի հետ համատեղ։ Այդ երգը Rose Royce խմբի՝ 1970 թվականին թողարկված հիթերից մեկի քավեր տարբերակն է։ Այն դարձավ «Ստորջրյա եղբայրություն» մուլտֆիլմի սաունդթրեքը։ Սինգլը ԱՄՆ-ում արժանացավ կրկնակի պլատինի։

Երգը հաջողություն ունեցավ շքերթներում՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը «ARIA Charts»-ում, «Recorded Music NZ»-ում, ինչպես նաև 4-րդ հորիզոնականը՝ «UK Singles Chart»-ում։ Որոշ ժամանակ անց Քրիստինան «Tilt Ya Head Back» երգի հիման վրա զուգերգ ձայնագրեց Nelly-ի հետ։ Երգն ընդգրկվեց նրա կրկնակի «Sweat» ալբոմի կազմում։ Սինգլը բարձրացավ մինչև 4-րդ հորիզոնական Billboard Hot 100-ում, իսկ ներբեռնումների քանակը ԱՄՆ-ում կազմեց ավելի քան 500 000։

Ջազային դաշնակահար Հերբի Հենքոքի հետ Քրիստինան ձայնագրեց Լեոն Ռասսելի «A Song for You» երգի քավեր տարբերակը։ Այն ընդգրկվեց իր նոր՝ «Possibilities», ալբոմում, որի թողարկումը սահմանված էր 2005 թվականի օգոստոսին։ Ձայնագրությունը առաջադրվեց «Գրեմմի»-ի «Լավագույն համատեղ վոկալային փոփ կատարում» անվանակարգում։ Դրան հաջորդեց զուգերգ իտալացի տենոր Անդրեա Բոչելլիի հետ։ «Somos Novios» երգը ներառվեց Բոչելլիի «Amore» ալբոմում։

2005 թվականի գարնանը Ագիլերան մասնակցեց YouthAIDS հասարակական կազմակերպության նոր խմբին, որն ընթանում էր «Ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ ասում» կարգախոսի ներքո։ Ընկերության նպատակն էր ուշադրություն հրավիրել ՁԻԱՀ-ով և ՄԻԱՎ-ով վարակված անձանց խնդիրների նկատմամբ։ Շոուբորդերի համար նկարահանվեցին Սալմա Հայեկը, Էշլի Ջադը, Սինդի Քրոուֆորդը, Պենելոպե Կրուսը, LL Cool J-ը և Էլայջա Վուդը՝ փակելով իրենց բերանը, ականջները և աչքերը։ Պաստառը, որի համար նկարահանվել է Ագիլերան, հայտնում էր․ «Չե՞ս ուզում ոչինչ լսել։ Նախորդ տարի ՁԻԱՀ-ից մահացել է 3 միլիոն մարդ։ ՁԻԱՀ-ի տարածումը կարելի է դադարեցնել, եթե դու բացես քո ականջները»[37]։

2006 թվական։ «Back to Basics» խմբագրել

 
Ագիլերան ներկայանում է «Back to Basics Tour» շրջագայության ժամանակ (2006)

Ագիլերայի երրորդ անգլալեզու ալբոմը՝ «Back to Basics»-ը, թողարկվեց 2006 թվականի օգոստոսի 15-ին։ Նոր ալբոմը հագեցած էր ջազի, սոուլի, բլյուզի և հնագույն էստրադայի ազդեցությամբ, բայց դրանից այն չկորցրեց արդիականությունը։ Սկավառակի ձայնի վրա աշխատել է հիփ-հոփ պրոդյուսեր DJ Premier-ը։ Քրիստինայի նախկին համահեղինակ Լինդա Փերրին ևս մասնակցություն ունեցավ սկավառակի ստեղծման գործում։ Ալբոմը համարձակ փորձ էր, որտեղ ժամանակակից երաժշտական հնչողությունը զուգակցվել է երգերի հնչյունավորման նախորդ տարիների դասական տարրերով։ Ագիլերան ալբոմը նկարագրել է՝ իբրև վերադարձ 20-ական, 30-ական, 40-ական թվականների ջազ, բլյուզ, սոուլ երաժշտությանը, բայց ժամանակակից մեկնաբանությամբ[38]։ Լինդա Փերրին ալբոմի մասին ասել է․

  Այն կլինի շատ ռիսկային ալբոմ։ Դա հին դպրոցի ջազն ու բլյուզն են, որոնք լսելիս կարող եք մտածել, որ երգերը ձայնագրվել են 1940 թվականին։ Իսկ այն կեսը, որը կատարել էր Premier-ը, իսկական հիփ-հոփ է՝ հին սեմփլներով։  

Ալբոմը կրկնակի էր, ուստի վտանգ կար, որ երգչուհին չի հասկացվի երկրպագուների կողմից։ Այնուամենայնիվ, այդ մտավախություններն ապարդյուն էին, քանի որ միայն ԱՄՆ-ում առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց 330 000 օրինակ, ալբոմն իսկույն գրավեց առաջին հորիզոնականը 13 երկրում։ Արդյունքում համաշխարհային վաճառքը կազմեց 4,5 միլիոն օրինակ։ Ալբոմն արժանացավ հետևյալ մրցանակներին՝ Amigo Award, Daily Mirror Awards, I-tunes Award, MTV Europe Music Awards, Pop Awards (Singapore), Teen com Award, TMF Award — Belgium, Wembley Awards, Z100’s Awards[39]։

MTV Movie Awards 2006-ում Ագիլերան կատարեց ալբոմի առաջին սինգլը՝ «Ain’t No Other Man»։

  Ես ցանկացա այս երգը դարձնել պայծառ և թեթև, որպեսզի հնարավոր լինի դրա տակ պարել կամ ուղղակի ձայնակցել։ Ես վերջերս եմ ամուսնացել, և երգի բուն իմաստը հենց դրա մասին է, իսկ հիմնական իմաստն այն է, որ պետք է ունենալ լավ տրամադրություն և ոչինչ չընդունել սրտին շատ մոտ։
- Քրիստինա Ագիլերա
 

«Ain’t No Other Man» գրավեց երկրորդ հորիզոնականը «United World Chart» շքերթում՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը ԱՄՆ-ում, 2-րդը՝ Մեծ Բրիտանիայում, 5-րդը՝ Եվրոպայում, առաջինը՝ Billboard Hot Dance Airplay-ում, «Billboard Hot Dance Club Play»-ում։ Սինգլը ստացավ կրկնակի պլատին Կանադայում, պլատին՝ ԱՄՆ-ում և ոսկի՝ Ավստրալիայում։

2006 թվականին Ագիլերան մասնակցեց Շոն Քոմսի «Press Play» ալբոմի «Tell me» երգի ձայնագրությանը։ Սինգլը թողարկվեց 2006 թվականի վերջին։

 
Ագիլերան Սան Ռեմոյում ելույթ ունենալու ժամանակ, 2006

Ալբոմի երկրորդ սինգլը «Hurt»-ն է՝ գրված Լինդա Փերրիի կողմից։ Երգը նվիրված է Լինդայի մահացած տատիկին։ Երգի պրեմիերան կայացավ օգոստոսի 31-ին MTV Video Music Awards 2006-ում։ Սինգլը մեծ հաջողություն ունեցավ աշխարհում․ № 1՝ Hot Dance Club Songs-ում, Swiss Singles Chart-ում, Portuguese Airplay Chart-ում, European Hot 100 Singles-ում, № 2՝ Շվեդիայում, Գերմանիայում, Ավստրիայում, իսկ Մեծ Բրիտանիայում սինգլը բարձրացավ մինչև 11-րդ հորիզոնական, U.S. Pop 100-ում՝ մինչև 9-րդ[40]։

Ալբոմի հաջորդ սինգլը «Candyman»-ն էր՝ 1941 թվականին թողարկված «Boogie Woogie Bugle Boy» երգի նոր տարբերակը։ Տեսահոլովակի ռեժիսորը Մեթյու Ռոլսթոնն է։ Այն նկարահանված է ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ոգով՝ համակարգչային բարդ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Նկարահանումների համար օդանավակայան է վարձակալվել Իսպանիայում։ Տեսահոլովակում Ագիլերան հայտնվել է երեք տարբեր կերպարով՝ կարմրահեր, շիկահեր և շագանակահեր, ավելի ուշ ներկայացել է գործարանի հայտնի աշխատող Ռոզի դը Ռիվթրի կերպարով, որին կարելի էր տեսնել այդ ժամանակի ամերիկյան շատ հին պաստառներում՝ «We Can Do It» կարգախոսով։ Եզրափակիչ կերպարը ներշնչվել է այդ ժամանակի սեքս-խորհրդանիշներ Ջուդի Գառլենդից, Բեթթի Գրեյբլից և Ռիտա Հեյուորթից։ Տեսահոլովակի խորեոգրաֆիան բեմադրել է 2006 թվականի «So You Think You Can Dance» բրիտանական պարային մրցույթի հաղթող Բենջի Շվիմմերը։ 2007 թվականի փետրվարի 17-ին տեսահոլովակը ներկայացվեց «TRL» հեռուստածրագրում, որտեղ այն մեկնարկեց վեցերորդ հորիզոնականից և 4 անգամ հասավ շքերթի գագաթնակետին[41][42]։

2006 թվականի նոյեմբերին Ագիլերան մեկնեց «Back to Basics Tour» եվրոպական շրջագայության՝ ի աջակցություն իր ալբոմի։ Երգչուհու ամերիկյան շրջագայությունը մեկնարկեց Հյուսթոնում 2007 թվականի փետրվարի 20-ին և ավարտվեց Սան Դիեգոյում մարտի 23-ին։ Հաջորդ շրջագայությունը Ասիայում և Ավստրալիայում մեկնարկեց հունիսի 18-ին Օսակայում։ Հետագայում այդ շրջագայությունն արժանացավ «Billboard Touring Award» մրցանակի՝ որպես 2007 թվականի կանացի լավագույն շրջագայություն։ 2007 թվականին Քրիստինա Ագիլերան ստացավ իր հինգերորդ «Գրեմմի» մրցանակը՝ «Ain’t No Other Man» երգի համար՝ «Կանացի լավագույն վոկալային փոփ-կատարում» անվանակարգում։ Արարողության ժամանակ Ագիլերան կատարեց Ջեյմս Բրաունի «It’s a Man’s Man’s Man’s World» երգը։ Այդ ելույթը ընդգրկվեց «Գրեմմի»-ի պատմության մեջ ամենահիշվող ելույթների եռյակում[43]։

2008․ «Keeps Gettin’ Better: A Decade of Hits» խմբագրել

2008 թվականին Ագիլերան հանդես եկավ Մարտին Սկորսեզեի «The Rolling Stones. Shine a Light» փաստագրական ֆիլմում, որը ցուցադրվեց 2008 թվականի ապրիլի 4-ին Բեռլինի կինոփառատոնում։ Այն պատմում է Նյու Յորքում խմբի երկօրյա համերգի մասին։ Ֆիլմում Ագիլերան Միք Ջագերի հետ կատարել է «Live with me» երգը։ Նա նաև կատարել է էպիզոդիկ դեր «Փախուստ Վեգասից» կատակերգությունում, ինչպես նաև հանդես է եկել «Project Runway» նախագծի վեցերորդ եթերաշրջանում[44]։

Ի պատիվ բեմական կյանքի տասներորդ հոբելյանի՝ RCA Records-ում թողարկվեց «Keeps Gettin' Better: A Decade of Hits» լավագույն հիթերի հավաքածուն։ Այն ներառում էր ինչպես հին հիթեր, այնպես էլ երկու նոր երգ՝ «Keeps Gettin’ Better» և «Dynamite»։ Ունկնդիրներին առաջարկվում էր «Genie in a Bottle» հին հիթի թարմացված էլեկտրո-ֆուտուրիստական տարբերակը, ինչպես նաև «Beautiful» երգը։ «Billboard»-ը նկարագրել է նոր երգերը՝ որպես ֆուտուրիստական՝ պարային երաժշտության նոտաներով[45]։

Սեպտեմբերի 7-ին MTV Video Music Awards-ում աշխարհին ներկայացվեց «Keeps Gettin’ Better» սինգլը, որն ունեցավ աննկարագրելի հաջողություն։ Այդ ելույթը առաջադրվեց «Գրեմմի»-ում։ Երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, որի ռեժիսորն էր Փիթեր Բերգը՝ հայտնի «Հենկոկ» ֆիլմից։ Տեսահոլովակում Ագիլերան ներկայանում է կին կատվի, պրոդյուսերի, հեծանվորդուհու, ինչպես նաև մրցարշավորդուհու կերպարներով։ Սինգլը Billboard-ում մեկնարկեց 9-րդ հորիզոնականից։ Երգը վայրկենաբար ընդգրկվեց համաշխարհային բոլոր շքերթներում (№ 1` պանամայական, վրացական, ռուսական ամփոփիչ շքերթներ, № 2՝ թուրքական, № 7՝ Billboard Hot 100 (ԱՄՆ), № 4՝ «Canadian Hot 100»)։ Սինգլը iTunes-ի շքերթում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ որպես 2008 թվականի լավագույն երգ։ Տեսահոլովակը 2008 թվականի լավագույն տեսահոլովակների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Երգն առաջադրվեց MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության «Հազարամյակի արտիստ» անվանակարգում, ինչպես նաև «Virgin Media Music Awards»-ի երկու և «NRJ Music Awards»-ի մեկ անվանակարգերում։ Թեև պրոմոն թույլ էր, բայց ալբոմը վաճառվեց 800 000 օրինակով՝ դառնալով ոսկե Բելգիայում, Ռուսաստանում, Սինգապուրում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում, իսկ Իռլանդիայում ալբոմը վաստակեց պլատինի կարգավիճակ։

Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի ռադիոյում սկսվեց «Dynamite» երգի շրջանառությունը, իսկ հունվարի 14-ին՝ ռուսական ռադիոյում։ Առանց պրոմոյի և պաշտոնական թողարկման երգը ռուսական ամփոփիչ շքերթում զբաղեցրեց 146-րդ հորիզոնականը, իսկ ԱՄՆ-ի Billboard Hot Digital Songs շքերթում՝ 132-րդ հորիզոնականը[46][47]։

Այդ տարվա ընթացքում ձայնագրվեց «Falling in Love Again (Can’t Help It)» երգի քավեր տարբերակը՝ դառնալով «Վրիժառու» ֆիլմի սաունդթրեքը։

2009 թվականին Իսրայելում սկսվեց «Christina Aguilera» օծանելիքի պրոմոակցիան։ Հիմնվելով «Երբեմն դա այն ամենն է, ինչ պետք է կրել» կարգախոսի վրա՝ պետք էր գտնել որևէ գովազդային ընկերություն, որը կխրախուսեր գնորդներին ձեռք բերել Քրիստինայի նոր օծանելիքը։

2010․ «Bionic» և «Burlesque» խմբագրել

 
Ագիլերան 2010 թվականին
 
Քրիստինա Ագիլերայի աստղը «Հոլիվուդյան փառքի ծառուղում»

Ագիլերայի չորրորդ ստուդիական «Bionic» ալբոմը թողարկվել է 2010 թվականի հունիսի 8-ին։ Ալբոմի վրա աշխատել են Թրիքի Ստյուարտը, Սեմյուել Դիքսոնը, Polow da Don-ը, Le Tigre-ը, Switch-ը և Էսթեր Դինը։ Ալբոմում ներկայացված երգերը գրել են Սեմ Էնդիկոտտը, Սիան, Քլոդ Քելլին, Լինդա Փերրին և կատարվել են M.I.A.-ի, Սանտիգոլդի, Նիքի Մինաժի, Peaches-ի հետ համատեղ[48]։ Ալբոմից թողարկվեց երկու սինգլ՝ «Not Myself Tonight» և «You Lost Me», որոնք զբաղեցրին առաջին հորիզոնականը Hot Dance Club Songs-ում, սակայն գլխավոր շքերթներում հաջողություն չունեցան[49]։

Ալբոմը քննադատների կողմից արժանացավ տարբեր գնահատականների[50] և չունեցավ առևտրային հաջողություն․ 2010 թվականի դեկտեմբերին վաճառքը կազմեց ընդամենը 250 000 օրինակ[51]։

Ալբոմի շրջագայությունը նախ հետաձգվեց մինչև 2011 թվականի ամառը, այնուհետև ամբողջովին չեղյալ հայտարարվեց «փորձի բացակայության պատճառով»։ «You Lost Me»-ն դարձավ Քրիստինայի առաջին սինգլը, որը չհայտնվեց Billboard Hot 100 շքերթում, իսկ «Bionic»-ը՝ առաջին ալբոմը, որը չառաջադրվեց «Գրեմմի»-ի[52][53]։

2010 թվականի նոյեմբերի 22-ին թողարկվեց «Ծաղրանկար» ֆիլմի սաունդթրեքների սկավառակը՝ «Burlesque: Original Motion Picture Soundtrack» անվամբ[54]։ Սկավառակում ընդգրկված է 10 երգ, որոնցից երկուսը կատարում է Շերը, իսկ մնացած ութը՝ Ագիլերան։ Ալբոմում բնօրինակ երգերի թվում ներկայացվում են նաև Էտա Ջեյմսի «Somethings Got a Hold On Me» և «Tough Lover» երգերի քավեր տարբերակները։ Ալբոմի առաջին սինգլը «Express» երգն է։ Ալբոմի առաջխաղացման նպատակով Ագիլերան տարբեր հեռուստաշոուներում կատարել է «Somethings Got a Hold On Me», «Express», «Show Me How You Burlesque» և «Bound to You» երգերը։

2012-2015: «Lotus» խմբագրել

Ագիլերայի յոթերորդ ստուդիական ալբոմը՝ «Lotus»-ը, թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 13-ին։ Ալբոմի պրոդյուսերներն էին Մաքս Մարտինը, Սթիվ Ռոբսոնը և այլք։ Ալբոմը ցածր գնահատականների արժանացավ քննադատների կողմից։ «Lotus»-ը մեկնարկեց Billboard 200-ի 7-րդ հորիզոնականից։ ԱՄՆ-ում ալբոմը վաճառվեց 182 000 օրինակով, իսկ համաշխարհային վաճառքը կազմեց 250 000 օրինակ։ Առաջին սինգլը՝ «Your Body»-ն, մեկնարկեց Billboard Hot 100-ի 34-րդ հորիզոնականից։ 2012 դեկտեմբերի 4-ին Ամերիկայի ռադիոյում լեյբլը ներկայացրեց երկրորդ սինգլը՝ «Just a Fool»՝ ձայնագրված Բլեյք Շելթոնի հետ միասին։ Սինգլը ամերիկյան Billboard Hot 100-ում հասավ մինչև 71-րդ հորիզոնական, իսկ Canadian Hot 100-ում՝ 37-րդ հորիզոնական։ Երգի հիման վրա տեսահոլովակ չնկարահանվեց։ Սինգլի համաշխարհային վաճառքը գերազանցեց 1 200 000 օրինակի սահմանը[55]։

2012 թվականին Քրիստինան արժանացավ երկու մրցանակի բարեգործության մեջ ունեցած ավանդի համար․

  • հատուկ մրցանակ բարեգործական գործունեության համար American Latino Media Arts Award-ում,
  • Ջորջ Մաքհովերնի առաջնորդության մրցանակ համաշխարհային քաղցի դեմ պայքարում ունեցած ներդրման համար։ Մրցանակը հանձնել է Հիլարի Քլինթոնը։
 
Ագիլերան ներկայանում է «Breakthrough Prize»-ում (2014)

2013 թվականը Ագիլերայի համար սկսվեց «People's Choice Awards» մրցանակի ստացմամբ՝ «Ազգի ձայն․ հատուկ նվաճումների համար» անվանակարգում։ Արարողության ժամանակ նա հանդես եկավ իր նոր ալբոմի «Blank Page» երգով։ Հունվարի 18-ին թողարկվեց Պիտբուլի «Feel This Moment» սինգլը, որի ձայնագրությանն իր մասնակցությունն ունեցավ Քրիստինան։ Հետագայում սինգլը ստացավ պլատինե կարգավիճակ և վաճառվեց ավելի քան 2 800 000 օրինակով։ «Billboard Hot 100» շքերթում այն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

Անհայտ պատճառներով Քրիստինան դադարեցրեց իր «Lotus» ալբոմի տարածումը և անհետացավ հանրության տեսադաշտից։

Ամերիկյան «The Voice» շոուի երրորդ եթերաշրջանի ավարտին Քրիստինան ոչ միայն զարմացրեց եզրափակչի մասնակիցների երեկույթի ժամանակ իր անսպասելի հայտնությամբ, այլև ցուցադրեց իր նոր մարմինը․ կես տարվա ընթացքում նա կորցրել էր ավելի քան 10 կիլոգրամ։

Մայիսի 8-ին թողարկեց զուգերգ իսպաներենով։ Միգել Հալլարդոյի «Hoy Tengo Ganas DeTi» հիթի քավեր տարբերակը Քրիստինայի և Ալեխանդրո Ֆերնանդեսի կատարմամբ օգտագործվել է մեքսիկական «La Tempestad» սերիալի համար։ Երգը Մեքսիկայում ստացել է պլատինե կարգավիճակ[56]։

Աշնանը Քրիստինան ներկայացրեց իր նոր՝ «Unforgettable» օծանելիքը։ Այն արևելյան ծաղկամրգային բույր է՝ նախատեսված կանանց համար։ Քննադատները այն արժանացրել են դրական գնահատանքի։

Հոկտեմբերի 1-ին RCA-ը թողարկեց «The Hunger Games - Catching Fire» ֆիլմի «We Remain» սաունդթրեքը՝ ձայնագրված Քրիստինա Ագիլերայի կողմից։

Նոյեմբերի 4-ին ամերիկյան «The Voice» շոուի ժամանակ կայացավ ևս մեկ պրեմիերա․ «A Great Big World» խումբը Քրիստինայի հետ համագործակցելու արդյունքում վերաձայնագրեց իր «Say Something» սինգլը։ Երգը հասավ «Billboard Hot 100»-ի 4-րդ հորիզոնականին և ստացավ պլատինե կարգավիճակ՝ ամբողջ աշխարհում ունենալով ավելի քան 2 500 000 օրինակի վաճառք[57] ։ Դեկտեմբերի 17-ին՝ ամերիկյան «The Voice» շոուի հինգերորդ եթերաշրջանի եզրափակչում, Քրիստինան միացավ Լեդի Գագային՝ իրականացնելու «Do What U Want» երգը։ Այդ կերպ երգչուհիները վերջ դրեցին իրենց թշնամության մասին լուրերին։ Գագան խոստովանեց, որ երկար ժամանակ է, ինչ երկրպագում է Քրիստինային։

2015 թվականի փետրվարի 8-ին Քրիստինա Ագիլերան և «A Great Big World» խումբը «Say Something» երգի համար արժանացել են «Գրեմմի»-ի՝ «Զուգերգով կամ խմբի հետ լավագույն փոփ կատարում» անվանակարգում[58]։

2018․ Liberation խմբագրել

 
Ագիլերան ներկայանում է «Liberation Tour» շրջագայության ժամանակ (2018)

2018 թվականի հունիսի 15-ին Ագիլերան թողարկեց իր 8-րդ ստուդիական ալբոմը՝ «Liberation»[59]։

Գործունեություն կինոյում և հեռուստատեսությունում խմբագրել

Ի տարբերություն փոփ երաժշտության ոլորտի իր գործընկերների (Բրիթնի Սփիրս, Ջեսսիկա Սիմփսոն)՝ Քրիստինա Ագիլերան մինչև 2009 թվականը չի նկարահանվել ֆիլմում։ Նա էպիզոդիկ դերով հանդես է եկել «Բևերլի-Հիլլզ, 90210» հեռուստատեսային սերիալի սերիաներից մեկում, 2004 թվականին եղել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստատեսային շոուի թողարկումներից մեկի հաղորդավարուհին, ինչպես նաև հնչյունավորել է «Ստորջրյա եղբայրություն» մուլտֆիլմի կերպարներից մեկին։

2009 թվականի նոյեմբերին սկսվեցին Քրիստինա Ագիլերայի մասնակցությամբ «Ծաղրանկար» ֆիլմի նկարահանումները, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսներից մեկին։ Ֆիլմը պատմում է հիանալի ձայնով օժտված գավառական հավակնոտ մի աղջկա մասին, որն ուղևորվում է Լոս Անջելես՝ հաջողություն որոնելու։ Ֆիլմում նկարահանվել է նաև Շերը։ «Ծաղրանկար» ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականին։ Այդ աշխատանքը Քրիստինայի առաջին գլխավոր դերն էր մեծ էկրաններին։

 
Ագիլերայի մոմե արձանը Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում

2011 թվականի ապրիլի վերջին «NBC» հեռուստաալիքով մեկնարկեց նոր նախագիծ՝ «The Voice» («Ձայնը»), որտեղ Քրիստինան Ադամ Լևինի, Բլեյք Շելթոնի, Սի Լո Գրինի հետ միասին հանդես եկավ ժյուրիի և խորհրդատուի, ինչպես նաև վոկալի մարզչի դերում։ 2012 թվականի դեկտեմբերին՝ երրորդ եթերաշրջանից հետո, երգչուհին ցանկություն հայտնեց լքել շոուն։ Մեկ եթերաշրջան հանգստանալուց հետո հինգերորդ եթերաշրջանում Ագիլերան հայտարարեց իր վերադարձի մասին, իսկ մինչ այդ նրան փոխարինել էր Շակիրան։

2015 թվականին երգչուհին Ջեյնի դերով նկարահանվեց «Նեշվիլ» սերիալում[60]։

Անձնական կյանք խմբագրել

2005-2011 թվականներին Քրիստինան ամուսնացած է եղել երաժշտական մարքեթինգի աշխատող Ջորդան Բրեթմանի հետ[61]։ Այդ ամուսնությունից Ագիլերան լույս աշխարհ է բերել առաջնեկ որդուն՝ Մաքս Լայրոն Բրեթմենին (ծնված՝ 12․01․2008)[62]։

2010 թվականից Քրիստինան փաստացի ամուսնացած է Մեթթյու Ռաթլերի հետ, որի հետ նա նշանադրվել է 2014 թվականի փետրվարի 14-ին։ Այդ ամուսնությունից Ագիլերան լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային՝ դուստր Սամմեր Ռեյն Ռաթլերին (ծնված՝ 16․08․2014)[63]։

Ագիլերան և դերասանուհի, երգչուհի Բրիտանի Մերֆին (1977-2009) եղել են մտերիմ ընկերուհիներ․ Բրիտանին մահացել է 2009 թվականի դեկտեմբերին[64]։

Ապրանքանիշ խմբագրել

2007 թվականին Քրիստինա Ագիլերան թողարկեց իր առաջին համանուն օծանելիքը՝ «Christina Aguilera»։ 2008 թվականին թողարկվեց երգչուհու հաջորդ օծանելիքը՝ «Inspire» («Ոգեշնչում»)։ 2009 թվականին Ագիլերան թողարկեց «Christina Aguilera by Night» օծանելիքը։ 2010 թվականին սկսվեց «Christina Aguilera Royal Desire» օծանելիքի վաճառքը։ Իսկ 2011 թվականին թողարկվեց երգչուհու հինգերորդ օծանելիքը՝ «Secret Potion»։ 2012 թվականի հոկտեմբերի 1-ից սկսվեց «Red Sin» (հայերեն՝ «Կարմիր մեղք») օծանելիքի վաճառքը, իսկ 2013 թվականին թողարկվեց «Unforgettable» (հայերեն՝ «Անմոռանալի») օծանելիքը։ 2014 թվականի սեպտեմբերին թողարկեց «Woman» օծանելիքը։ 2017 թվականի փետրվարի վերջին Քրիստինան թողարկեց նոր «Glam X» օծանելիքը[65]։

Դաջվածքներ խմբագրել

Ձախ դաստակ

Դաջվածքն արվել է 2001 թվականի սեպտեմբերին և համարվում է կելտական ձևերից մեկը․ խորհրդանշում է հավերժական ընկերություն և սեր։

Որովայնի ներքնամաս

Դաջվածքն արվել է 2001 թվականին․ նվիրվել է Խորխե Սանթոսին՝ ի նշան նրանց ամուր հարաբերությունների։ Դիզայնը որոշել է Խորխեի հետ միասին[66]։

Վիզ

Դաջվածքն արվել է 2002 թվականին։ Այն Քրիստինայի անվան կրճատ տարբերակն էր «Stripped» ալբոմի թողարկման ժամանակ։ Գրված է շեղագիր ձեռագիր տառերով[66]։

Ձախ նախաբազուկ

Դաջվածքն արվել է 2003 թվականի հունիսի 2-ին՝ «The Stripped Tour» շրջագայության մեկնարկից առաջ, երբ նոր էին սկսվել Քրիստինայի և Ջորդան Բրեթմենի հարաբերությունները։ Դաջվածքը գրված է երկու լեզվով՝ իսպաներենով և եբրայերենով։ Իսպաներենով կարմիր գույնով գրված է «Te Amo Siempre» (հայերեն՝ «Սիրում եմ քեզ միշտ»)։ Եբրայերենով կենտրոնում գրված են Ջորդանի անվանատառերը։ Քանի որ եբրայերենում չկա «J» տառը, դրա փոխարեն օգտագործվել է «Yud»-ը (Y), իսկ «B»-ն փոխարինվել է «Bet»-ով (B) տառով[66]։

Մեջք

Դաջվածքն արվել է 2005 թվականին՝ իբրև հարսանեկան նվեր Ջորդան Բրեթմենին։ Եբրայերենով գրված է «אני לדודי ודודי לי», որը նշանակում է «Ես պատկանում եմ իմ սիրելիին, իսկ իմ սիրելին՝ ինձ»։ Արտահայտությունը մեջբերում է «Երգ երգոց»-ից։ Գրվածի տակ դաջված են Ջորդանի անվանատառերը՝ «JB»[66]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ

Շրջագայություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Dutch Top 40
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123009189 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Leanne, Tyler, Vince and Bo reach BBC's The Voice final
  6. Marilyn Monroe-style Banksy portraits of Kate Moss for sale
  7. http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
  8. https://www.grammy.com/grammys/awards/49th-annual-grammy-awards-2006
  9. https://www.billboard.com/music/latin/latin-grammys-2022-winners-list-1235172910/
  10. «Агилера будет бороться с детским голодом как посол доброй воли ООН». РИА Новости. 2010 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
  11. «100 Greatest Singers of All Time: Christina Aguilera». Rolling Stone. 2008 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին.
  12. «Christina Aguilera to Perform at American Music Awards». RCA Records. 2010 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. 100 величайших исполнителей всех времен
  14. Wang, Julia. «Christina Aguilera Biography». People (magazine). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  15. Dominguez, Pier (2002 թ․ դեկտեմբերի 10). Christina Aguilera: A Star is Made: The Unauthorized Biography. Amber Communications Group, Inc. էջ 2. ISBN 0970222459.
  16. Gregory, Sophfronia Scott; Ferguson, Hayes (1999 թ․ սեպտեմբերի 27). «Uncorking the Genie». People. 52 (12): 75–76. ISSN 0093-7673. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  17. Helligar, Jeremy; Majewski, Lori (2003 թ․ փետրվարի 3). «Christina's World». Us Weekly.
  18. «Christina Aguilera Biography». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  19. Dominguez 2003, էջ. 45
  20. «Portrait of an Artist: Christina Aguilera». Billboard. 112 (5): 6–7. 2000 թ․ հունվարի 20.
  21. «L'histoire d'un tube : 'Genie in a Bottle' de Christina Aguilera fête ses 15 ans» (French). Charts in France. 2014 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Chart history for Christina Aguilera». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  23. Rosen, Craig (2000 թ․ փետրվարի 24). «Christina Aguilera Wins Best New Artist». Yahoo! Music. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին.
  24. «Aguilera's Ex-Manager Fires Back». ABC News. 2000 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6-ին.
  25. «Christina Aguilera comes of age». Newsweek. 2016 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին.
  26. Promis, Jose. «Lady Marmalade – Song Review». AllMusic. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  27. Pietroluongo, Silvio (2001 թ․ հունիսի 2). «Hot 100 Spotlight». Billboard. 113 (22): 123.
  28. McGrath, Stephanie (2001 թ․ հուլիսի 3). «Disputed Aguilera album to be released». Jam!. Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին.
  29. Gardner, Elysa (2002 թ․ հոկտեմբերի 24). «Aguilera's image is 'Stripped'». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  30. Willkinson, Sophie (2017 թ․ հոկտեմբերի 27). «15 Years After Christina Aguilera's 'Stripped,' We're Still Nowhere Near Gender Equality». Vice (magazine). Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  31. Touré (2006 թ․ հունիսի 29). «Scott Storch's Outrageous Fortune». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 19-ին.
  32. «Eric McCormack, Todd Haynes, Christina Aguilera, The Hours, Six Feet Under Honored at 14th Annual GLAAD Media Awards Presented by Absolut Vodka in Los Angeles». GLAAD. 2003 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 18-ին.
  33. «Christina Aguilera: Five Fun Facts». People. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  34. Dunn, Jancee (2003 թ․ հունիսի 26). «Justin Timberlake and Christina Aguilera: Double Trouble». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  35. «Frontier Touring: The Stripped Tour». Frontier Touring. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին.
  36. «The Year in Music 2003». Billboard. 115 (52): 68. 2003 թ․ դեկտեմբերի 27.
  37. Vineyard, Jennifer (2004 թ․ սեպտեմբերի 24). «Christina Aguilera Is Poisonous In Video With Missy Elliott». MTV News. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  38. Moss, Corey; Cornell, Jeff (2006 թ․ հունիսի 6). «Christina Makes Her Comeback Twice As Nice By Expanding Basics Into Double LP». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  39. «Critic Reviews for Back to Basics». Metacritic. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  40. «Christina Aguilera Arrives In Town This Week!». Sony Music Australia. 2007 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 4-ին.
  41. Vineyard, Jennifer (2006 թ․ սեպտեմբերի 11). «Christina Aguilera Reveals European Tour — Next Up, U.S. Clubs». MTV News. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  42. Garcia, Cathy (2007 թ․ հունիսի 25). «Christina Aguilera Shows Off Impressive Vocals». The Korea Times. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  43. Leopold, Todd (2007 թ․ փետրվարի 12). «A 'Nice' night for the Dixie Chicks». CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  44. Gritten, David (2008 թ․ ապրիլի 11). «Film reviews: Shine a Light and 21». The Daily Telegraph. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  45. Hasty, Katie (2008 թ․ սեպտեմբերի 3). «Target Scores Aguilera Hits Album Exclusive». Billboard. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին.
  46. «Christina Aguilera: Album Guide». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին.
  47. Conception, Mariel (2008 թ․ հոկտեմբերի 31). «Hits Set Tees Up Next Christina Aguilera Album». Billboard. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
  48. Dinh, James (2010 թ․ հունիսի 8). «Christina Aguilera Brings New Songs, Classic Hits To 'Today' Show». MTV News. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  49. Bionic — Christina Aguilera. AllMusic
  50. «Bionic Reviews, Ratings, Credits, and More at Metacritic». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  51. Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music. Billboard.com
  52. «Airplay Archive». FMQB. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին.
  53. «Woohoo – Single». iTunes Store. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  54. Patterson, John (2010 թ․ դեկտեմբերի 11). «Cher could teach Christina Aguilera a thing or two in Burlesque». The Guardian. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  55. Levine, Nick. «What happened to Christina Aguilera?». Digital Spy. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  56. «Certificaciones Amprofon» (իսպաներեն). Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  57. «57th Annual Grammy Awards». National Academy of Recording Arts and Sciences. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  58. Grammys 2015: A Great Big World, Christina Aguilera win with ‘Say Something’
  59. Apaza, Kevin (2018 թ․ ապրիլի 29). «Christina Aguilera Teases New Album "Liberation", First Single "Accelerate" Out May 4?». DirectLyrics. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  60. «Nashville». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  61. «Christina Aguilera's Divorce Finalized Today». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  62. Christina Aguilera Gave Birth to Her First Child, a boy Max Liron
  63. СМИ: Кристина Агилера родила девочку
  64. Christian Aguilera — Biography
  65. Kristina Agilera: Glam X je moj najzanosniji i najintimniji miris!
  66. 66,0 66,1 66,2 66,3 Татуировки | Кристина Агилера Արխիվացված 2011-07-18 Wayback Machine. ChristinaWorld

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Ագիլերա» հոդվածին։