Քրիստիան դե Սիկա (հունվարի 5, 1951(1951-01-05)[1][2], Հռոմ, Իտալիա[3]), դերասան, սցենարիստ, ռեժիսոր և երգիչ։

Քրիստիան դե Սիկա
իտալ.՝ Christian De Sica
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1951(1951-01-05)[1][2] (73 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[3]
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, կատակերգու, սցենարիստ, երգիչ և դերասան
ԱմուսինՍիլվիա Վերդոնե
Ծնողներհայր՝ Վիտտորիո դե Սիկա, մայր՝ Մարիա Մերկադեռ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներBrando De Sica?
Կայքchristiandesicaonline.com
 Christian De Sica Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Քրիստիան դե Սիկան ծնվել է Հռոմում, Իտալիա։ Նա հայտնի իտալացի ռեժիսոր Վիտտորիո դե Սիկայի և իսպանացի դերասանուհի Մարիա Մերկադերի երկրորդ որդին է[4][5]։ Նրա քեռին Ռամոն Մերկադերն էր` Լև Տրոցկուն սպանողը (1940թ.-ին)։

Քրիստիանը սովորել է Հռոմի «Classical Lyceum» դասական ճեմարանում։ Լիցեյն ավարտելուց հետո նա սկսեց աշխատել Վենեսուելայի հյուրանոցներից մեկում ՝ որպես նկարիչ։ 1970-ին ընդունվել է Լա Սապիենցայի համալսարան, բայց չի ավարտել։ 1973-ին Դե Սիկան հանդես եկավ Սան Ռեմոյի փառատոնում, որտեղ երգեց «Իմ աշխարհը» երգը (1973)։ Սակայն, արդյունքները նրան ստիպեցին գնալ հոր ճանապարհով և նվիրվել դերասանությանը։

Դե Սիկան զարգացրեց կատակերգության սեփական ոճը հատկապես «Ռայ» (Rai) հեռուստատեսային շոուների շրջանակներում, որոնցից է « Bambole, non c'è una lira» հեռուստաշոուն:

Ամուսնացել է Կառլո Վերդոնի քրոջ՝ Սիլվիա Վերդոնի հետ, ում հետ նա ունեցել է երկու երեխա`Բրանդոն և Մարիարոզան։

Դերասանական կարիերա խմբագրել

Կինոաշխարհում իր առաջին քայլերը կատարել է այնպիսի մարդկանց աջակցությամբ, ինչպիսիք են Ռոբերտո Ռոսսելին, Պուպի Ավատին, և Սալվատորե Սամպերին։

Նա իր դերասանական կարիերան սկսել է «Պաուլինա 1990» ֆիլմով, որում խաղաց երկրորդական դեր։ Իր կարիերայի ընթացքում Քրիստիան Դե Սիկան նկարահանվել է ավելի քան 70 կինոնկարներում և հեռուստաշոուներում։ Դրանից հետո նա դերասան Ների Պարենտիի հետ խաղացել է «Նատալին Նյու Յորքում» (2006), «Նատալին նավարկությունում» (2007) և «Նատալին Ռիոյում» (2008) ֆիլմերում։

Որպես դերասան ՝ Դե Սիկան ստացել է Դավիդ դի Դոնաթելլո երեք մրցանակ` 1976, 2000 և 2009 թվականներին։ 2016-ին Իտալիա-ԱՄՆ հիմնադրամի կողմից ստացել է «Ամերիկայի» մրցանակ։

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Կարճատև արձակուրդ» (1973)
  • «Զարմիկը» (1974)
  • «Սեքսիկոպ» (1975)
  • «Սերը և էներգիան» (1975)
  • «Բորդելլա» (1976)
  • «Սերը առաջին դասարանում» (1980)
  • «Թալկի փոշի» (1982)
  • «Պապարացիները» (1998)
  • «Թիկնապահները» (2000)
  • «Կլանը» (2005)
  • «Նատալին Նյուրքում» (2006)
  • «Նատալին նավարկությունում» (2007)
  • «Նատալին Ռիոյում» (2008)
  • «Զբոսաշրջիկը» (2010)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #130524964 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. María Mercader, la actriz catalana que amó a De Sica. El Pais, 30 Jan. 2011
  5. Essere Liberi Արխիվացված 5 Հունվար 2014 Wayback Machine, 3 May 2004 (in Italian)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան դե Սիկա» հոդվածին։