Քրիստիան Տելյո

իսպանացի ֆուտբոլիստ

Քրիստիան Տելյո Էրերա (իսպ.՝ Cristian Tello Herrera, օգոստոսի 11, 1991(1991-08-11)[3][4][5], Սաբադել, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, իտալական «Ֆիորենտինա» ակումբի հարձակվող։

Քրիստիան Տելյո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Քրիստիան Տելյո Էռերա [1]
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 11, 1991 (32 տարեկան)[2]
Ծննդավայր Սաբադել, Իսպանիա
Հասակ 178 սմ[2]
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Բետիս
Համար 27
Պատանեկան կարիերա
1999-2008
2007-2008
2008-2010
Իսպանիա Բարսելոնա
Իսպանիա  Դամմ
Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010  Իսպանիա Էսպանյոլ Բ 4 (1)
2011-2017 Իսպանիա Բարսելոնա 59 (11)
2010-2012  Իսպանիա Բարսելոնա Բ 38 (9)
2014-2016  Պորտուգալիա Պորտու 29 (7)
2016—  Իտալիա Ֆիորենտինա 45 (6)
2017— Իսպանիա Բետիս 0 (0)
Ազգային հավաքական

2013 —

Իսպանիա Իսպանիա

1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

«Բարսելոնա» խմբագրել

2011 թվականի նոյեմբերի 9-ին Քրիստիան Տելյոն կատարել է իր դեբյուտը «Բարսելոնայի» առաջին թիմում. նա մասնակցել է Իսպանիայի գավաթ խաղարկության՝ «Օսպիտալետի» դեմ խաղի 90 րոպեին և աչքի ընկել երկու անգամ (9:0)։

Իսպանիայի առաջնությունում իր առաջին հանդիպումը Տելյոն անցկացրել է 2012 թվականի հունվարի 28-ին՝ «Վիլյառեալի» հետ խաղի 75-րդ րոպեին փոխարինելով Ադրիանոյին (0:0)։ Մեկ շաբաթ անց նա խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և «Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպման (2:1) ութերորդ րոպեին՝ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո, խփել է իր առաջին գոլը «Բարսելոնայի» կազմում։

2012 թվականի մարտի 7-ին Քրիստիան Տելյոն փոխարինում է Անդրես Ինիեստային «Բայեր 04» ակումբի դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում՝ կատարելով իր նորամուտը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում. խաղադաշտ դուրս գալուց երկու րոպե անց նա խփում է իր առաջին գոլն այդ մրցաշարում՝ հաշիվը դարձնելով 4:0։ Վեց րոպե անց նա խփում է իր երկրորդ գոլն այդ խաղում և հաշիվը դարձնում 6:0։ Խաղն ավարտվում է 7:1 հաշվով (երկու խաղերի հաշիվը՝ 10:2):

2012/13 մրցաշրջանում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ է դառնում Տիտո Վիլանովան, ով Քրիստիան Տելյոյին թողնում է թիմում։ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին նա գոլ է խփում տուգանային հրապարակից, ինչպես նաև գոլային փոխանցում է կատարում Լիոնել Մեսսիին՝ իր թիմին օգնելով հաղթել Մոսկվայի «Սպարտակին» (3:2)։ Խաղից հետո Տելյոյին հայտարարել են հանդիպման լավագույն խաղացող։ Նույն թվականի դեկտեմբերի 13-ին Տելյոն նոր պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» հետ, որն ուժի մեջ էր մինչև 2016 թվականի հունիս։ Ինը օր անց նա գոլ է խփել «Վալյադոլիդ» ակումբի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալուց երեսուն վայրկյան անց (հաղթանակ արտագնա խաղում, 3:1)։

Նոր մրցաշրջանի սկզբում Քրիստիան Տելյոն փոխել է խաղացողի իր համարը՝ 37-ը դարձնելով 20։

Նոր մրցաշրջանում Տելյոյի դերն ակումբում նվազել է, ինչի պատճառ եղել է այն, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը ձեռք է բերել հարձակվող Նեյմարին։ Մրցաշրջանում իր առաջին գոլը Տելյոն խփել է 2013 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի խմբային փուլի՝ «Սելտիկի» դեմ խաղում (6:1)։ 2014 թվականի հունվարի 22-ին նա կատարել է իր առաջին պրոֆեսիոնալ հեթ տրիկը Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Լևանտեի» դեմ խաղում (4:1, երեք անգամն էլ նրան փոխանցում է կատարել Լիոնել Մեսսին)։

«Պորտու» խմբագրել

2014 թվականի հուլիսի 16-ին կատալոնական ակումբը Քրիստիան Տելյոյին երկու տարով վարձավճարով ուղարկել է պորտուգալական «Պորտու» ակումբ, որի կազմում նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Վենլո» ակումբի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսում։

Միջազգային կարիերա խմբագրել

Քրիստիան Տելյոն խաղացել է Իսպանիայի պատանեկան ու երիտասարդական (մինչև 19, 20, 21, 23 տարեկանների) հավաքականներում։ Մինչև 23 տարեկանների հավաքականի հետ զբաղեցրել է վերջին տեղը խմբում՝ չհաղթելով ոչ մի խաղում։ Մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 2013 թվականի առաջնության հաղթող։ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ փոխարինման դուրս գալով Էկվադորի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Տելյոն գոլային փոխանցում է կատարել Սանտի Կասորլային, իսկ խաղն ավարտվել է իսպանացիների հաղթանակով (2:0)։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2017 թվականի ապրիլի 2-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրոգավաթներ Այլ[6] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Էսպանյոլ Բ Սեգունդա В 2009/10 4 1 0 0 4 2
Ընդհանուր 4 1 1 0 5 1
  Բարսելոնա Բ Սեգունդա Դիվիզիոն 2010/11 23 4 23 4
2011/12 16 5 16 5
Ընդհանուր 39 9 39 9
  Բարսելոնա Պրիմերա 2011/12 15 3 4 2 3 2 0 0 22 7
2012/13 22 7 6 0 4 1 2 0 34 8
2013/14 22 1 6 3 2 1 0 0 30 5
Ընդհանուր 59 11 16 5 9 4 2 0 86 20
  Պորտու Պրիմեյրա Լիգա 2014/15 25 7 1 0 8 1 3 0 37 8
2015/16 11 0 3 1 5 1 1 0 20 2
Ընդհանուր 36 7 4 1 13 2 4 0 57 10
  Ֆիորենտինա Սերիա А 2015/16 15 2 0 0 0 0 15 2
2016/17 27 3 0 0 5 0 32 3
Ընդհանուր 42 5 0 0 5 0 0 0 47 5
Ամբողջ կարիերա 180 33 20 6 27 6 7 0 234 45

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lionel Andrés Messi at Soccerway». Soccerway. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  2. 2,0 2,1 «Lionel Andrés Messi». fcbarcelona.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 3-ին.
  3. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  5. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  6. Պորտուգալական լիգայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Տելյո» հոդվածին։