Քրիստիան Դանիել Ռաուխ

գերմանացի քանդակագործ

Քրիստիան Դանիել Ռաուխ (գերմ.՝ Christian Daniel Rauch, հունվարի 2, 1777(1777-01-02)[1][2][3][…], Bad Arolsen, Վալդեկ Գրանկենբերգ, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա - դեկտեմբերի 3, 1857(1857-12-03)[1][2][3][…], Դրեզդեն, Գերմանական միությունկլասիցիզմի ժամանակաշրջանի գերմանացի քանդակագործ։

Քրիստիան Դանիել Ռաուխ
գերմ.՝ Christian Daniel Rauch
Ծնվել էհունվարի 2, 1777(1777-01-02)[1][2][3][…]
ԾննդավայրBad Arolsen, Վալդեկ Գրանկենբերգ, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էդեկտեմբերի 3, 1857(1857-12-03)[1][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայրըԴրեզդեն, Գերմանական միություն
Քաղաքացիություն Waldeck
ՈւսուցիչՅոհան Գոտֆրիդ Շադով, Friedrich Valentin?, Johann Christian Ruhl? և August Kiss?
Ստեղծագործություն(ներ)Blücherdenkmal?
Ոճնեոդասականություն
Մասնագիտությունքանդակագործ և արվեստագետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳերմանիայի հնագիտական ինստիտուտ, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
 Christian Daniel Rauch Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռաուխը ծնվել է աղքատ ընտանիքում։ Նրա ծնողները ծնողները միջոցներ չունեին իրենց որդուն հայտնի արվեստագետների մոտ կրթության տալու համար։ Հայրը՝ Գեորգը, ծառայում է որպես զինվոր, այնուհետև որպես կամերդիներ աշխատանքի է անցնում Վալդեկի հերցոգի մոտ։ Սկզբնական շրջանում Ռաուխը սովորել է վալդեկյան քանդկագործի ՝ Ֆրիդրիխ Վալենտինի մոտ, այնուհետև Կասելում ՝ Յոհան Քրիստիան Ռուլի մոտ։

1797 թվականին Ռաուխը եկավ Բեռլին, ընդունվեց պրուսական թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ II ֊ի մոտ ծառայության, որպես կամերդիներ, և նրա մահից հետո մնաց նույն պաշտոնում Ֆրիդրիխ Վիլհելմ III- ի օրոք, որը, ինչպես իր կինը ՝ թագուհի Լուիզան, ոչ միայն չի խոչընդոտում երիտասարդ քանդակագործի գեղարվեստական գործունեությանը, այլ ամեն կերպ նպաստում է դրան։

1803 թվականին Ռաուխը քանդակեց թագուհի Լուիզայի կիսանդրին։ Այն վերարտադրելու համար նրան ուղարկեցին Հռոմ սովորելու, որտեղ Ռաուխը մտերմացավ բազմաթիվ ճանաչված արվեստագետների, այդ թվում` Բերտել Տորվալդսենի և Անտոնիո Կանովաի։ 1811 թվականին հետ կանչվեց Բեռլին նոր մահացած թագուհի Լուիզայի շիրմաքարի մահարձանի մրցույթին մասնակցելու համար։ Իր կողմից ներկայացված այս հուշարձանի էսքիզը ճանաչվել է որպես ամենալավ նախագծերից և 1812 թվականին Ռաուխը երկրորդ անգամ մեկնեց Իտալիա, որպեսզի մարմարից հուշարձանը քանդակեր։ 1814 թվականին հուշարձանը տեղադրվեց նրա համար կառուցված դորյան դամբարանում՝ Շարլոտենբուրգում (հուշարձանի գլխի հեղինակային կրկնօրնակը գտնվում է Էրմիտաժում)։ 1815֊1822 թվականներին Ռաուխը թագավորի պատվերով քանդակեց գեներալ Շարնգրոստի և Բյուլովի մարմարե արձանները, դրանց վրա սկսել էր աշխատել Կարարա յում,որտեղ Ռաուխը քանդակել է ռուս կայսր Ալեքսանդր I-ի արձանը։ 1824 թվականին նա քանդակեց, բացի արձաններից, մոտ 70 կիսանդրիներ, այդ թվում ռուս կայսր Նիկոլայ I Պավլովիչի կիսանդրին, նրա կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի, Գյոթեյի։ Նիկոլայ I պատվերով նա ստեղծում է «Դանաիդա» մարմարե արձանը, որը նվիրվել է կայսրուհուն։

1843 թվականին Նիկոլայ I կայսրը նվիրում է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV֊ին երկու բրոնզե խումբ՝ «Ձիերի սանձահարողը»՝ ստեղծված քանդակագործ Կ. Պ. Կլոդտի կողմից Անիչկով կամրջի համար։ Որպես պատասխան նվեր, պրուսական թագավորը պատվիրում է Ռաուխին քանդակել Հաղթանակի երկու արձանների կրկնօրինակները՝ նրա իսկ ստեղծած և տեղադրված էրցեգորսկյան պալատի պուրակում՝ Շարլոտենբուրգում 1839 թվականին և Բեռլինում՝ Բելլե Ալիանս Պլացեյում 1843 թվականին։

1849 թվականին Ռաուխը քանդակել է արքա Ֆրիդրիխ Վիլհելմ III֊ի մահարձանը, հետագայում քանդակել է զորավարներ Յորքի և Հնեյզենաույի արձանները, այժմ շատ հայտնի Իմանուիլ Կանտի հուշարձանը Քյոնիգսբերգում (բացվել է 1864 թվականին)։ Այնտեղ է նաև Լուիզա թագուհու հուշակոթողը նրա հիշատակի լյութերական եկեղեցու մոտ, Հավատքի, Հույսի Սիրո մարմարե արձանները, որոնք քանդակագործը ընծայել էր իր հայրենի քաղաքին Արոլզենին, Բերտել Տորվալդսենի կիսանդրին Կոպենհագենում այդ գեղանկարչի թանգարանի համար և բազմաթիվ այլ գործեր։

Ռաուխի ամենանշանակալի ստեղծագործությունը մնում է «Ֆրիդրի Մեծի ձիով արձանը» Բեռլինում ՝ քանդակված 1830—1851 թվականներին։ Գերմանական մշակույթի պատմության մեջ Ռաուխը զբաղեցնում է ամենանշանավոր տեղը ոչ միայն որպես հուշարձանի և շատ այլ հրաշալի ստեղծագործությունների հեղինակ, այլ նաև որպես բեռլինյան քանդակագործության դպրոցի հիմնադիր։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Eggers F., Eggers K. Christian Daniel Rauch. Berlin, 1886. Vol. 3;(գերմ.)
  • Heilmeyer A. Die Plastik des Neunzhunten Jahrhundert in München. München, 1931.(գերմ.)
  • Альбинус Р. Лексикон города Кенигсберга и его окрестностей. — Леер, 1981.(գերմ.)
  • Мюльпфордт Г. М. Скульптуры Кенигсберга и их авторы 1255—1945. — Вюрцбург,1970.(գերմ.)
  • Карчева Е. И. О «Данаиде» К. Д. Рауха // Страницы истории западноевропейской скульптуры. СПб., 1993. С. 208—214;
  • Раух Христиан Даниель // Энциклопедический словарь / Брокгауз Ф. А., Ефрон И. А.-Т. 51.-СПб., 1889.
  • Раух Кристиан Даниель // Искусство стран и народов мира: Краткая художественная энциклопедия. Т. 1.-М., 1962.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Դանիել Ռաուխ» հոդվածին։