Քրիստիանո Բիրագի

իտալացի ֆուտբոլիստ

Քրիստիանո Բիրագի (իտալ.՝ Cristiano Biraghi, սեպտեմբերի 1, 1992(1992-09-01)[1][2], Չերնուսկո սուլ Նավիլիո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ֆիորենտինայից վարձավճարով հանդես է գալիս Ինտեր Միլանի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Քրիստիանո Բիրագի
Cristiano Biraghi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1992(1992-09-01)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Չերնուսկո սուլ Նավիլիո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 186 սմ
Քաշ 78 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
(վարձավճարով Ֆիորենտինայից)
Համար 34
Պատանեկան կարիերա
2005-2011 Իտալիա Ինտեր Միլան
2007-2008   Իտալիա Պրո Սեստո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2012 Իտալիա Ինտեր Միլան 0 (0)
2011-2012   Իտալիա Յուվե Ստաբիա 11 (0)
2012-2014 Իտալիա Չիտադելա 33 (0)
2013-2014   Իտալիա Կատանիա 23 (0)
2014-2016 Իտալիա Ինտեր Միլան 0 (0)
2014-2015   Իտալիա Կիևո 18 (0)
2015-2016   Իսպանիա Գրանադա 32 (0)
2016-2018 Իտալիա Պեսկարա 37 (1)
2017-2018   Իտալիա Ֆիորենտինա 34 (1)
2018-ներկա Իտալիա Ֆիորենտինա 36 (1)
2019-ներկա   Իտալիա Ինտեր Միլան 1 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Իտալիա Իտալիա Մ19 7 (0)
2010-2015 Իտալիա Իտալիա Մ21 22 (1)
2018-ներկա Իտալիա Իտալիա 5 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 11-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 11-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ինտեր Միլան խմբագրել

Բիրագին Միլանի Ինտերի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի նոյեմբերի 24-ին՝ փոխարինելով Գորան Պանդևին Չեմպիոնների Լիգայի Տվենտեի դեմ խաղում[5][6]։ Ինտերի մեկնարկային կազմում առաջին և միակ հանդիպումը անցկացրեց դեկտեմբերի 7-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վերդեր Բրեմենի դեմ խաղում։ 2011 թվականի հուլիսին Բիրագին վարձավճարով տեղափոխվեց Յուվե Ստաբիա։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 14-ին՝ Իտալիայի գավաթի Սասուոլոյի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ փոխարինման մտնելով Էմպոլիի դեմ խաղում[8]։ Յուվե Ստաբիայի կազմում Բիրագին անցկացրեց 12 հանդիպում։

Չիտադելա խմբագրել

2012 թվականի ամռանը Բիրագին միացավ Սերիա B-ում հանդես եկող Չիտադելային։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Կարարեզեի դեմ խաղում[9]։ 2012-13 մրցաշրջանում իտալացին անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ[10]։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին Բիրագին 300․000 եվրոյի դիմաց վարձավճարով տեղափոխվեց Կատանիա[11][12][13]։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիվորնոյի դեմ խաղում[14]։ Կատանիայի կազմում Բիրագին անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[15]։

Վերադարձ Ինտեր խմբագրել

2014 թվականի հունիսին Բիրագին 610․000 եվրոյի դիմաց վերադարձավ Ինտեր Միլան՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[16][17][18]։ Հուլիսի 6-ին իտալացին 2 տարվա վարձավճարով միացավ Կիևոյին[19][20][21][22]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 22-ին՝ Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում[23]։ Կիևոյի կազմում Բիրագին անցկացրեց 19 հանդիպում[24]։ 2015 թվականի ամռանը նա վերադարձավ Ինտեր[25] և օգոստոսի 27-ին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Գրանադա[26][27][28]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց օգոստոսի 30-ին՝ Խետաֆեի դեմ խաղում[29]։ Դեկտեմբերի 30-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Լաս Պալմասի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 86-րդ րոպեին[30]։ Գրանադայի կազմում Բիրագին անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[31]։

Պեսկարա խմբագրել

2016 թվականի հուլիսի 11-ին Բիրագին տեղափոխվեց Պեսկարա[32][33][34]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Ֆրոզինոնեի դեմ խաղում[35]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Նապոլիի դեմ խաղում[36]։ Դեկտեմբերի 4-ին իտալացին գոլային փոխանցում տվեց Կալյարիի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ փրկելով իր թիմին պարտությունից[37]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 22-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[38]։ Պեսկարայի կազմում Բիրագին անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[39]։

Ֆիորենտինա խմբագրել

2017 թվականի օգոստոսի 15-ին Բիրագին սկզբից վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Ֆիորենտինա[40][41][42]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 27-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[43]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 25-ին՝ Կիևոյի դեմ խաղում[44]։ 2018 թվականի սեպտեմբերի 30-ին իտալացին գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով Ֆիորենտինային հաղթել 2-0 հաշվով[45]։ 2018-19 մրցաշրջանում Բիրագին անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[46]։

2019 թվականի օգոստոսի 29-ին Բիրագին վարձավճարով վերադարձավ Ինտեր Միլան[47][48][49], իսկ Դալբերտ Էնրիկեն տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[50][51]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լացիոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[52]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բիրագին ներկայացրել է Իտալիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[53], իսկ Իտալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 2-4 հաշվով պարտվեց Իսպանիային[54][55]։ Մ21 հավաքականի կազմում նա մասնակցեց նաև 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[56]։ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Պորտուգալիային և Շվեդիային[57]։

Իտալիայի ազգային հավաքական Բիրագին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Լեհաստանի և Պորտուգալիայի դեմ խաղերի համար[58][59][60]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լեհաստանի դեմ խաղում[61][62]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 14-ին՝ գոլի հեղինակ դառնալով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Լեհաստանի դեմ հանդիպման վերջին րոպեին և 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Իտալիային[63][64]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ[65]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինտեր Միլան 2010–11 Սերիա A 0 0 0 0 2 0 2 0
Յուվե Ստաբիա (վարձավճար) 2011–12 Սերիա B 11 0 1 0 12 0
Չիտադելա 2012–13 33 0 3 0 36 0
Կատանիա (վարձավճար) 2013–14 Սերիա A 23 0 0 0 23 0
Կիևո (վարձավճար) 2014–15 18 0 1 0 19 0
Գրանադա (վարձավճար) 2015–16 Լա Լիգա 32 0 1 0 33 0
Պեսկարա 2016–17 Սերիա A 35 1 2 0 37 1
Ֆիորենտինա 2017–18 34 1 1 0 35 1
2018–19 36 1 4 0 40 1
Ընդհանուր 70 2 5 0 0 0 0 0 75 2
Ինտեր Միլան (վարձավճար) 2019–20 Սերիա A 1 0 0 0 0 0 1 0
Կարիերայի ընդհանուր 223 3 13 0 2 0 0 0 238 3

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ[65]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 4 1
2019 1 0
Ընդհանուր 5 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հոկտեմբերի 14, 2018 Շլյոնսկի մարզադաշտ, Խոժուվ, Լեհաստան   Լեհաստան 1–0 1–0 ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - C. Biraghi - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «Cristiano Biraghi is Fiorentina's Unsung Hero». eurofantasyleague.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  5. «Inter Milan - FC Twente Enschede, Nov 24, 2010 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. «U.C.L., Inter-Twente 1-0: Qualification reached». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. «US Sassuolo - SS Juve Stabia, Aug 14, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. «FC Empoli - SS Juve Stabia, Aug 27, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. «AS Cittadella - Carrarese Calcio 1908, Aug 12, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. «Cristiano Biraghi | Football Stats | Fiorentina | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  11. «Cristiano Biraghi al Catania, a titolo temporaneo con diritto di riscatto della metà». Calcio Catania spa sito ufficiale. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  12. «Catania sign Biraghi in exchange for Donnarumma | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  13. «Cristiano Biraghi transferred from Cittadella to Catania on a loan». www.soccerfame.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  14. «AS Livorno - Calcio Catania, Sep 15, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  15. «Cristiano Biraghi | Football Stats | Fiorentina | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  16. Calcio Catania S.p.A. bilancio (financial report and accounts) on 30 June 2014 (in Italian), PDF purchased from Italian C.C.I.A.A.
  17. F.C. Internazionale Milano S.p.A. bilancio (financial report and accounts) on 30 June 2015 (in Italian), PDF purchased from Italian C.C.I.A.A.
  18. «Ultimo giorno per le comproprietà» (Italian). A.S. Cittadella. 2014 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Transfer news: Chievo sign Inter Milan full-back Cristiano Biraghi on two-year loan». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  20. «Biraghi joins Chievo from Inter Milan». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  21. «Chievo sign Inter Milan defender Cristiano Biraghi - Tribal Football». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  22. «OFFICIAL: Biraghi signs for Chievo Verona». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  23. «Delfino Pescara 1936 - Chievo Verona, Aug 22, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  24. «Cristiano Biraghi | Football Stats | Fiorentina | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  25. «Bardi, Biraghi, and Botta headed back to Inter». Serpents of Madonnina. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  26. «Cristiano Biraghi to Granada». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  27. «Biraghi joins Granada on loan from Inter Milan». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  28. IANS (2015 թ․ օգոստոսի 27). «Inter Milan defender Biraghi joins Granada on loan». Business Standard India. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  29. «Getafe CF - Granada CF, Aug 30, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  30. «UD Las Palmas - Granada CF, Dec 30, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  31. «Cristiano Biraghi | Football Stats | Fiorentina | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  32. «Biraghi and Manaj to Pescara». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  33. «Calciomercato Pescara, dall'Inter ufficiale Biraghi» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  34. «Pescara, presentati Manaj e Biraghi - Risultati e Classifiche di Sport in Abruzzo». Risultati e Classifiche di Sport in Abruzzo (իտալերեն). 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  35. «Delfino Pescara 1936 - Frosinone Calcio, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  36. «Delfino Pescara 1936 - SSC Napoli, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  37. «Delfino Pescara 1936 - Cagliari Calcio, Dec 4, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  38. «US Palermo - Delfino Pescara 1936, Dec 22, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  39. «Cristiano Biraghi | Football Stats | Fiorentina | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  40. «Official: Fiorentina sign Biraghi | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  41. «OFFICIAL: Fiorentina acquires Biraghi on loan». Viola Nation. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  42. «OFFICIAL - Fiorentina sign SIMEONE, Gil DIAS, and BIRAGHI - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  43. «ACF Fiorentina - UC Sampdoria, Aug 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  44. «ACF Fiorentina - Chievo Verona, Feb 25, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  45. «ACF Fiorentina - Atalanta BC, Sep 30, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  46. «Cristiano Biraghi | Football Stats | Fiorentina | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  47. «Cristiano Biraghi is an Inter player». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  48. «Inter transfer news: Cristiano Biraghi returns to San Siro from Fiorentina as Alexis Sanchez deal moves closer | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
  49. «Official: Inter sign Biraghi | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  50. Tito, The (2019 թ․ օգոստոսի 29). «OFFICIAL: Biraghi-Dalbert swap is done». Viola Nation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  51. «OFFICIAL - Inter Complete The Signing Of Cristiano Biraghi From Fiorentina». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  52. «Inter Milan - SS Lazio, Sep 25, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  53. uefa.com. «Under-21 2013 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  54. «Italy U21 - Spain U21, Jun 18, 2013 - 2013 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  55. uefa.com (2013 թ․ հունիսի 18). «Under-21 2013 - History - Italy-Spain – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  56. uefa.com. «Under-21 2015 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  57. uefa.com. «Under-21 2015 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  58. «Italy: New faces for Nations League | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  59. «Italy squad to face Poland and Portugal announced» (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  60. «Chiellini rejoins Italy squad; Pellegri called up - Sportsnet.ca». Sportsnet.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  61. «Italy - Poland, Sep 7, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  62. «Italy: Azzurri open with Poland point | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  63. «Poland - Italy, Oct 14, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  64. Verschueren, Gianni. «Cristiano Biraghi Leads Italy Past Poland in UEFA Nations League with Late Goal». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  65. 65,0 65,1 «Cristiano Biraghi». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել