Քրիստափոր Բահաթուրյան

քաղաքական գործիչ

Քրիստափոր Հովհաննեսի Բահաթուրյան (ռուս.՝ Христофор Иванович Багатуров, 1861, Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - 1916), հայ բժիշկ, Ռուսական կայսրության Պետդումայի 1-ին գումարման պատգամավոր Ելիզավետպոլի նահանգից, Կադետների խմբակցության անդամ[1]։

Քրիստափոր Հովհաննեսի Բահաթուրյան
Պետդումայի 1-ին գումարման պատգամավոր Ելիզավետպոլի նահանգից
ապրիլի 27, 1906 - հուլիսի 9, 1906
 
Կուսակցություն՝ Կադետներ
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և Russian Empire I State Duma
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր 1861
Ծննդավայր Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1916
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
 
Ինքնագիր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1861 թվականին Շուշիում (ըստ մեկ այլ տեղեկության՝ 1856 թվականին[1]), հայ ազնվականի ընտանիքում[1]։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և 1881 թվականին ստացել բժշկի կոչում[1]։ Աշխատել է Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում որպես քաղաքային և բանտային բժիշկ[1]։ 1892 թվականին ստացել է կոլեգիալ գնահատողի կոչում, 1893 թվականին՝ դատական խորհրդականի, իսկ 1894 թվականին՝ կոլեգիալ խորհրդականի[1]։ 1898 թվականին տեղափոխվել է Բաքու և զբաղեցրել քաղաքային բժշկի պաշտոնը[1]։

Հեղափոխական շարժմանը մասնակցելու համար վարչական կարգով աքսորվել է Օրենբուրգի նահանգ[1]։

Բագատուրովի ժողովրդականությունը հայրենիքում այնքան մեծ է եղել, որ նույնիսկ 1906 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Օրենբուրգի աքսորում նրա հարկադիր մնալը խոչընդոտ չդարձավ Պետդումայի 1-ին գումարման պատգամավոր ընտրվելու համար[1]։ Ընտրություններից մի քանի օր առաջ աքսորից վերադարձել է Դումա։ 1906 թվականի մայիսի 16-ին ընտրվել է Պետական դումայի 1-ին գումարման պատգամավոր Ելիզավետպոլի նահանգի հայ բնակչությունից[1]։ Միացել է Կադետների խմբակցությանը[1]։ Բացի կադետների խմբակցությունից, նա նաև մուսուլմանական խմբակցության անդամ էր։

Դումայում խոսելով 1905-1906 թվականների Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ տեղի ունեցած ջարդերի մասին, Բահաթուրյանն ասել է, որ «տարեկան միայն Ելիզավետպոլի նահանգում աղետների քանակը՝ զոհերի թվով և ավերածությունների չափով, հավանաբար գերազանցում է բոլոր հրեական ջարդերը միասին վերցրած»[1]։

Տեղեկություններ կան, որ Կայսրի կողմից Դումայի լուծարումից հետո 1906 թվականի հուլիսի 10-ին 180 պատգամավորների թվում Քրիստափոր Բահաթուրյանը ստորագրել է «Վիբորգի բողոքը» քաղաքացիական անհնազանդության կոչով, և դատապարտվել Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 51-րդ և 3-րդ կետերով 3 ամիս ազատազրկման և զրկվել ընտրվելու իրավունքից[1]։ Բայց այլ աղբյուրներ չեն հաստատում Բահաթուրյանի մասնակցությունը Վիբորգի բողոքին[2]։

 
Ոչնչացված Կուսանաց վանքի զանգակատունը։

Մահացել է 1916 թվականին և թաղվել իր նախնիների կողմից հիմնադրված Շուշիի քաղաքային Կուսանաց վանքի հարավային մասում՝ զանգակատան մոտ[1]։

  «Վանքի եկեղեցու հարավային մասում՝ զանգակատան կողքին, 1916 թվականին թաղվել է շուշեցի նշանավոր բժիշկ Բահաթուրյանցը։  

Գրականության մեջ խմբագրել

Քրիստափոր Բահաթուրյանի անունը հանդիպում է հայ գրականության դասական գրող Ակսել Բակունցի «Կյորես» երգիծական տարեգրության մեջ, որում պատմվում է 1910-ականների կեսերի Գորիսի կյանքի մասին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «Багатуров Христофор Иванович». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Государственная дума Российской империи: 1906—1917. Б. Ю. Иванов, А. А. Комзолова, И. С. Ряховская. Москва. РОССПЭН. 2008. С. 31». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  3. Историко-архитектурные памятники Нагорного Карабаха

Գրականություն խմբագրել