Քվինտոս Զմյուռնիացի (հին հունարեն՝ Κόϊντος Σμυρναῖος, լատին․՝ Quintus Smyrnaeus, հայտնի է նաև որպես Քվինտոս Կալաբրիաց, լատին․՝ Quintus Calaber), հին հույն պոետ, հավանաբար ապրել և ստեղծագործել է IV դարում։ 14 գրքից բաղկացած «Հոմերոսից հետո» (լատին․՝ Posthomerica, հին հունարեն՝ «Τὰ μετὰ τὸν Ὅμηρον», «Τὰ μεθ᾽ Ὅμηρον») դյուցազնավեպի հեղինակ, որտեղ ներկայացված է Տրոյական պատերազմի պատմությունը «Իլիական»-ում շարադրված դեպքերից հետո։ Պոեմը, իր որակով զիջելով Հոմերոսի ստեղծագործություններին, այնուամենայնիվ զուրկ չէ որոշ գեղարվեստական արժանիքներից։

Քվինտոս Զմյուռնիացի
հին հունարեն՝ Κόϊντος Σμυρναῖος
Ծնվել է4-րդ դար
ԾննդավայրԶմյուռնիա
Վախճանվել է4-րդ դար
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհին հունարեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ուշագրավ աշխատանքներPosthomerica?
Զավակներենթդ․ Dorotheus?