Քվազիարբանյակ կամ Կեղծ արբանյակ, մարմին է առանձնահատուկ ուղեծրով (1:1 ուղեծրային ռեզոնանս) մոլորակի հանդեպ, երբ մարմինը մնում է մոլորակին մոտ շատ ուղեծրի պարբերությունների ընթացքում։

Ընդհանրացված քվազիարբանյակի ուղեծիր

Քվազիարբանյակի պտույտը իր ուղեծրով Արեգակի շուրջ պտտվում է ճիշտ այնքան ժամանակում որքան և մոլորակը, բայց այն ունի այլ էքսցենտրիսիտետ (սովորաբար ավելի մեծ), ինչպես պատկերված է նկարում։ Երբ որ դիտվում է մոլորակից քվազիարբանյակը դանդաղ շարժվում է ձգված ուղեծրով, հակադարձ պտույտի ուղղությամբ։

Ի տարբերություն իրական արբանյակների, քվազիարբանյակի ուղեծիրը ընկած է մոլորակի Հիլի գնդից դուրս, և անկայուն է։ Ժամանակի ընթացքում այն ձգտում է փոխվելու այլ ռեզոնանսայի ուղեծրի, երբ նրանք այլևս չեն մնա մոլորակի անմիջական մոտակայքում, ապա հետո հնարավոր է կվերադառնան քվազիարբանյակի ուղեծրին։

Մոլորակի հետ 1:1 ռեզոնանսային ուղեծրերի այլ տեսակներ են պայտաձև ուղեծիրը և շերեփուկ-ուղեծիրը (Լագրանժի կետերի շուրջ), սակայն այս ուղեծրերում գտնվող մարմինները չեն մնում մոլորակի լայնության հարևանությամբ բավարար քանակով պտույտների ընթացքում աստղի շուրջ։ Պայտաձև ուղեծիր ունեցող մարմինները ժամանակ առ ժամանակ անցնում են համեմատաբար կարճ տևողությամբ քվազիարբանյակի ուղեծրերի[1]։ Այսպիսի մարմնի օրինակ է 2002 AA29:

Օրինակներ խմբագրել

 
Կրուիտնիի և Երկրի ուղեծրերը։
Երկիր

2011 թվականի տվյալներով, Երկիրը ունի հինգ հայտնաբերված քվազիարբանյակ՝ (3753) Կրուիտնի, 2002 AA29, 2003 YN107, 2004 GU9[2] and 2010 SO16.[3] Այս մարմինները մնում են քվազիարբանյակի ուղեծրերում տասից հարյուրավոր պարբերությունների ընթացքում[1]։

Վեներա

Վեներան ունի միայն մեկ քվազիարբանյակ՝ 2002 VE68: Այս աստերոիդը նաև պատկանում է Փայլածուի ուղեծիրը հատող աստերոիդների և Երկրի ուղեծիրը հատող աստերոիդների խմբերին։ Այն մում է Վեներայի "ուղեկցորդը" վերջին մոտ 7000 տարիների ընթացքում, և ամենայն հավանականությամբ դուրս կգա իր այժմյան ուղեծրից մոտ 500 տարի անց[4]։

Այլ մոլորակներ

Հիմնվելով հաշվարկների վրա կարելի է ասել, որ Ուրանը և Նեպտունը կարող են ունենալ քվազիարբանյակներ[5], սակայն քվազիարբանյակի ուղեծիրը կմնա հաստատուն միայն 10 միլիոն տարվա ընթացքում Յուպիտերի և մոտ 100,000 տարվա ընթացքում Սատուրնի մոտ։ Այս մոլորակների քվազիարբանյակներ մինչ այսօր չեն հայտնաբերվել։

Արհեստական

1989 թվականի սկզբում, Սովետական Ֆոբոս 2 ԱՄԿ-ն տեղակայվել էր Մարսի արբանյակ Ֆոբոսի քվազիարբանյակի ուղեծիրում, 100 կմ միջին ուղեծրային շառավղով Ֆոբոսից[6]։ Հաշվարկների համաձայն, սարքը կարող էր մնալ այս ուղեծրում ամիսների ընթացքում, սակայն նրա կառավարման համակարգի խափանման պատճառով նրա հետ կապը կորել է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 M. Connors; և այլք: (2002). «Discovery of an asteroid and quasi-satellite in an Earth-like horseshoe orbit». Meteoritics & Planetary Science. 37 (10): 1435. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  2. Brasser, R.; և այլք: (2004 թ․ սեպտեմբեր). «Transient co-orbital asteroids». Icarus. 171 (1): 102–109. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author2= (օգնություն)
  3. Braconnier, Deborah (2011 թ․ ապրիլի 6). «New horseshoe orbit Earth-companion asteroid discovered». PhysOrg. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  4. Asteroid 2002 VE68, a quasi-satellite of Venus
  5. P. Wiegert and K. Innanen (2000). «The stability of quasi satellites in the outer solar system». The Astronomical Journal. 119 (4): 1978–1984. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  6. «The orbit is erroneously called "quasi-synchronous"». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել