Քսերքսես I (հին պարսկ.՝ 𐎧𐏁𐎹𐎠𐎼𐏁𐎠, Xšayaršā, Խշայարշա, նշանակում է «հերոսների թագավոր» կամ «հերոս թագավորների մեջ», մ.թ.ա. 519, Աքեմենյան պետություն - Մ.թ.ա. 465, Աքեմենյան պետություն), Աքեմենյան տերության չորրորդ թագավոր։ Եղել է Պարսկաստանի թագավոր Դարեհ I Մեծի և Կյուրոս II Մեծի դուստր Ատոսսայի որդին, որ մ.թ.ա. 521 թվականին՝ հոր մահից հետո, զբաղեցրել է պարսից գահը[1]։

Քսերքսես I
𐎧𐏁𐎹𐎠𐎼𐏁𐎠
Ξέρξης
Արքայից արքա
Պարսկաստանի թագավոր
Եգիպտոսի փարավոն
Բաբելոնի թագավոր
Աքեմենյան արքայի, հավանաբար՝ Քսերքսես I-ին պատկերող ռելիեֆ, Իրանի ազգային թանգարան
Իշխանությունմ.թ.ա. 486 - 465
Ծնվել է՝մ. թ. ա. 519
Ծննդավայր Աքեմենյան պետություն
Մահացել է՝մ.թ.ա. 465
Վախճանի վայրԱքեմենյան պետություն
Իրան
Երկիր Աքեմենյան պետություն
Ազգությունպարսիկ
ՆախորդԴարեհ I
ՈրդիներԱրտաքսերքսես I
Դարեհ
Գիստասպ
ՀաջորդողԱրտաքսերքսես I
ՈւղեկիցԱմեստրիդա
ՏոհմԱքեմենյաններ
պետական գործիչ
ՀայրԴարեհ I Մեծ
ՄայրԱթոսա
ԵրեխաներDarios?, Histaspes?, Արտաքսերքսես I, Rhodogune?, Ամիթիս և Artarius?
Հավատք Զրադաշտականություն

Նկարագիր խմբագրել

Հունական վարկած խմբագրել

Համաձայն հունա-հռոմեական աղբյուրների՝ Քսերքսեսը եղել է ծույլ, կամազուրկ և ուրիշի ազդեցության տակ շուտ ընկնող անձնավորություն, որն աչքի էր ընկնում իր առանձնահատուկ գոռոզությամբ և փառամոլությամբ։

Քսերքսեսին մանրամասն նկարագրել է 3-րդ դարի նշանավոր հռոմեացի պատմիչ Մարկոս Հուստինոսն իր Հին աշխարհի պատմությանը նվիրված աշխատությունում.

  Քսերքսեսին միշտ տեսնում էին առաջին փախչողների և վերջին մարտնչողների մեջ։ Նա երկչոտ էր վտանգի ժամանակ և պարծենկոտ, երբ իրեն ոչինչ չէր սպառնում։ Նա, քանի դեռ չէր զգացել պատերազմի փորձանքները, այնքան վստահ էր իր վրա, կարծես իշխանություն ուներ անգամ բնության նկատմամբ. նա տապալում էր լեռներն ու հարթեցնում ձորերը, որոշ ծովերի վրա կամուրջներ էր կապում, իսկ այլ ծովերում նավագնացության նպատակներով անցկացնում էր միջագետակներ, որոնք կարճացնում էին ճանապարհը։
- Մարկոս Հուստինոս[2]
 

Պարսկական վարկած խմբագրել

 
Քսերքսեսի թողած արձանագրությունը

Հակասելով հունական աղբյուրներին՝ արևելյան և պարսկական աղբյուրները Քսերքսեսին ներկայացնում են բոլորովին այլ կերպ։ Պարսկական արձանագրությունները Քսերքսեսին ներկայացնում են իբրև իմաստուն և փորձառու պետական գործչի և հավերժացնում նրա հիշատակը։ Ինքը` Քսերքսեսը, Պերսեպոլիսում թողած իր միակ արձանագրության մեջ իրեն ներկայացնում է իբրև իմաստուն և եռանդուն անձնավորության՝ ճշմարտությունը գնահատող և անօրինությունը քննադատող։ Նա նշում է, որ մշտապես պաշտպանել է ուժեղների կողմից ճնշվող թույլերին և եղել է անարդարության նշանավոր քննադատներից և արդարության պաշտպաններից մեկը։ Նա կարողանում էր վերահսկել իր զգացմունքները, այլ ոչ թե շտապ և արագ որոշումներ կայացնել։ Նա կարողանում էր գնահատել յուրաքանչյուրին՝ ըստ արժանիքների և կանխել ապօրինությունը։ Վերջում հավելել է, որ նա եղել է բարձր ֆիզիկական հատկանիշներով աշխարհակալ մարտիկ։

Չնայած գոյություն ունեցող հակադրություններին՝ հունական և պարսկական աղբյուրները վկայում են, որ Քսերքսեսը եղել է բարձրահասակ, գեղեցիկ և հմայիչ տղամարդ։ Ակնհայտ են հունական և պարսկական աղբյուրների միջև եղած տարբերությունները, սակայն մեկը մյուսին լրացնելով ստեղծվել է Քսերքսեսի մասին այժմյան պատկերացումները[3]։

Կառավարման սկիզբ և նվաճումներ խմբագրել

Եգիպտոսի ապստամբություն խմբագրել

 
Քսերքսես I թագավորի կիսանդրին

Մ.թ.ա. 486 թվականին Քսերքսեսը դառնում է Աքեմենյան տերության թագավոր։ Կառավարման սկզբնական շրջանում՝ մ.թ.ա. 484 թվականին հունվարին, Եգիպտոսը կարողանում է հերթական անգամ ապստամբել։ Պարսկական բանակը Քսերքսեսի գլխավորության կարողանում է ճնշել դեռևս հոր՝ Դարեհ I Մեծի կառավարման տարիներին բռնկված ապստամբությունը։

Եգիպտոսը ենթարկվում էր անողոք բռնությունների, ինչպես նաև պարսիկները առգրավում են տաճարների գույքը։ Եգիպտոսի կառավարիչ Ֆերենդատանը ապստամբության ժամանակ զոհվում է և Քսերքսեսը Եգիպտոսի սատրապ է նշանակում իր եղբորը՝ Ախաեմենեսին։

Աքեմենյան տերության կողմից Եգիպտոսի նվաճումից ի վեր, եգիպտացիները զբաղեցնում էին միայն երկրի ցածր պաշտոնները, իսկ կարևոր պաշտոնյաները լինում էին դրածոներ։ Եգիպտացիները դժգոհում էին նաև այն հանգամանքից, որ Քսերքսեսը և նրան հաջորդող բոլոր պարսիկ թագավորները չէին հարգում եգիպտական աստվածներին և ավերում էին կրոնական տաճարները։ Ճիշտ է, խամամաթյան քարհանքներում հիերոգլիֆներով գրված է Քսերքսեսի անունը, բայց այդ թագավորը նյութն ավելացրել է ոչ թե եգիպտական տաճարների համար, այլ Պարսկատանում իր կառույցների համար, որոնք տեղափոխում էր ծովով[4][5]։

Բաբելոնյան ապստամբություն խմբագրել

 
Քսերքսես I-ի բանակը ուղևորվում է Դարդանել

Եգիպտական ապստամբությունից հետո ապստամբում են բաբելոնացիները։ Ըստ հույն պատմիչ և արքունի բժիշկ Կտեսիաս Կնիդացու՝ բաբելոնացիները ապստամբություն են բարձրացրել իրենց կրոնական տաճարների ավերման և աստվածների հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Ապստամբությունը սրացավ այն բանից հետո, երբ Բաբելոնի գերագույն աստված Բելի գերեզմանը հայտնաբերվեց պղծված։

Այլ պատմիչները՝ Ստրաբոնը, Արիանոսը, Դիոդորոս Սիկիլիացին հավելում են նաև այն, որ Քսերքսեսը համարձակվել է հայհոյել բաբելոնյան տաճարում։ Արիանոսը փաստում է, որ այդ դեպքը եղել է այն ժամանակ, երբ Քսերքսեսը վերադառնում էր Հունաստանից[6]։ Ամենայն հավանականությամբ ապստամբությունները եղել են մի քանիսը։ Առաջին ապստամբությունը եղել է Բելի գերեզմանի պղծումից ու թալանումից հետո, երբ ոտքի էր ելել ողջ Բաբելոնը։ Այդ ապստամբության առիթ դարձավ նաև այն հանգամանքը, որ պարսիկները խոշոր պարտություն էին կրել Մարաթոնի ճակատամարտում` հույների դեմ կռվում։

Բաբելոնացի ապստամբներին հաջողվեց գրավել Բաբելոնի կենտրոնական տաճարը, ինչպես նաև Բորսիպպ և Դիլբաթ քաղաքները։ Բորսիպպ քաղաքից հայտնաբերված սեպագիր երկու արձանագրությունները նվիրված էին «Բել-շիմաննիի թագավորության սկզբին և Բաբելոնի թագավորին»։ Վկաները, ովքեր ստորագրեցին այդ պայմանագիրը, նույն այն վկաներն են, ովքեր հանդիպում էին Դարեհի կառավարման երկրորդ հատվածի և Քսերքսեսի առաջին տարվա փաստաթղթերում։ Ակնհայտ է, որ Բաբելոնը ապստամբեց Դարեհի դեմ և ընդունեց «երկրների արքա» հանդուգն տիտղոսը, որը չէին ստացել անգամ կեղծ նաբուգոդոնոսորականները։ Ապստամբությունից երկու շաբաթ անց՝ մ.թ.ա. 484 թվականի հուլիսին, Քսերքսեսի բանակը վերջնականապես ճնշեց բաբելոնյան ապստամբությունը։

 
Քսերքսես I-ը Բաբելոնում

Մ.թ.ա. 482 թվականի օգոստոսին բաբելոնացիները հերթական անգամ ապստամբեցին։ Այս անգամ ապստամբությունը գլխավորում էր նշանավոր զորավար Շամաշ-Էրիբան։ Այս մասին վկայում է Եգիբի առևտրական կենտրոնի փաստաթուղթը, որը կազմվել է օգոստոսի 26-ին։ Ապստամբները պահանջում էին իրենց անկախությունը Քսերքսեսից[7]։

Սակայն ապստամբությունը տևեց շատ ավելի կարճ քան նախատեսել էր Քսերքսեսը։ Քսերքսեսը ընդունեց մի օրենք, որի համաձայն պարսկական զորքը հեռանում էր Բաբելոնից և Բաբելոնի իշխանությունը ստանում էր կիսանկախ վիճակ։ Պարսկական խոշոր զինվորական կայազորները Բաբելոնից տեղափոխվեցին Փոքր Ասիա՝ մասնակցելու Հունաստանի պոլիսների դեմ մղվող նվաճողական և զավթողական պատերազմներին[8]։ Բաբելոնի և Աքեմենյան Պարսկաստանի հարաբերությունները ծայրահեղ վատացան այն բանից հետո, երբ բաբելոնացի զինվորները հրաժարվեցին կռվելու Հունաստանի դեմ մղված պատերազմում։ Խախտելով իր կողմից գրված օրենքները, Քսերքսեսի հրամանով պարսիկները մտան Բաբելոնի կենտրոնական տաճար և կողոպտեցին 600 կգ կշռող Բել աստծո ոսկյա արձանը։ Հույն պատմաբան Հերոդոտոսը, Քսերքսեսի այս քայլը բնութագրում է, որպես ագահություն, քանի որ նշում է որ Քսերքսեսը արձանին ցանկացել է տիրանալ միայն նրա ոսկյա լինելու պատճառով[9]։

Դեպի Հունաստան արշավանքներ խմբագրել

Նախապատմություն խմբագրել

 
Քսերքսեսը հրամայել է մտրակել Հելլեսպոնտոսը

80-ական թվականների ավարտին իրավիճակը Աքեմենյան Պարսկաստանում հարաբերական կայունացավ և երկիրը բռնեց հզորացման ուղին։ Քսերքսեսը Եգեյան ծովի արևմտյան ափին հաստատվելու նպատակով նախապատրաստվեց դեպի Հունաստան արշավանքի։ Նա փորձում էր զավթել Հունաստանի տարածքը և միացնել Կյուրոս II Մեծի կողմից գրավված հունական պոլիսներին։

Քսերքսեսը արշավանք կազմակերպելիս նպատակ ուներ տիրել Եգեյան ծովի ավազանին և վերահսկել արևելամիջերկրածովյան առևտրական ճանապարհները։ Դեռևս մ.թ.ա. 492 թվականին պարսկական բանակը նպատակ ուներ գրավելու Հունաստանը։ Մարդոնիոսի գլխավորությամբ պարսկական բանակը անցնում է Հելլեսպոնտոսը՝ Հունաստան ներխուժելու համար, սակայն պարսկական նավատորմի մեծ մասը փոթորկից կործանվում է և Մարդոևիոսը ստիպված է լինում ետ վերադառևալ՝ գրավելով միայն Թրակիան[10][11]։

Հաշվի առնելով այս հանգամանքը, Քսերքսեսը կամուրջ է կառուցում Հունաստանի և Պարսկաստանի ծովային սահմանի վրա՝ հետագա ծովային արշավանքի ժամանակ անախորժություններից խուսափելու համար[12]։ Շինարարության ավարտին Քսերքսեսի հրամանով ստեղծված կամուրջը արդեն հասնում էր 2 կմ-ի։ Քսերքսեսը վախենում էր հատկապես Սուրբ Աթոս լեռանից, որի շրջակայքում վերջին անգամ փոթորկի արդյունքում խորտակվել էր պարսկական նավատորմը[13]։

Հույները գիտեին Քսերքսեսի մտադրության մասին և երկու երկրները դեսպաններ են ուղարկում այլ երկրներ օգնություն խնդրելու նպատակով։ Այդպես հունական և պարսկական պատվիրակները լինում են Կարթագենում, Սիցիլիայում[14][15], Կիպրոսում և այլ վայրերում։

Հունաստանի հակահարված խմբագրել

Գիտակցելով հայրենի Հունաստանին սպասվող վտանգը՝ Հունաստանի որոշ պոլիսներ միավորվում են և պատրաստվում երկարատև և դժվարին պայքարին։ Մ.թ.ա. 481 թվականին ժողովից հետո, որոշվում է միավորել պոլիսների բանակները և ստեղծել մեկ հզոր բանակ և նավատորմ, որի կենտրոնը կհանդիսանա Կորնթոսի գլխավորած Սպարտա քաղաք-պոլիսը[16]։

Սպարտայի դեսպանությունը հանդիպելով Քսերքսեսի հետ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ և առաջանում են խիստ տարածքային վեճեր։ Գիտակցելով որ պատերազմը մոտ է, հույների մի մասը իրենց զորքերը կենտրոնացնում են Լեռնային Հունաստանում՝ ծովափնյա նեղ կիրճերի մոտ։ Հույները գիտեին, որ պարսիկները բացի ցամաքային զորքերը Հունաստան մտցնելուց կռվելու էին նաև ռազմածովային նավատորմի միջոցով[17]։

Ի վերջո կազմվում է հունական ցամաքային բանակը, որտեղ կռվում էին Հունաստանի տարբեր պոլիսների զինվորներ։ Նրանց ընդհանուր թիվը կազմում էր 6,5 հազար մարդ։ Հունական զորքերի հրամանատար է ընտրվում Սպարտայի զորավար Լեոնիդաս I-ը[18][19]։

Մ.թ.ա. 480 թվականի ամռանը Քսերքսեսը կատարում է իր ցամաքային զորքերի հաշվառումը։ Ժամանակակից պատմաբանները վկայում են, որ պարսկական բանակում այս ժամանակահատվածում ծառայել են 80.200 հազար մարդ, սակայն հույն պատմիչ Հերոդոտոսի հավաստմամբ, այստեղ կռվել են ֆանտաստիկ թվով 1,7 միլիոն հետևակ։

Որոշ ժամանակ անց Քսերքսեսը պաշտոնապես պատերազմ հայտարարեց Լեոնիդաս I-ին, քանի որ բանակցությունների ժամանակ վերջինս հրաժարվել էր ենթարկվել Պարսկաստանին և խոնարհվել Քսերքսեսի առաջ։ Պարսկական ծովային զորքերը անցան Դարդանելի նեղուցը և հասան Թերմոպիլեի կիրճ։ Այստեղ հզոր փոթորիկ բռնկվեց և հերթական անգամ ցան ու ցրիվ արեց պարսկական նավերը։

Հույները մտածում են, որ հաճախ պռնկվող փոթորիկները արձակում է Զևսը, որը բարկացած է Քսերքսեսի և իր բանակի վրա։

Պարսկական զինվորների մեծ մասը խեղդվեց ծովում, իսկ մի ստվար զանգված փախուստի դիմեց դեպի Պարսկաստան։ Դեպի Հունաստան պարսկական առաջին արշավանքը ձախողվեց։ Զայրացած Քսերքսեսը հրամայեց գանակոծել ծովը և դուրս բերել կատաղի զինվորներ և մոլեգնած ռազմիկներ։

Քսերքսեսի գլխավորությամբ պարսկական նավատորմը երկրորդ անգամ հասնում է Թերմոպիլեի ափերի մոտ։ Այս անգամ նրա բանակում կռվում էին ոչ միայն պարսիկ արիացիներ, այլ նաև մարեր, լիդիացիներ, գիրկաններ, բաբելոնացիներ, բակտրիացիներ, սագարտներ, սաքեր, հնդիկներ, արիացիներ, սագդիցներ, գանդարիներ, կասպիներ, արաբներ, եթովպացիներ, լիբիացիներ, կիպրացիներ, եգիպտացիներ և այլազգիներ։

Թերմոպիլեի ճակատամարտ խմբագրել

 
Քսերքսես I-ը Պերսեպոլիսի պալատում, Աքեմենյան տերություն

Մ.թ.ա. 480 թվականին պարսկական զորքերը Փոքր Ասիայից ներխուժեց Հունաստան։ Հունական երկու նշանավոր պոլիսները՝ Սպարտան և Աթենքը միավորվում են՝ ստեղծելով համահունական միասնական պետություն և իշխանությունը կիսում երկուսի միջև հավասարապես։

Սպարտայի թագավոր Լեոնիդասը իր 300 մարտիկներով ամրանում է Թերմոպիլեի կիրճում՝ փակելով Քսերքսեսի գլխավորած զորքերի առաջխաղացումը դեպի Կենտրոնական և Արևմտյան Հունաստան։ Պատերազմի թեժ պահերին Սպարտացի զորքերին միացան նաև Աթենքի և այլ պոլիսներից ժամանած կամավոր զինվորները։

Պարսկական ռազմանավերը անզոր էին հունական նավատորմի դեմ և պարսիկները ծովից հանձնվեցին։ Քսերքսեսի բանակը մոտ չորս անգամ գերազանցում էր հունական բանակին, սակայն հզոր Աքեմենյան բանակին չէր հաջողվում գրավել նեղ կիրճը։

Ծովամարտի հաղթանակից շատ չանցած, սպարտացիները կարողցան վտարել պարսից բանակին հունական հողերից։ Թվում էր թե Քսերքսեսը պետք է արդեն հաշտություն խնդրի, բայց պատերազմի ամենավճռական պահին հույն վարձկանները բացեցին Աթենքի դարպասները և պարսկական զորքը մտավ Կենտրոնական Հունաստան։

Վճռական պատերազմում Սպարտայի զորավարը և իր 300 արտիկները զոհվեցին, սակայն կրետացիներին և աթենացիներին հաջողվեց դուրս բերել պարսից բանակը Հունաստանից։ Մեկ տարի անց պատերազմը ավարտվեց և հույները կարողացան ազատագրել մի շարք փոքրիկ պոլիսներ[20][21][22][23]։

Նավատորմի ներգործություն խմբագրել

Դեռևս Թերմոպիլեի ճակատամարտի ընթացքում Պարսկաստանը իր ռազմածովային նավատորմը կենտրոնացրել էր Էվիա կղզում, սակայն այս կղզում բռնկված փոթորիկը լուրջ վնասներ հասցրեց պարսկական զորքերին. խորտակվեցին շատ նավեր և մահացան բացմահարյուրավոր մարդիկ։ Ավելի վատ իրավիճակ ստեղծվեց պարսիկների մոտ, երբ անվնաս մնացած նավերը Փոքր Ասիա տեղափոխվելու ժամանակ հանդիպեցին Աթենական ծովային նավատորմին։

Քսերքսեսը նոր ուժեր ուղարկեց Արտեմիս կղզու մոտ, որտեղ բախվել էին երկու նավատորմերը, սակայն հերթական անգամ փոթորիկը ավերեց և խոշոր վնաս հասցրեց պարսիկներին։ Ըստ ավանդության, դա եղել է Օլիմպիական աստվածների անեծքը Քսերքսեսի և իր բանակի վրա։

Արդյունքում երկու կողմերն էլ ունեցան ծանր կորուստներ[24], սակայն առավել մեծ էր Քսերքսեսի բանակի ռազմածովային և ցամաքային կորուստները։ Բացի մարդկային կորուտներից, երկու երկրները օգտագործել էին նաև մեծ քանակությամբ սպառազինություն[25]։

Լեոնիդասի մահից հետո հունական զորքերի զորահրամանատար է ընտրվում ազգությամբ աթենացի զորահրամանատար Թեմիստոկլեսը։ Արտեմիսի ճակատամարտից շատ չանցած պարսիկ զինյալները հերթական անգամ ապաստակեցին Հունաստանի տարածքի արևելյան հատվածը[26]։

Այսպիսով պարսիկները ազատ էին թելադրելու իրենց կամքը Աթենքում։ Հունաստանում իրավիճակը սրվեց այն ժամանակ, երբ խռովություններ սկսվեցին նաև երկրի ներսում։ Հունաստանի պոլիսներից Բեոտիան սկսեց աջակցել Պարսկաստանին[27][28], քանի որ պարսիկները դաժանորեն ավերել էին պոլիսը և գերեվարել ողջ ժողովրդին։ Սպարտայի ցամաքային զորքերը զգալով վտանգը իրենց ուժերը կենտրոնացրեցին Պելոպոնես կղզում[29]։

Պարսիկների հաջորդ զոհը դառնում է Աթենքը։ Պարսկական զորքերը Քսերքսեսի հրամանով ուղևորվում են Ակրոպոլիս, ավերում տաճարը, սակայն դիմադրության չեն հանդիպում, քանի որ տեղի 500 հույները ինքնակամ հանձնվում են։ Որոշ թանկարժեք արձաններ պարսիկները տեղափոխում են Աքեմենյան տերություն[30][31][32]։

Ծովամարտ Սալամին կղզում խմբագրել

Թերմոպիլեի և Արտեմիսի հաջողություններից հետո պարսկական բանակը հերթական անգամ զորքերը մտցնում է Հունաստան։ Անվտանգության նկատառումներից դրդված, Ատտիկայի բնակիչների մի մասը տեղափոխվում է մոտակա Սալամին կղզի[33], սակայն այս քայլի մասին իմանում է Քսերքսեսը։ Պարսիկներին հաջողվեց ջախջախել աթենացիների և սպարտացիների զորքերին և ավերել ու թալանել Աթենքը[34];

Հաղթանակած Քսերքսեսը որոշեց ամբողջովին ոչնչացնել հունական նավատորմը։ Պարսկական նավերը ուղղությունը փոխեցին շարժվելով Սալամին կղզի։ Պարսկական ծանրաքաշ նավերը չէին կարողանում անցնել Սալամինի նեղ կիրճերի միջով։

Քսերքսեսը ինքը անձամբ հրաման է արձակում գերեվարել Աթենքի ծերերին, երեխաներին և կանանց և ինքը հետևում Սալամինում ընթացող դեպքերին և իրադարձություններին՝ չմասնակցելով կռվին։

Պարսկական նավերի առաջընթացը խոչընդոտեցին հունական նավերը։ Հույները սուր գործիքներ էին ամրացրել նավերի ծայրերին և կարողանում էին հեշտությամբ ջախջախել պարսկական ռազմանավերին։ Հույներին օգնեց նաև Միջերկրական ծովի ափին բռնկված քամին, որը ցանուցրիվ արեց պարսից ամբողջ նավատորմը։

Այս ծովամարտում հույները ջախջախիչ հաղթանակ տարան թշնամու նկատմամբ[35][36][37][38][39]։ Պարսկական մոտ 800-անոց նավատորմից հայրենիք վերադարձան մոտ 600-ը։ Քսերքսեսը ստիպված էր նահանջել։

Քսերքսեսը վերադարձավ Աքեմենյան տերություն, սակայն պարսկական զորքերը մնացին Հունաստանի արևելքում։ Ձմռան պատճառով պատերազմը կարճ ժամանակով դադարեց։

Հույն-պարսկական պատերազմի ավարտ և Քսերքսեսի մահ խմբագրել

Սալամինի ծովամարտի հաջողությունները շարունակվեցին։ Քսերքսեսի բանակը համապատասխանաբար պարտություններ կրեց Պլատեայում, Միկալեում և այլ ճակատներում։

Կալլիասյան հաշտությամբ Քսերքսեսը զրկվում էր Էգեյան ծովի, Հելլեսպոնտոսի ու Բոսֆորի իր տիրույթներից և ճանաչում էր փոքրասիական հունական պոլիսների անկախությունը։

Հույների հաղթանակը պայմանավորված էր պարսիկների համեմատությամբ նրանց հասարակական-տնտեսական զարգացման առավել բարձր աստիճանով և հունական ազատների աշխարհազորի գերազանցությամբ՝ տարբեր ժողովուրդներից ու ցեղերից հավաքագրված պարսկական զորքի նկատմամբ։ Բացի այդ հույները մղում էին ազատագրական, արդարացի պատերազմ, Պարսկաստանը՝ զավթողական։ Հույն-պարսկական պատերազմներից հետո Հունաստանում ծաղկում ապրեց ստրկատիրական հասարակարգը։

Հույն-պարսկական պատերազմներից հետո Քսերքսեսը կորցրեց իր վերահսկողությունը Եվրոպայում։ Քսերքսեսի պետությունը գնալով թուլացավ և նրա կազմից դուրս եկան մի շարք պետություններ։ Քսերքսեսը իր կյանքի վերջին տարիները նվիրել է թագավորական գվարդիայի աշխատանքներին։ Քսերքսեսը այդ ժամանակ մեծ ազդեցություն չուներ։

Այդ մասին վկայում է Պերսեպոլիսի փաստաթուղթը մ.թ.ա. 467 թվականին։ Քսերքսեսի մահը Աքեմենյան Պարսկաստանում հանգեցրեց խառնակ և քաոսային վիճակի առաջացման։ Պարսկաստանում Քսերքսեսի մահից հետո սով բռնկվեց և երկրում հացահատկի գները ֆանտաստիկ աճ գրանցեցին, աճելով մինչև յոթ անգամ։

Քսերքսեսի մահից հետո պետական մի շարք մարմինները և զորավարներ պաշտանաթող եղան և պարսից բանակը խիստ կրճատվեց։ Բացի այդ, ազգային ազատագրական պայքարներ բռնկվեց Մեծ Հայքում, Եգիպտոսում, Բաբելոնում և այլ երկրներում։

Ըստ հիմնական տվյալների, Քսերքսեսը սպանվել է երեկոյան իր ննջասենյակում։ Որևէ տեղ ստույգ չի նշվու թե ով է եղել Քսերքսեսին սպանողը։ Բաբելոնյան աղբյուրների համաձայն, Քսերքսեսը մահացել է դավադրության հետևանքով, սակայն եգիպտական աղբյուրների համաձայն նրան սպանել է իր ավագ որդին՝ Դարիուսը, գահին հասնելու համար։

Քսերքսես I-ը Աքեմենյան Պարսկաստանում կառավարել է ավելի քան 20 տարի և 8 ամիս՝ իր 54-ամյա կյանքի ընթացքում։ Քսերքսեսից մեզ հասել է մոտ 20 սեպագիր արձանագրություն՝ էլամերեն և բաբելոներեն լեզուներով։

Ծննդաբանություն խմբագրել

 
 
 
Աքեմենես
Պարսից թագավոր
705 - 675
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Թեյսպ
Պարսից թագավոր
675 - 640
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Արիարամնես
Արքայազն
 
Կյուրոս I
Պարսկաստանի արքա
640 - 600
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Արշամ
Արքայազն
 
Կամբյուսես I
Պարսկաստանի արքա
600 - 559
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վշտասպ
Արքայազն
 
Կյուրոս II Մեծ
Պարսկաստանի արքա
559 - 530/28
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դարեհ I Մեծ
Պարսից թագավոր
Եգիպտոսի փարավոն

522 - 486

 
Աթոս
Արքայադուստր
Կամբյուսես II
Պարսից թագավոր
530 - 522

Եգիպտոսի փարավոն

525-522
 
Բարդիա
Արքայազն

(ինքնակոչ Գաումատա
իշխել է որպես Սմերդիս)

522
 
Արթիստն
Արքայադուստր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Քսերքսես I Մեծ
Պարսից թագավոր
Եգիպտոսի փարավոն

485 - 465

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Արտաքսերքսես I
Պարսից թագավոր
Եգիպտոսի փարավոն
465 - 424
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Քսերքսես II
Պարսից թագավոր
Եգիպտոսի փարավոն
424
 
Սոգդիանոս
Պարսից թագավոր
Եգիպտոսի փարավոն
424 - 423
 
Դարեհ II
Պարսից թագավոր
423 - 404

Եգիպտոսի փարավոն

423-405
 
Արսիտես
Արքայազն
 
Փարիսադիս
Արքայադուստր
 
Բագապայոս
Արքայազն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Արտաքսերքսես II
Պարսից թագավոր
404 - 358
 
Ամեստրիս
Արքայադուստր
 
Կյուրոս Կրտսեր
Արքայազն
 
Կյուրոս (IV)
Արքայազն
 
 
 
 
Օսթանես
Արքայազն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Արտաքսերքսես III
Պարսից մեծ արքա (շահ)
358 - 338

Եգպտոսի փարավոն

343-338
 
Օչա
Արքայազն
 
Ռոդրոգունե
Արքայադուստր
 
Ապամա
Արքայադուստր
 
Սիսիգամբիս
Արքայադուստր
 
Արշամ (II)
Արքայազն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Արտաքսերքսես IV

(Արսես)

Պարսից թագավոր
338 - 336

Ստորին Եգիպտոսի փարավոն

338
 
Փարիստատիս II
Արքայադուստր
 
 
 
 
 
 
 
 
 
Դարեհ III
Պարսից թագավոր
336 - 330

Եգիպտոսի փարավոն

336-332
 
Օստանես
Արքայազն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Արտաքսերքսես V
(Բեսոս)
Պարսից թագավոր
330 - 329
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ստատիրա II
Արքայադուստր
 
Ալեքսանդր Մեծ
Մակեդոնիայի եւ Պարսկաստանի արքա
329 - 323
 
 
 
 

Կերպարը ֆիլմերում խմբագրել

 
Քսերքսես I-ը 300 սպարտացիներ ֆիլմում
  • 300 սպարտացիներ - 1962 թվականին էկրանավորված պատմական ֆիլմ, որը նվիրված է հույն-պարսկական պատարազմներին։ Դեպքերը տեղի են ունենում մ.թ.ա. 480 թվականից սկսած։ Ֆիլմը հատկապես յուրահատուկ կերպով նկարագրում է Քսերքսես I-ի գլխավորած Աքեմենյան Պարսկաստանի և Լեոնիդասի գլխավորած հունական բանակի մենամարտը։ Այս ֆիլմում ևս հույների հակառակորդ է ներկայացված Պարսկաստանի թագավոր Քսերքսես I-ը՝ նշանավոր զորահրամանատար Դարեհ I-ի որդին։ Ֆիլմում Քսերքսեսի դերը մարմնավորել է Դևիդ Ֆարրարը՝ անգլիացի դերասան։
  • 300 սպարտացիներ - Ֆիլմը կենտրոնացած է Մ.թ.ա. 480 թվականին տեղի ունեցած Թերմոպիլեի ճակատամարտի շուրջ։ Պարսից արքա Քսերքսեսի բանակը շարժվում է դեպի Հունաստան։ Սպարտայի թագավոր Լեոնիդասը վերցնում է իր 300 հոգուց կազմված ջոկատը և դիմավորում է պարսիկներին Թերմոպիլեի կիրճում։ Սպարտացիները ետ են մղում Քսերքսեսի բանակի բոլոր գրոհները, Քսերքսեսը նույնիսկ առաջարկում է Լեոնիդասին ամբողջ Հունաստանը՝ իր առջև խոնարհվելու դիմաց, սակայն Լեոնիդասը հրաժարվում է։ Քսերքսեսը ուղարկում է նրանց դեմ «Անմահների բանակը», սակայն դրանք նույնպես կոտորվում են։ Քսերքսեսը միայն սպարտացի Էֆիալտի դավաճանության օգնությամբ է կարողանում շրջապատել սպարտացիներին և նետահարել նրանց։ Քսերքսեսի դերը ֆիլմում կրկնօրինակել է բրազիլացի հայտնի դերասան և ռեժիսոր Ռոդրիգո Սանտոսը, ով նույն դերը տարել է նաև «300 սպարտացիներ. կայսրության ծաղկումը» ֆիլմում։
  • 300 սպարտացիներ. կայսրության ծաղկումը - 2014 թվականին ստեղծված ֆիլմ։ Ֆիլմում ցուցադրվում է հույն հրամանատար Թեմիստոկլեսի մտացածին պատմությունը, ով մ.թ.ա. 480 թվականին ղեկավարում էր հունական նավատորմը։ Արտեմիսի և Սալամինի պատմական ճակատամարտերում հունական նավատորմը բախվում է պարսիկների թագավոր Քսերքսեսի բանակի հետ։ Քսերքսեսի դերերում՝ Ռոդրիգո Սանտոս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дандамаев М. А. Политическая история Ахеменидской державы. - С. 135.
  2. Марк Юниан Юстин. Эпитома сочинения Помпея Трога «История Филиппа». Книга II, 10
  3. Дандамаев М. А. Политическая история Ахеменидской державы. - С. 135-136, 175-176.
  4. Геродот. История. Книга VII «Полигимния», § 5, 7
  5. Дандамаев М. А. Политическая история Ахеменидской державы. - С. 136.
  6. Ктесий Книдский в изложении Фотия. Персика. Книги XII-XIII, (26)
  7. Геродот. История. Книга I «Клио», § 183
  8. Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга II, 9 (9)
  9. Дандамаев М. А. Политическая история Ахеменидской державы. - С. 136-139.
  10. Геродот. История. Книга VII «Полигимния», § 20-25, 32-37
  11. Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 2 (4)
  12. Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 3
  13. Геродот. История. Книга VII «Полигимния», § 168-169
  14. Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 1 (4)
  15. Геродот. История. Книга VII «Полигимния», § 157-167
  16. Геродот. История. Книга VII «Полигимния», § 187
  17. Элиан. Пёстрые рассказы. Книга XIII, 3
  18. Геродот. История. Книга VII «Полигимния», § 175-177
  19. Геродот. История. Книга VII «Полигимния», § 202-204
  20. Геродот. История. Книга VII «Полигимния», § 206-233
  21. Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 4-11
  22. Марк Юниан Юстин. Эпитома сочинения Помпея Трога «История Филиппа». Книга II, 11
  23. «Ктесий Книдский в изложении Фотия. Персика. Книги XII-XIII, (27)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  24. Геродот. История. Книга VII «Полигимния», § 188-191
  25. Геродот. История. Книга VII «Полигимния», § 194
  26. Геродот. История. Книга VIII «Урания», § 40, 71
  27. Геродот. История. Книга VIII «Урания», § 51-53
  28. Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 14
  29. Геродот. История. Книга VIII «Урания», § 34
  30. Геродот. История. Книга VIII «Урания», § 1-25
  31. Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 12-13
  32. Плутарх. Сравнительные жизнеописания. Фемистокл. 7-9
  33. Геродот. История. Книга VIII «Урания», § 56-64
  34. Геродот. История. Книга VIII «Урания», § 76, 78
  35. Геродот. История. Книга VIII «Урания», § 83-86
  36. Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 15-19
  37. Плутарх. Сравнительные жизнеописания. Фемистокл. 14-15
  38. Марк Юниан Юстин. Эпитома сочинения Помпея Трога «История Филиппа». Книга II, 12
  39. «Ктесий Книдский в изложении Фотия. Персика. Книги XII-XIII, (30)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.

Գրականություն խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Քսերքսես I հոդվածին
  • Глускина Л. М. Греко-персидские войны // История Древнего мира: в 3 т. / Ред. И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой. - Издание третье. - М.: Наука, 1989. - Т. 2. Расцвет Древних обществ.
  • Дандамаев М. А. Политическая история Ахеменидской державы. - М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1985. - 319 с. - 10 000 экз.
  • Дандамаев М. А. Мидия и Ахеменидская Персия // История древнего мира / Под редакцией И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой. - Изд. 3-е, испр. и доп. - М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1989. - Т. 2. Расцвет древних обществ. - 572 с. - 50 000 экз. - ISBN 5-02-016781-9.
  • Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. - Т. 1.
  • Хэммонд Н. Поход Ксеркса // Кембриджская история древнего мира. Т. IV: Персия, Греция и Западное Средиземноморье ок. 525-479 гг. до н. э. Под ред. Дж. Бордмэна и др. Пер. с англ. А. В. Зайкова. М.: Ладомир, 2011. С. 619-704. - ISBN 978-5-86218-496-9