Քուին Լատիֆա (անգլ.՝ Queen Latifah, իրական անունը՝ Դանա Էլայն Օուենս, (անգլ.՝ Dana Elaine Owens), մարտի 18, 1970(1970-03-18)[1], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, ռեփեր, դերասանուհի և մոդել, «Գրեմմի»-ի և «Ոսկե Գլոբուս»-ի դափնեկիր, ինչպես նաև, «Էմմի»-ի և «Օսկար»-ի դափնեկիր։

Քուին Լաթիֆա
Քուին Լաթիֆան 2008 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունQueen Latifah
Ի ծնե անունԴանա Էլայն Օուենս
Dana Elaine Owens
Նաև հայտնի է որպեսQueen Latifah
Ծնվել էմարտի 18, 1970(1970-03-18)[1] (54 տարեկան)
Նյուարկ, Նյու Ջերսի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերR&B, սոուլ, ջազ, հիփ-հոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլVerve, Interscope, Motown, Tommy Boy, Warner Bros., PolyGram
ԿրթությունIrvington High School? և Borough of Manhattan Community College?[2]
ԿապվածՆատասյա Սաադ
Պարգևներ

«Գրեմմի» մրցանակ լավագույն ռեպ մենակատարման համար

[3][4]

Soul Train Music Award for Sammy Davis, Jr. – Entertainer of the Year?

Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար

BET Award՝ լավագույն դերասանի և դերասանուհու համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում

Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար

NAACP Image Award for Outstanding Actress in a Television Movie, Mini-Series or Dramatic Special?

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում կանացի լավագույն դերակատարման համար

«Կանդակիա» մրցանակ

և

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Կայքqueenlatifah.com
 Queen Latifah Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պատանեկություն և երաժշտական կարիերա խմբագրել

 
Քուին Լաթիֆան BET Honors արարողությունում, 2009 թվական

Դանա Էլայն Օուենսը ծնվել է Նյուարկ քաղաքում, 1970 թվականի մարտի 18-ին, ուսուցչուհու և ոստիկանի ընտանիքում[5][6], որոնք բաժանվել են նրա ծնունդից տասը տարի անց[7]։ Նա Լաթիֆա (արաբ․՝ لطيفة‎‎‎‎) կեղծանունը կրում է դեռ 8 տարեկանից. արաբերենից թարգմանաբար այն նշանակում է «նուրբ», «փափուկ»[7]։ Լատիֆան մանկուց խոշորակազմ աղջիկ էր և դպրոցում սովորելու տարիներին եղել է տեղական բասկետբոլի թիմի հարձակվող[8]։

Լաթիֆայի երաժշտական կարիերան սկսվում է դպրոցն ավարտելուց հետո, երբ նա որպես բիթբոկսեր սկսում է ելույթ ունենալ «Ladies Fresh» ռեփ խմբում։ 1988 թվականին DJ Mark the 45 King-ը լսում է Լաթիֆայի միակ ձայնագրությունը՝ «Princess of the Posse» երգը և նրան ներկայացնում է Ֆրեդ Բրեյտվեյտին, Yo! MTV Raps ծրագրի հաղորդավարին։ Ֆրեդը մեծապես օգնում է նրա կարիերայի հետագա զարգացմանը և մեկ տարի անց Tommy Boy Records ստուդիայում Լատիֆան ձայնագրում է իր առաջին ալբոմը՝ All Hail the Queen[7]: Հետագա չորս տարիների ընթացքում նա թողարկում է ևս երկու ալբոմ, որոնցից վերջինը՝ Black Reign, որը թողարկվել է 1993 թվականին, ստանում է ոսկյա կարգավիճակ։ «Գրեմմի»-ի մրցանակին նա արժանանում է 1995 թվականին՝ «U.N.I.T.Y.» երգի համար, «Black Reign» ալբոմից, ձայնագրված ջազ-ռեփ ոճում։ Ընդհանուր առմամբ ամենացանկալի երաժշտական մրցանակին Լաթիֆան անվանակարգվում է ևս վեց անգամ։

Վերջին իր ալբոմը, ամբողջովին ռեփ և հիփ-հոփ ոճում, «Order in the Court»-ը, Լաթիֆան ձայնագրում է 1998 թվականին, որից հետո նրա հետագա ալբոմներում այդ ոճերին միախառնվում են ջազը և սոուլը։ Լաթիֆայի ամբողջությամբ ջազային ալբոմը, որը կրկին ոսկյա է դառնում, թողարկվում է 2004 թվականին և անվանվում է «The Dana Owens Album»: 2007 թվականի հուլիսին Լաթիֆան ելույթ է ունենում «Հոլիվուդյան բաժակ» հանրահայտ համերգային դահլիճում, ջազային համերգի ժամանակ, իսկ որոշ ժամանակ անց թողարկվում է նրա հերթական ջազային ալբոմը՝ «Trav’lin’ Light»:

Նրա վերջին ալբոմը՝ «Persona», կրկին հիշեցնում է Լաթիֆայի երաժշտական սկզբի մասին և իր մեջ պարունակում է R&B և հիփ-հոփ ոճում կոմպոզիցիաներ։ Վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում այն միանգամից Billboard 200-ի ցուցակում զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը։

Դերասանական կարիերա խմբագրել

 
Քուին Լաթիֆան Բարաք Օբամայի երդման արարողության ժամանակ

Լաթիֆայի դերասանական նորամուտը կայանում է դեռևս 1991 թվականին՝ «Մերձարևադարձային տենդ» ֆիլմում։ Հետագայում հետևում են նոր դերեր «Տնային երեկույթ 2» («House Party 2», 1991 թվական) և «Հեղինակություն» («Juice», 1992 թվական) ֆիլմերում։ Դերասանուհու կարգավիճակում առաջին հաջող աշխատանքը դառնում է «Մեկ տեղանոց համար» սիթկոմը, որում Լաթիֆան նկարահանվում էր 1993 թվականից մինչև 1998 թվականը[7]։

1996 թվականին նա հայտնվում է «Կանչ» հաջողակ ֆիլմում, իսկ երկու տարի անց նշանակալից դեր է կատարում «Ամբողջ կոճով» («Living Out Loud», 1998 թվական) կատակերգությունում, Հոլլի Հանտերի հետ գլխավոր դերում։ 1999 թվականին Լաթիֆան Դենզել Վաշինգտոնի և Անջելինա Ջոլիի հետ նկարահանվում է «Վախի իշխանությունը» («The Bone Collector») թրիլերում, Ջեֆրի Դիվերի համանուն վեպի հիման վրա։

Չնայած Լաթիֆան արդեն բավականին հանրահայտ էր և հաջողակ, այնուամենայնիվ «մայրիկ» Մորտոնի դերը հանրահայտ «Չիկագո» («Chicago») ֆիլմում, նրան բերում են էլ ավելի փառաբանում։ Ֆիլմը անվանակարգվում է «Օսկար»-ի 13-րդ մրցանակաբաշխությունում, այդ թվում նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Քուին Լաթիֆայի համար։ Սակայն արդյունքում արձանիկը բաժին է հասնում Քեթրին Զետա-Ջոնսին՝ այդ նույն անվանակարգում և նույն ֆիլմի համար։

Հեռուստատեսությունում Լաթիֆան ուներ «Քուին Լաթիֆայի շոու» անվանումով սեփական նախագիծ, որը էկրան էր բարձրանում 1999 թվականից մինչև 2001 թվականը։ 1999 թվականին հրատարակվում է նրա «Ladies First: Revelations of a Strong Woman» ինքնակենսագրական գիրքը։

2003 թվականին Լաթիֆան Սթիվ Մորգանի հետ նկարահանվում է «Հատակն ի վեր տուն» («Bringing Down the House») դրամարկղային կատակերգության գլխավոր դերում, որի համար անվանակարգվում է MTV Movie Awards մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, ինչպես նաև ձայնագրում է ֆիլմի համար սաունդտրեկը[7]։ Հետագա տարիներին նա ուներ շատ խոշոր դերեր հաջողակ ֆիլմերում, այդ թվում «Շատ վախենալու ֆիլմ 3» («Scary movie 3», 2003 թվական), «Նյու Յորքյան տաքսի» («Taxi», 2004 թվական), «Վերջին արձակուրդ» («Last Holiday», 2006 թվական), «Կերպար» («Stranger than Fiction», 2006 թվական), «Լաք մազերի համար» («Hairspray», 2007 թվական) և «Մի անգամ Վեգասում» («What Happens in Vegas», 2008 թվական։ Քուին Լթիֆան մասնակցությունէ ունենում նաև «Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում» («Ice Age 2: The Meltdown», 2006 թվական) և «Սառցե դարաշրջան 3. Դինոզավրերի դարաշրջան» («Ice Age: Dawn of the Dinosaurs», 2009 թվական) մուլտֆիլմերի ձայնավորումում, որտեղ նրա ձայնով խոսում է Էլլի մամոնտուհին։ Այդ տարիներին հեռուստատեսությունում նրա ամենահաջող աշխատանքն է հանդիսանում «Կենսապահովում» ֆիլմը, որը նրան բերում է «Ոսկե Գլոբուս» մրցանակ և անվանակարգում «Էմմի» մրցանակին։

2006 թվականի հունվարի 4-ին Հոլիվուդյան փառքի ծառուղիում տեղադրվում է Քուին Լաթիֆայի Աստղը։ 2009 թվականին, «Օսկար» մրցանակի 81-րդ մրցանակաբաշխությունում Քուին Լաթիֆան կատարում է «I’ll Be Seeing You» երգը՝ անցյալ տհարվա ընթացքում մահացած կինոյի հանրահայտ գործիչների ցուցադրման ժամանակ։ 2009 թվականի հուլիսի 7-ին Լաթիֆան ելույթ է ունենում լոսանջելեսյան Սթեպլս կենտրոնում, Մայքլ Ջեքսոնին հրաժեշտ տալու արարողության ժամանակ, կարդալով ամերիկյան բանաստեղծուհի Մայա Անգելուի բանաստեղծությունը։

Անձնական կյանք խմբագրել

1992 թվականին նրա եղբայր Լանսելոտը մահանում է մոտոցիկլետի վրա ավտովթարից, որը դրանից մի քիչ առաջ նրան էր նվիրել Լաթիֆան։ Ի հիշատակ դրան, նա երբեմն վզին կրում է շղթայիկ այդ մոտոցիկլետի բանալիով[7]։ 1999 թվականի «Ladies First: Revelations of a Strong Woman» իր ինքնակենսագրությունում Լաթիֆան պատմում է թե ինդպես եղբոր մահը նրան հասցնում է դեպրեսիայի և թմրամոլության, որոնցից նա հետագայում ազատվում է։

1996 թվականին Քուին Լաթիֆան ձերբակալվում է մարիխուանա և լիցքավորված հրաձգային զենք պահելու մեղադրանքով[9]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Քուին Լաթիֆան հանդիսանում է CoverGirl կոսմետիկ ընկերության, Հաթ պիցցայի, ինչպես նաև, Jenny Craig նիհարելու համար ծրագրի գովազդային դեմքը[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1991 - Մերձարևադարձային տենդ
  • 1991 - Տնային երեկույթ 2
  • 1992 - Հեղինակություն
  • 1993-1998 - Մեկ տեղանոց համար
  • 1996 - Կանչ
  • 1998 - Ամբողջ կոճով
  • 1998 - Ոլորտ
  • 1999 - Վախի իշխանությունը
  • 1999-2001 - Քուին Լաթիֆայի շոու
  • 2002 - Չիկագո
  • 2003 - Հատակն ի վեր տուն
  • 2003 - Շատ վախենալու կինո 3
  • 2004 - Նյու Յորքյան տաքսի
  • 2004 - Խորոված
  • 2005 - Գեղեցկության սրահ - Ջինա Նորիս
  • 2006 - Վերջին արձակուրդ
  • 2006 - Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում - Էլլի մամոնտուհու ձայնավորում
  • 2006 - Կերպար
  • 2007 - Լաք մազերի համար
  • 2008 - Մի անգամ Վեգասում
  • 2008 - Թափառող փողեր
  • 2008 - Մեղուների գաղտնի կյանքը - Ավգուստա Բոատրայտ
  • 2009 - Սառցե դարաշրջան 3. Դինոզավրերի դարաշրջան - Էլլի մամոնտուհու ձայնավորում
  • 2010 - Սուրբ Վալենտինի օրը - Պոլա Թոմաս
  • 2010 - Ուղղակի Ռայթ - Լեսլի Ռայթ
  • 2011 - Դիլեմմա - Սյուզեն Ուորներ
  • 2012 - Սառցե դարաշրջան 4. Կոնտինենտալ տեղաշարժ - Էլլի մամոնտուհու ձայնավորում
  • 2012 - Պղնձե մագնոլիաներ - Մայլին
  • 2014 - Մաչո և բոտան 2 - տիկին Դիքսոն
  • 2013 - Մարմինների տուն - Նիկոլ
  • 2015 - Բեսսի - Բեսսի Սմիթ
  • 2016 - Սառցե դարաշրջան 5 - Էլլի մամոնտուհու ձայնավորում
  • 2017 - Սառցե դարաշրջան 6 - Էլլի մամոնտուհու ձայնավորում

Սկավառակագրություն խմբագրել

Թվական Անվանում Դիրքը հիթ-շքերթում
Սերտիֆիկացում
Billboard 200 Top R&B/Hip-Hop Albums U.S. Jazz U.S. Internet
1989 All Hail the Queen
  • Առաջին ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ նոյեմբեր 1989
  • Tommy Boy Records
124 6 - -
1991 Nature of a Sista 117 32 - -
1993 Black Reign 60 15 - -
  • RIAA. Ոսկե
1998 Order in the Court 95 16 - -
2004 The Dana Owens Album 16 11 - 16
  • RIAA. Ոսկե
2007 Trav’lin' Light 11 6 1 24
  • RIAA. N/A
  • Վաճառքն ԱՄՆ-ում. 256,374[11]
2009 Persona 25 3 - -
  • RIAA. N/A
  • Վաճառքն ԱՄՆ-ում. 17,208[12]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. https://www.britannica.com/biography/Queen-Latifah
  3. https://www.grammy.com/artists/queen-latifah/5764
  4. https://www.grammy.com/awards/37th-annual-grammy-awards
  5. Hyman, Vicki (2007 թ․ հուլիսի 18). «The Queen holds court». The Star-Ledger. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 21-ին.
  6. Queen Latifah Biography (1970-)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Stated in interview on Inside the Actors Studio, 2006
  8. People.com bio
  9. «Queen Latifa arrested in California for carrying loaded pistol and the possession of marijuana». Jet. 1996 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
  10. «Queen Latifah is the Newest Face of Jenny Craig» Արխիվացված 2008-01-11 Wayback Machine, ETonline.com, January 10, 2008
  11. Billboard R&B/Hip-Hop Top 200 Soundscan (01/15/2009)
  12. «HITS Daily Double: Building Album Sales Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուին Լաթիֆա» հոդվածին։