Քուալքոմ ընկերությունը մշակում է անլար կապի միջոցներ, ինչպես նաև համակարգ չիպի վրա էլեկտրոնային սխեմաներ, գտնվում է ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։

Քուալքոմ
Изображение логотипа
Տեսակհանրային ընկերություն և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1985
ՀիմնադիրԻրվին Ջեյկոբս և Էնդրյու Վիտերբի
ՎայրՍան Դիեգո, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
ՏնօրենՍթիվեն Մոլենկոպֆ և Cristiano Amon?
Արդյունաբերությունկիսահաղորդչային արտադրություն, հեռահաղորդակցություն[2] և Ռադիո
Ընդհանուր ակտիվներ41,2 մլրդ $ (սեպտեմբերի 26, 2021)[3]
Հասույթ44,2 մլրդ $ (2022)[4]
Աշխատողների թիվ45 000 մարդ (սեպտեմբերի 26, 2021)[3]
Դուստր ընկերություններQualcomm MEMS Technologies?, Քուալքոմ (Միացյալ Թագավորություն), Քուալքոմ (Կանադա), Qualcomm Communications SARL? և Qualcomm Atheros?
ՍեփականատերRezence?
Կայքqualcomm.com(անգլ.) և qualcomm.com
Մասնակից էՎայ-Ֆայ Դաշինք[5], CVE Numbering Authorities[6], FIDO Alliance[7], SD Association[8] և Wireless Power Consortium?[9]
Բորսա
 Qualcomm Վիքիպահեստում

Պատմությունը խմբագրել

 
Քուալքոմի գլխավոր գրասենյակը

Ընկերությունը հիմնադրվել է 1985 թվականին Իրվին Ջեյկոբսի և Ֆրանկլին Անտոնիոի[10] կողմից։

1999 թվականին ընկերության բաժնետոմսերը վաճառվել են Ericsson ընկերությանը։

2000 թվականին ընկերությունը ձեռք է բերել SnapTrack, A-GPS համակարգերի մշակողին, որը աշխատում է բջջային հեռախոսներում gpsOne ապրանքանիշի ներքո։

2000 թվականին բջջային հեռախեսների արտադրությունը վաճառվել է Ճապոնական Kyocera ընկերությանը։ Ընկերությունը կենտրոնացել է անլար կապի տեխնոլոգիաների նախագծմանը և լիցենզավորմանը, ինչպես նաև զբաղվում է ASIC ընկերությամբ, որը իրացնում է արդ տեխնոլոգիաները։ 2000 թվականին Քուալքոմ ընկերությունը չորսամյա պայմանագիր է կնքել Ubiquam ընկերության հետ, որը մշակում է բջջային հեռախոսներ CDMA-450 ստանդարտով։

2006 թվականին Քուալքոմ ընկերությունը միացել է Flarion Technologies ընկերությանը, մասնագիտանալով OFDM կապի ոլորտում[11]։ 2011 թվականին տեղի ունեցավ ընկերության ամենախոշոր ձեռքբերումը, երբ Qualcomm 3․1 միլիարդ դոլարով Atheros Communications ընկերությանը դարձրեց իր դուստր ընկերությունը[12]։

2014 թվականի մարտին գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Սթիվեն Մոլենկոպֆը[13]։

2016 թվականին Հարավային Կորեայի հակամենաշնորհային հանձնաժողովը տուգանել է ամերիկյան Քուալքոմ ընկերությանը $853 ամերիկյան դոլարով, հակամենաշնորհային օրենսդրությունը խաղտելու և առևտրում իր դիրքերը չարաշահելով (կատարել է անազնիվ առևտուր)։ Նաև Քուալքոմը մեղադրվում է այն բանում, որ իր հաճախորդներին պարտադրել է ստորագրել ինտեգրալ սխեմաների վաճառքի լիցենզիաների արտոնագրված պայմանագրերը, սակայն այդ ինտեգրալ սխեմաների պատենդները Քուալքոմ ընկերությանը չեն պատկանում։ 2015 թվականին Քուալքոմ ընկերությանը Չինաստանում տուգանել են $975 միլիոն դոլար[14]։

Գործունեությունը խմբագրել

CDMA Chipsets, BREW, Eudora, OmniTRACS, MediaFLO, QChat, uiOne։

Արտադրանքը խմբագրել

2005 թվականին ARM ընկերության կաղմից լիցենզավորված Cortex A8 միջուկով պրոցեսորի հիմանն վրա Qualcomm ընկերությունը բջջային հեռախոսների միկրոպրոցեսոր է մշակել Scorpion միջուկով։ Չիպը լիովին ունի այն նույն հրահանգները ինչ, որ ունի ARMv7, բայց ARM հիմնարար միջուկի հետ համեմատած փոփոխվել է։ Scorpion աշխատում է ավելի քան 1 ԳՀց հաճախությամբ։ Պրոցեսորը պատրաստված է 65 նմ տեխնոլոգիայով։

2008 թվականին թաղարկվել է HTC Touch Diamond կոմունիկատորը, որը աշխատել է Qualcomm MSM7201A պրոցեսորով 528 ՄՀց հաճախությամբ։

Qualcomm MSM7201A համարվում է Qualcomm MSM7200(A) մոդիֆիկացված անալոգը։ Պրոցեսորը հիմնված է ARMv6 բազայի հրահանգների հիմանն վրա։ Ինչպես նաև HTC Touch Diamond համարվում է միակ կոմունիկատորը, որը լիովին օգտագործվել է արագացուցիչ դրայվեր ATI Imageo համար։

Qualcomm ընկերության չիպերը սկսած MSM7200  ունեն  AMD ընկերության Imageon  ներկառուցված գրաֆիկական չիպ։

Qualcomm պրոցեսորները ունեն 2D/3D արագացուցիչ, հիմնված OpenGL ES և DirectX Mobile հիմանն վրա և ապահովում են ծրագրային մշակում մինչև 133 միլիոն պիքսել վայրկյանում, նաև տեսախցիկի աջակցություն մինչև 10 մեգապիքսել, ապարատային կոդավորում և ապակոդավորում MPEG4 և H.264 ծրագրերով։ Չնայած իր ներուժին (2008 թվական), Քուալքոմի չիպեչը միայն տեսականորեն են հզոր Nvidia GoForce5500 և Intel 2700G-ից, բայց ОС Google Android հայտնվելը դրությունը ամբաղջովին փոխել է Qualcomm ընկերության կողմը։ Մեկ միջուկանի MSM8930 չիպը ունի 2․5 ԳՀց հաճախություն և նախատեսված է սմարթֆոնների համար։

2013 թվականի դրությամբ Qualcomm թողարկել է պրոցեսորներ ինչպիսիք են

  • Qualcomm APQ8064 (S4 pro), 1500 ՄՀց չորս միջուկանի (տեղադրված է LG Optimus G, Nexus 4, Nexus 7 (2013), Sony Xperia Z, OPPO Find 5, ZTE Nubia Z5, ZTE Grand S)
  • Qualcomm MSM8960 (S4), 1500 ՄՀց չորս միջուկանի (Samsung I8750 Ativ S, HTC One XL,Nokia Lumia 920, Nokia Lumia 820, Nokia Lumia 1020[15], Motorola RAZR HD, Motorola Razr M, Sony Xperia V)
  • Qualcomm MSM8260A (S4), 1500 ՄՀց երկու միջուկանի (HTC One S, Sony Xperia TX, Sony Xperia T, HTC Windows Phone 8X, SHARP Aquos Phone SH930W)
  • Qualcomm MSM8260T (S3), 1500 ՄՀց, երկու միջուկանի, (տեղադրված է HTC Sensation XE, Sony Xperia S)
  • Qualcomm MSM8260 (S3), 1200 ՄՀց, երկու միջուկանի, (տեղադրված է HTC Sensation)
  • Qualcomm MSM 8255Т (S2), 1400 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է Samsung i8510 Galaxy W, Sony Ericsson Xperia Arc S, Huawei Honor U8860)
  • Qualcomm MSM8255 (S2), 1000 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Desire S, HTC Incredible S, HTC Desire HD, Sony Ericsson Xperia Arc, Nokia Lumia 800, Nokia Lumia 710)
  • Qualcomm QSD8250 (S1), 1000 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Desire, HTC HD2)
  • Qualcomm MSM7230 (S1), 800 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Desire Z)
  • Qualcomm MSM7227 (S1), 600 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Legend, HTC Gratia, HTC Wildfire S)
  • Qualcomm MSM7227T (S1), 800 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է LG Optimus Link, LG Optimus Hub, Samsung S5830 Galaxy Ace, Samsung S5660 Galaxy GIO, Samsung Galaxy Gio)
  • Qualcomm MSM7227A (S1), 1000 ՄՀց, 800 ՄՀց մեկ միջուկանի (տեղադրված է Nokia Lumia 610, ZTE v880e, Sony Xperia J)
  • Qualcomm MSM7225 (S1), 528 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Wildfire, HTC Touch2)
  • Qualcomm MSM7225A (S1), 600 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Explorer, Motorola Defy Mini)
  • Qualcomm MSM7200A (S1), 528 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Hero, Sony Ericsson Xperia X1):

Քուալքոմի ծրագրային ապահովում խմբագրել

QPST (Qualcomm Product Support Tool), QXDM (Qualcomm eXtensible Diagnostic Monitor) —պաշտոնական անվճար ծրագրային ապահովում Քուալքոմի (QPST) ծրագրավորման և (QXDM) ախտորոշման համար։

Ինտերֆերացիոն մեդուլյատոր խմբագրել

IMOD — գունավոր պատկերների ձևավորման տեխնոլոգիա մշակված Qualcomm ընկերության կողմից, որի հիմքում ընկած է լուսային ալիքների ինտերֆերացիա մեթոդը։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Mock, Dave. The Qualcomm Equation. — American Management Association, 28 февраля 2005. — ISBN 0-8144-0818-4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Global Research Identifier Database — 2015.
  2. 20th Century Press Archives — 1908.
  3. 3,0 3,1 Qualcomm Inc. Annual Report 2021 SEC 10-K
  4. Form 10-K — 2022.
  5. Member Companies | Wi-Fi Alliance
  6. https://cve.mitre.org/cve/request_id.html#cna_participants
  7. https://fidoalliance.org/members/
  8. https://www.sdcard.org/about_sda/member_companies/index.html
  9. https://www.wirelesspowerconsortium.com/members/18384
  10. Franklin P. Antonio (անգլ.)
  11. Qualcomm Completes Flarion Buy.
  12. «Qualcomm завершила $3,1-млрд поглощение Atheros Communications» (ռուսերեն). 3DNews. 30.05.2011. Վերցված է 21.11.2014-ին.
  13. «Qualcomm: Стив Молленкопф» (ռուսերեն). «ДэйлиКом». 16.12.2013. Վերցված է 21.11.2014-ին.
  14. Корейский антимонопольный комитет оштрафовал Qualcomm на $853 млн
  15. Википедия. «Nokia Lumia 1020».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուալքոմ» հոդվածին։