Քորպտիկ, մաշկային հիվանդությունների (նեյրոդերմատոզների) խումբ, որի հիմնական ախտանշանը նոպայաձև ուժեղ քորն է՝ բշտիկահանգուցիկային տարրերի հետագա զարգացմամբ։

Քորպտիկ
Բշտիկահանգույցներ
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
ՀՄԴ-9698.2 և 698.3
ՀՄԴ-10L28.1 և L28.2

Առաջացման պատճառներ խմբագրել

Նյարդային և ալերգիական գործոնները, որոշ ներքին օրգանների գործունեության խանգարումները, քրոնիկական բորբոքային օջախները՝ ժառանգական նախատրամադրվածության պայմաններում։

Տեսակներ խմբագրել

Մանկական քորպտիկ, կամ մանկական մոլաքոր, նկատվում է վաղ հասակում, հաճախ կյանքի առաջին տարում։ Ախտածնության մեջ կարևոր են որոշ սննդանյութերի (հաճախ՝ մայրական կամ կովի կաթի, ցիտրուսների, ձվի և այլն) և դեղանյութերի հանդեպ առաջացող գերզգայնաթյունը, օրգանիզմի ինքնաթունավորումներն ու ինքնագերզգայնացումը։ Հիվանդությունը բնորոշվում է մաշկի տարբեր հատվածներում բշտիկահանգուցիկային տարրերի և եղնջացանի առաջացմամբ։ Հիվանդության ընթացքը երկարատև է։ Հետևողական բուժման ու հսկողության բացակայության դեպքում այն վերածվում է չափահասների քորի։ Չափահասների քոր, բնորոշ են կոնաձև կամ կիսագնդաձև, մինչև կորեկի հատիկի մեծության հանգուցիկները։ Հանգուցիկային քոր, հանդիպում է առավել հաճախ, բնորոշ է միջին տարիքի կանանց և արտահայտվում է սահմանափակ քանակությամբ հանգույցներով, որոնք տեղակայվում են սովորաբար ստորին ծայրանդամների տարածիչ մակերեսների վրա։ Հիվանդության ընթացքը երկարատև է, կրկնումները հաճախ լինում են հոգեկան սթրեսների ու մոծակների խայթոցների հետևանքով։

Բուժում խմբագրել

Բուժումը խիստ անհատական է․ սննդաբուժություն (բեռնաթափման օրերի նշանակում՝ համեմունքների ու գրգռիչ սննդանյութերի, ածխաջրերի և այլն սահմանափակում)։ Վիտամիններով հարուստ սնունդ, բուսական յուղ, մրգեր (խնձոր), մածուն, կեֆիր և այլն։

Հանգստացնող դեղամիջոցներ խմբագրել

Առողջարանային բուժում։

Կանխարգելում խմբագրել

Օջախային վարակների ժամանակին հայտնաբերում և բուժում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։