«Քողավոր կենվորը» (անգլ. The Adventure of the Veiled Lodger), հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի պատմվածքներից մեկը։ Հրատարակվել է 1927 թվականին և ընդգրկված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» ժողովածուում։ Ըստ բրիտանացի քննադատ  Օ․ Դ․ Էդվարդսի, այս «Շերլոկ Հոլմսի մասին պատմող պատմվածքներից վերջինը» իրենից ներկայացնում է «ինքնասպանությունների դեմ հուզումնալից ելույթ, նույնիսկ եթե ոչ մի հույս այլևս չկա»[2]։

Քողավոր կենվորը
անգլ.՝ The Adventure of the Veiled Lodger
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1927
ՆկարազարդողFrank Wiles?
Հրատարակվել է1927
ՇարքՇերլոկ Հոլմսի արխիվը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
 The Adventure of the Veiled Lodger

Ստեղծման պատմություն խմբագրել

Պատմվածքը դարձել է գրողի Շերլոկ Հոլմսի կերպարի վերջին գործածումը։ Ըստ Կոնան Դոյլի, այս վերջին պատմվածքները «շատ հեշտ» էին նրա համար, և հատկապես, այն նույն օրը, երբ նա աշխատում էր «Քողավոր կենվորը» պատմվածքի վրա, նա նաև գոլֆի երկու պարտիա խաղալու ժամանակ է գտել։

Պատմվածքը առաջին անգամ հրատարակվել է 1927 թվականի հունվարի 22-ին «Liberty» ամսագրում։

Սյուժե խմբագրել

1896 թվականի վերջին Հոլմսը Վաթսոնին շտապ գրությամբ կանչում է։ Ժամանելով Բեյքեր սթրիթ, Վաթսոնը իր ընկերոջ մոտ տեսնում է ոմն տիկին Մերիլոուին, ով մեծն խուզարկուի օգնությանն է դիմում։ Ավելի ստույգ, օգնության կարիք ունի ոչ թե նա, այլ իր կենվոր տիկին Ռոնդերը, ով ցանկանում է Հոլմսին ինչ-որ գաղտնիք հայտնել։ Հոլմսը անմիջապես հիշում է, որ իր ժամանակներում նա անհաջող կերպով օգնել է ոստիկանությանը հետաքննել թափառաշրջիկ կրկեսի ողբերգությունը, որի մասնակիցները եղել են տիկին Ռոնդերը և նրա ամուսինը, ով կրկեսի սեփականատերն էր։ Կերակրելու ընթացքում, վարժեցրած առյուծը իբրև դուրս է եկել վանդակից և թաթի մեկ հարվածով սպանել է պարոն Ռոնդերին, իսկ նրա գեղեցկուհի կնոջը փորձել է ատամներով խեղդել՝ աղավաղելով նրա դեմքը։ Հոլմսը և Վաթսոնը իսկույն գնում են տիկին Ռոնդերի հետ հանդիպման, և նա ներկայացնում է նրանց այդ դեպքի գաղտնիքը։

Պարզվում է, որ տիկին Ռոնդերը, ով անգթորեն տանջվում էր կոպիտ ամուսնու կողմից, որոշում է իր սիրեկանի՝ Լեոնադրոյի օգնությամբ, ով կրկեսի արտիստ էր, ազատվել իր ամուսնուց։ Լեոնարդոն մեխերով մահակ է պատրաստում, որը նման է առյուծի թաթի և որի միջոցով նախատեսում էր սպանել իր գործատուին՝ կեղծելով առյուծի հարձակումը։ Սպանությունը տեղի է ունեցել առյուծի վանդակից բավականին հեռու, սակայն կենդանին արյան հոտն առնելով, հանկարծ կատաղեց և հարձակվեց տիկին Ռոնդերի վրա, ով այդ պահին բացում էր վանդակի դուռը։ Չնայած օգնության աղաղակներին, Լեոնարդոն վախկոտորեն փախչեց և միայն հրաշքը փրկեց տիկին Ռոնդերին մահից։ Նախկին սիրեկանները չեն տեսնվել և չեն շփվել։ Վերջերս Լեոնարդոն խեղդվել է գետում և այդ պատճառով տիկին Ռոնդերը որոշեց ամեն ինչ պատմել Հոլմսին։

Հոլմսը կոչ է անում տիկին Ռոնդերին ինքնասպանություն չգործել։ Եվ որոշ ժամանակ անց Բեյքեր սթրիթ փաթեթ է գալիս։ Ապակե շշով թույն՝ ցիանական թթու, որը տիկին Ռոնդերը, հետևելով Հոլմսի խորհրդին, այդպես էլ չի օգտագործել։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Այս պատմվածքում Հոլմսը և Վաթսոնը ոչ մի հետաքննություն չեն իրականացնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Doyle A. C. The Case-Book of Sherlock HolmesJohn Murray, 1927.
  2. Doyle, Arthur Conan (2010 թ․ օգոստոսի 5). The Complete Brigadier Gerard Stories (անգլերեն). Canongate Books. ISBN 9781847674562.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

  • "The Adventure of the Veiled Lodger, " Pictures by Frederic Dorr Steele. Liberty, 3, No. 38 (January 22, 1927), 7-10.
  • "The Adventure of the Veiled Lodger, " Los Angeles Times Sunday Magazine (May 15, 1927), 16-17. illus.
  • "The Adventure of the Veiled Lodger, " Illustrated by Frank Wiles. The Strand Magazine, 73, No. 434 (February 1927), 108—116.
  • "The Adventure of the Veiled Lodger, " Sunday Chronicle [Manchester] (April 6, 1930), 6. illus.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քողավոր կենվորը» հոդվածին։