Քոլին Մորգան (անգլ.՝ Colin Morgan, հունվարի 1, 1986(1986-01-01)[1], Արմա, Հյուսիսային Իռլանդիա), բրիտանացի դերասան, առավել հայտնի Մերլինի դերակատարությամբ BBC-ի համանուն ֆիլմում։

Քոլին Մորգան
անգլ.՝ Colin Morgan
Ծնվել էհունվարի 1, 1986(1986-01-01)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԱրմա, Հյուսիսային Իռլանդիա
ԿրթությունՇոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա, Integrated College Dungannon? և Belfast Metropolitan College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Քոլին Մորգանը ծնվել է 1986 թվականի հունվարի 1-ին Հյուսիսային Իռլանդիայում գտնվող Արմա քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Անգլիայի «Saints and Scholars Primary School»-ում և Դանոնի ինտեգրված քոլեջում (ICD)։ Ուսումնական երրորդ տարում Քոլինը արժանացել է Դենիս Ռունի գավաթին որպես տարվա լավագույն ուսանող։ Քոլեջն ավարտելուց հետո Քոլինն ընդունվել է Բելֆաստի քոլեջ (Belfast Metropolitan College/ Belfast Institute of Further & Higher Education), որն ավարտել է 2014 թվականին՝ կատարողական արվեստի ազգային դիպլոմով։
Քոլեջից հետո Քոլինը շարունակեց կրթությունը Գլազգոյի «Երաժշտության և դրամայի Թագավորական ակադեմիայում» (Royal Scottish Academy of Music and Drama)՝ սովորելով 3 տարի։ 2010 թվականի նոյեմբերին «Belfast Metropolitan College»-ի կողմից Քոլինին շնորհվեց «Award of Distinction» հեղինակավոր մրցանակը արվեստի մեջ իր ներդրումն ունենալու համար։
2007 թվականին Քոլինը Լոնդոնի հին թատրոն «Old Vic»-ի բեմում կատարեց Էստեբանի դերը Պեդրո Ալտեմորի «Ամեն ինչ իմ մոր մասին» ստեղծագործության ադապտացված տարբերակում և ստացավ գլխավոր դեր Պիեր Դի Բի Սիի «Վերնոն Աստված Լիտլ» գրքի էկրանավորման համար։ 2008-2012 թվականներին Մորգանը մարմնավորեց Մերլինին համանուն հեռուստասերիալում, որի համար արժանացավ «National Television Awards» մրցանակին։

Ընտանիք խմբագրել

Քոլինի մայրը՝ Բերնին, բուժքույր է, իսկ հայրը՝ Բերնարդը, նկարիչ և դիզայներ։ Քոլինն ունի մեկ եղբայր՝ Նեյլը, որը մեծ է նրանից 3 տարով։ Նեյլը Լոնդոնի թաղման բյուրոյի տնօրենն է։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Քոլինի հասակը 1.83 մետր է, Քոլինը բուսակեր է, ունի կաթնաշաքարի անհանդուրժողականություն, ուստի չի օգտագործում կաթնամթերք, հրաշալի լողորդ է, ունի բեմական մարտերի առաջին աստիճանի BAF (սուսերամարտի բրիտանական ակադեմիա) սերտիֆիկատ։

Գործունեություն խմբագրել

2002 թվականին (հոկտեմբերի 27) 16 տարեկանում Քոլինը մասնակցել է «You’re A Star» երաժշտական ծրագրի լսումներին։ Հաղթողը պետք է պայմանագիր ստորագրեր ձայնագրման ստուդիայի հետ և ներկայացներ Իռլանդիան 2003 թվականի Եվրատեսիլին։ Քոլինն անցավ լսումները։
Մինչև 2008 թվականին Մերլինի դերը ստանալը, Մորգանը խաղացել է բազմաթիվ աննշան դերեր հեռուստատեսային հաղորդումներում. «Քեթին Թեյնի շոուն» 2007 թ., «Բժիշկ ով» (էպիզոդ «Կեսգիշեր») 2013 թ։ 2009 թվականի մարտից աշխատել է ռադիոյի «Նորածնի ճիչը» հաղոդորմանը։ Կինեմատոգրաֆիայում նրա դեբյուտը եղավ «Կղզի» ֆիլմը, որը հիմնված էր Ջեյն Ռոջերի համանուն վեպի հիման վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.