Քնքշություն, կապվածության ձև, որը տարբերվում է զգայունությամբ և բարեհամբույր վերաբերմունքով մեկ այլ մարդու նկատմամբ՝ պայմանավորված նրա հանդեպ սիրով[1]։ Քնքշությունն արտահայտվում է հատուկ ժեստերում՝ մեղմությունում, նրբանկատությունում, քնքշության առարկայի կարիքների նկատմամբ ուշադրությունում, առանձնահատուկ հայացքում, ձայնում, հարգանքում։ Քնքշությունը թույլ է տալիս ստեղծել ընկերականից սիրայինի անցումային հարաբերություններ։ Պետք է նշել, որ քնքշությունը պարտադիր չէ, որ համընկնի սեռական ցանկությունների հետ, բայց ընտանեկան հարաբերություններում կարող է լինել առանցքային տարր։

Քնքուշ համբույր Ուիլյամ Բուգրոյի նկարում

Քնքշությունը մշակույթում խմբագրել

1997 թվականին Ժերալդ Պաժեն Ավինյոնում ստեղծել է Քնքշության փառատոն։ Մի քանի տարվա ընթացքում նա միավորել է արվեստի խոշորագույն մասնագետներին՝ նպատակ ունենալով ցույց տալ քնքշության կարևորությունը կյանքում։ Ժուլիետ Բինոշը առանցքային մասնակիցներից էր։ Որպես այլընտրանք Զիգմունդ Ֆրոյդի աշխատանքների որոշ մեկնությունների՝ շատ հոգեբույժներ և հոգեթերապևտներ կոչ են արել մարդկային հարաբերությունները լավացնելու նպատակով մարդկանց միջև ավելի մեծ քնքշություն ցուցաբերել։

Միևնույն ժամանակ «Մշակույթը շարժման մեջ» ամենամսյա փիլիսոփայական ամսագիրը փառատոնին հայտարարել է «Քնքշությունը քաղաքակրթության մեջ» անվամբ մեծ հավաքածուի հրապարակման մասին։

Ներկայումս Քնքշության փառատոնը վերափոխվել է Մարդասիրության և խղճի օրերի, որոնք ամեն տարի նոյեմբերի առաջին արձակուրդների ժամանակ անցկացվում են Պերրոս-Գիրեկ պալատում[2]։

Քնքշությունը կրոնում խմբագրել

Բուդդայականություն խմբագրել

Չոգյամ Տրունգպան իր «Շամբալա, մարտիկի սրբազան ուղին» գրքում քնքշությունը կապել է քաջության հետ․

Ճշմարիտ քաջությունը քնքշության արդյունք է։ Քաջությունը հայտնվում է, երբ մենք թույլ ենք տալիս աշխարհին դիպչել մեր գեղեցիկ և մերկ սրտին։ Մենք պատրաստ ենք բացվելու առանց դիմադրության, առանց երկչոտության և նայում ենք աշխարհին։ Մենք պատրաստ ենք կիսել մեր սիրտը մեկ ուրիշի հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Définitions lexicographiques et étymologiques de " Tendresse " du Trésor de la langue française informatisé, sur le site du Centre national de ressources textuelles et lexicales
  2. Humanité & Conscience: Éthique

Գրականություն խմբագրել

  • Collectif, sous la direction de Gérald Pagès, Le Grand livre de la Tendresse, Albin Michel, collection Clés, 2002, 348 p. (ISBN 2-226-13359-3) Avec les participations de Boris Cyrulnik, Marie de Hennezel, Dr Gérard Leleu, Jean-pierre Relier, Stan Rougier, Dr Michèle Salamagne, Jacques Salomé, Paule Salomon, Christiane Singer.
  • Marcel Loyau, Pierre Leroyn, L’estime et la tendresse, Albin Michel, coll. Histoire, 2000, 496 p. (ISBN 9782226100313)
  • Jacques Salomé. Un océan de tendresse, Dervy, 2002, (ISBN 9782844541833)
  • Apprivoiser la tendresse, Jouvence, coll. Eau de jouvence, 1990, 207 p. (ISBN 2883530025)