Քնած Վեներան (կտավ)

Ջորջոնեի նկար

Քնած Վեներան, հայտնի է նաև որպես Դրեզդենի Վեներա, իտալական վերածննդի ժամանակաշրջանի նկարիչ Ջորջոնեին վերագրվող կտավ, չնայած երկար ժամանակ համարվում էր, որ այն ավարտել է Տիցիանը Ջորջոնեի մահից հետո 1510 թվականին։ Կտավի լանդշաֆտն ու երկինքը վերագրվում են նրան[3]։ 21-րդ դարում ուսումնասիրողները կարծիք են հայտնում, որ Վեներայի մերկ կերպարը ևս նկարված է Տիցիանի կողմից, ինչն անորոշ է թողնում Ջորջոնեի մասնակցությունը կտավին[4]։ Պահվում է Դրեզդենի պատկերասրահում։ Կտավը Ջորջոնեի վերջին աշխատանքներից մեկն է (եթե այն առհասարակ Ջորջոնեի աշխատանքն է). պատկերում է մերկ կնոջ, ում պրոֆիլն ասես անդրադարձնում է հետին պլանում պատկերված բլուրների գծերը։ Այն արևմտյան նկարչության մեջ առաջին հայտնի պառկած մերկ կերպարն է և «Հովվերգական համերգի» (պահվում է Լուվրում) հետ համարվում է Ջորջոնեի ու Տիցիանի հեղինակային վեճի առարկա հանդիսացող կտավներից մեկը[5]։ Այն համարվում է «էրոտիկ դիցաբանական հովվերգության» օրինակ[6]։ Մերկ կինը ցանկացած դիրքում անսովոր պատկեր էր այդ ժամանակվա նկարչության համար, չնայած դարեր անց այն տարածված է դարձել, երբ «պառկած մերկ կինը դարձել է Վենետիկյան նկարչության բնորոշ գծերից մեկը»[7] Ի սկզբանե կտավի վրա, Վեներայի ոտնաթաթին պատկերված է եղել նստած Կուպիդոնը, որը, սակայն, ջնջվել է նկարի վրայից 19-րդ դարում[8]։ Դարերի ընթացքում փոփոխվել է նաև կտավի լանդշաֆտը։

Քնած Վեներան
տեսակգեղանկար
նկարիչՋորջոնե[1] և Տիցիան[1]
տարի16-րդ դար[1]
բարձրություն108,5 սանտիմետր[1]
լայնություն175 սանտիմետր[1]
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ[2]
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԴրեզդենի պատկերասրահ
հավաքածուԴրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու
սեփականատերՕգոստոս II Հզոր
ներշնչված էHypnerotomachia Poliphili?
հիմնական թեմաՎեներա
կայք
Ծանոթագրություններ
 Sleeping Venus by Giorgione Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ըստ տարածված տարբերակի` կտավը Ջորջոնեի մահից առաջ դեռևս ավարտված չի եղել։ Լանդշաֆտն ու երկինքը հետագայում ավարտին են հասցվել Տիցիանի կողմից, ով 1534 թվականին նկարել է նմանատիպ Ուրբինյան Վեներան և մի քանի այլ պառկած մերկ կանացի կերպարներ։ Հետագայում Տիցիանի կողմից օգտագործված կտավի այլ տարրերից են ձախ կողմում պատկերված լեռները, որոնք կրկնվում են «Գնչուհի Մադոննա» (1511, Վիենա) կտավում և աջ կողմի շինությունը, որը երևում է Noli me tangere կտավում (1514, Ազգային պատկերասրահ)[9]։ Կտավը միշտ նույնականացվում է Կուպիդոնի պատկերով կտավի հետ և Մարկանտոնիա Միշիելի կողմից համարվում է Գիրոլամո Մարսելլոյի հավաքածուի մաս։ Մ. Միշիելը արվեստի սիրահար վենետիկցի էր, որ հուշեր է թողել 1521-1543 թվականներին իր կողմից դիտված կտավների մասին։ Նա գրել է, որ կտավը Ջորջոնեինն է, սակայն լանդշաֆտը պատկերվել է Տիցիանի կողմից։ Մարսելլոյի մոտ պահվող կտավի վրա պատկերված Կուպիդոնը նկարագրված է թռչունը ձեռքին, իսկ Դրեզդենի պատկերասրահում պահվող կտավը ռենտգենյան ճառագայթների տակ ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ նա ձգում է իր աղեղը, հնարավոր է` դիտորդի ուղղությամբ, սակայն նրա ճշգրիտ դիրքը դժվար է որոշել։ Հնարավոր է` Մարսելլոյի կտավն ու Դրեզդենում պահվողը նույնը չեն, հնարավոր է` ստույգ չէ Միշիելի տված տեղեկատվությունը կտավի հեղինակի վերաբերյալ[10]։ Մարսելլոն ամուսնացել է 1507 թվականին և ենթադրվում է, որ նա պատվիրել է այս կտավն ի պատիվ իր ամուսնության։ Ուրբինյան Վեներա կտավը ևս ենթադրաբար նվիրված է եղել հարսանիքի[11]։ Կտավը ֆրանսիացի միջնորդից գնվել է 1695 թվականին որպես Ջորջոնեի կտավ, սակայն 1722 թվականին կատալոգում ներկայացվել է որպես «Տիցիանի պառկած Վեներայի հայտնի կտավ»։ 19-րդ դարում համարվում էր, որ այն կրկնօրինակվել է Տիցիանից։ Նկարը տեղափոխվել է նոր կտավի վրա ենթադրաբար 19-րդ դարում, և ներքևի շերտի ցանկացած պատկեր անհետացել է[12]։

Արձագանքներ խմբագրել

Կտավի վերաբերյալ էրոտիկ բնութագրումների առիթ են տալիս Վեներայի բարձրացված թևն ու աճուկին դրված ձախ ձեռքը։ Սավանները պատկերված են արծաթագույն, ինչն ավելի սառը գույն է` համեմատած սովորաբար անկողինը պատկերող մյուս տաք գույներին։ Շրջակա միջավայրն ասես կրկնում է կնոջ մարմնի կորություններն ու իր հերթին ցույց է տալիս մարդու մարմնի` բնության մի մասը լինելը։

Ազդեցություն խմբագրել

Բնորդի դիրքը նմանեցվում է 1499 թվականի փայտե փորագություններից մեկի բնորդի դիրքին[13], սակայն այս չափսի մերկ մարմինն առաջին անգամ էր պատկերվում արևմտյան նկարչության մեջ։ Չնայած կանացի մերկ կերպարների շատ պահպանված օրինակներ կան, սակայն այս կտավի կինն առավել մոտ է Բոտիչելլիի երկու` Վեներայի ծնունդը և Վեներայի թագավորությունը կտավներին։ Բնության և գեղեցկության հանդեպ ուշադիր վերաբերմունքը հատուկ են Ջորջոնեին։ Այս կտավը մեծապես ազդել է այլ նկարիչների վրա, չնայած որ երկար դարեր նման պատկերները դատապարտվել են։ Կտավը մեծապես ազդել է Տիցիանի Ուրբինյան Վեներա, Վելասկեսի Հայելիով Վեներան, Գոյայի Մերկ Մախա, Մանեի Օլիմպիա կտավների, Էնգրի ու Ռուբենսի տարբեր աշխատանքների վրա։

Վեներայի պատկերումը արևմտյան արվեստում (1520–1900)
         
Գիրոլամո դա Թրեվիսո, 1520
Տիցիան, 1534
Պարիս Բորդոնե, 1540
Աննիբալե Կարաչի, 1602
Արտեմիզիա Ջենտիլեսկի, 1625
         
Գվիդո Ռենի, 1639
Դիեգո Վելասկես, c. 1650
Ֆրանցիսկո Գոյա,1792
Ալեքսանդր Կաբանել, 1863
Էդուարդ Մանե, 1863

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://skd-online-collection.skd.museum/Details/Index/294844
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. See Charles Hope in Jaffé, 13.
  4. oannides, 180-181; Hale, 96-97; Loh, 18-19.
  5. Hale, 97-98
  6. Bull, 62 quoted, 208-211
  7. Bull, 62; Sandro Botticelli's The Birth of Venus.
  8. Joannides, 184; Bull, 63, 210; Goffen, 74 . ցույց է տրվում վերականգնված կտավը
  9. Jaffé, 74, 86; Joannides, 180; Hale, 17
  10. Joannides, 184
  11. Goffen, 73 on Marcello, 66-82 on Urbino
  12. Joannides, 180-181
  13. «Illustrated page 5, NGA Washington» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.