Քյուրուկ-Դարայի ճակատամարտ

Քյուրիկ-Դարայի ճակատամարտ, տեղի է ունեցել Ղրիմում 1853–1856 թվականներին։

Պատերազմի ընթացքը խմբագրել

Պատերազմի ժամանակ, Արևմտյան Հայաստանի Քյուրուկ–Դարա (այժմ՝ Թուրքիայում, Քուրուդերե, Կարսից արևելք) գյուղի մոտ, հուլիսի 24-ին, թուրքական զորքերի գլխավոր ուժերի (մոտ 60 հազար զինվոր և 64 թնդանոթ, հրամանատար Մուստաֆա Զարիֆփաշա, անգլիայի խորհրդական գեներալ Ռ․ Գյույոն) և Բ․ Հ․ Բեհբութովի գլխավորած ռուսական ջոկատի (շուրջ 18 հազար մարդ և 72 թնդանոթ) միջև։ Թուրքական զորքերը ձգվել են լայն ճակատով։ Բեհբութովը, նրանց ձախ թևում առաջակալներ թողնելով, սկզբում ջախջախել է աջ թևը, իսկ հետո կենտրոնը, որից հետո փախուստի մատնել ձախ թևը։ Թուրքերի կորուստը 10 հազար զինվոր էր (այդ թվում՝ մոտ 3 հազար սպանված և ավելի քան 2 հազար գերի), իսկ դասալիքների հետ՝ 22 հազար զինվոր։ Ռուսական զորքերի կորուստը՝ մոտ 3 հազար մարդ։ Թուրքական զորքի մնացորդները նահանջել են Կարս։ Քյուրիկ-Դարայի․ ճակատամարտում թուրքերի պարտության հետևանքով Անդրկովկասում թուրքական բանակը՝ իբրև գործուն ռազմական ուժ, դադարել է գոյություն ունենալուց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։