Քյուլթափա[1] (ադրբ.՝ Kültəpə), Մոխրաբլուր։ Գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։

Գյուղ
Մոխրաբլուր
Kültəpə
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանԲաբեկի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն1․859 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Քյուլթափա (Ադրբեջան)##
Քյուլթափա (Ադրբեջան)

Նախիջևանի Քյուլ-թափան բնակատեղի է Արարատյան դաշտի հարավարևելյան անկյունում Նախիջևան գետի ձախ ափին, որը սովետական հնագետներին հնարավորություն ընձեռեց ընդհուպ մոտենալու Կովկասի 4-3 հազարամյակների հնագիտական հուշարձանների դասակարգման և թվագրման հարցերին։ Քյուլ-Թախայի երկրորդ վաղբրոնզեդարյան շերտը համադրվեց Պարսկահայքում Կապուտան լճի արևմտյան ափին գտնվող Գեոյ-Բափա բնակավայրի վերին հորիզոնների հետ (մ.թ. ա. 3200-2800), այնուհետև ռադիոածխածնային մեթոդով թվագրվեցին Քյուլ-Թափայի նույն շերտի (2920-90) և Քվացխելեբիի ստորին շերտի (2800-90) նյութերը։

Անդրկովկասի և Արևմտյան Հայաստանի մի խումբ հուշարձաններ պատմա-համեմատական տիպաբանական մեթոդի օգնությամբ դասվեցին 3-րդ հազարամյակի երկրորդ կեսի բնակավայրերի շարքը, իսկ Հայկական լեռնաշխարհի ծայր արևմտյան բնակավայրերի հնագիտական կոմպլեքսները համապատասխան զուգահեռների միջոցով կապվեցին Ասորիք-Պաղեստինի Կիրբետ-Կերակյան, Միջագետքի վաղդինաստիական հորիզոնների և եգիպտական 3-4 րդ դինաստիաների հետ, որոնք ընրգրկում են մոտ մեկ հազարամյա հատված՝ մ.թ. ա. 3200 թվականներից մինչև մ.թ. ա. 2200-2100 թվականները։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայ Ժողովրդի Պատմություն գրքից. հեղինակներ՝ Աղայան Ժ., Առաքելյան Լ.Ս.։

Ծանոթագրություններ խմբագրել