Քյուի թագավորական բուսաբանական այգիներ

Քյուի թագավորական բուսաբանական այգիներ (անգլ.՝ Royal Botanic Gardens, Kew), կամ Քյուի այգիները (անգլ.՝ Kew Gardens) 132 հեկտար տարածք զբաղեցնող ջերմոցների և բուսաբանական այգիների համալիր[1] Լոնդոնի հարավարևմտյան մասում, Ռիչմոնդ և Քյու արվարձանների միջև։

Քյուի (Լոնդոնի արվարձան) թագավորական բուսաբնական այգիներ
Royal Botanic Gardens, Kew*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Մեծ Բրիտանիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2003  (27 նստաշրջան)
Համար 1084
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1084
ռուս..անգլ..ֆր.

Այստեղ են գտնվում "բուսաբանական ու սնկաբանական ամենամեծ ու ամենաբազմազան հավաքածուներն աշխարհում"[2]: 1840 թվականին հիմնադրված Քյու Պարկ / Kew Park էկզոտիկ պարտեզից վերաճելով ներկայիս ընդարձակ ու հարուստ բուսաբանական այգիների համալիրի՝ իր կենդանի հավաքածուներում / living collections ներառում է շուրջ 27.000 taxa[3], իսկ աշխարհում ամենածավալուններից մեկը համարվող հերբարիումում պահպանվում են բույսերի ու սունկերի ավելի քան 8,5 միլիոն նմուշներ[4]։ Գրադարանային ֆոնդը բաղկացած է 750.000-ից ավելի հատորներից, իսկ պատկերազարդումների հավաքածուն ամփոփում է բույսերի պատկերների ավելի քան 175.000 տպվածք ու գծանկար։ Քյու Գարդենսը համարվում է Լոնդոնի զբոսաշրջային ամենագրավիչ տեսարժանություններից մեկը (տարեկան այցելուների թվաքանակն անցնում է մեկ միլիոնից) և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[5][6]։

Քյու Գարդենսը, Սասեքսում գտնվող Ուեյքհըրսթի բուսաբանական այգիների հետ մեկտեղ, կառավարվում է «Թագավորական բուսաբանական այգիներ» / Royal Botanic Gardens անվանումը կրող կազմակերպության կողմից և համարվում է միջազգային մասշտաբով կարևոր բուսաբանական հետազոտական ու կրթական հաստատություն, որն ունի ավելի քան 1.100 աշխատակիցներից բաղկացած աշխատակազմ, հանդիսանում է դեպարտամնենտային ենթակայություն չունեցող հանրային մարմին (non-departmental public body), հովանավորվում է շրջակա միջավայրի, սննդի և հողագործության դեպարտամենտի՝ Department for Environment, Food and Rural Affairs-ի կողմից[7]։ Հաստատությունն ամեն տարի հրատարակում է իր գործունեության հանգամանալի հաշվետվությունը[8]։

Քյուի շրջանը, որը պաշտոնապես ծնունդ է առել 1759 թվականին[9], ձևավորվել է 132 հեկտար տարածք զբաղեցրած, Քյու Պարկ կոչված էկզոտիկ պարտեզի շուրջ, որի հիմնադիրը Թյուքսբըրիի 1-ին բարոն Հենրի Քեյփլն է[10]։ Ներկայումս դրան գումարվել են բուսաբանական ջերմատները, առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող՝ 1-ին աստիճանի չորս, 2-րդ աստիճանի 36 կառույցները, որոնք բոլորն էլ իրենց կարգավիճակներով պաշտոնապես գրանցված են հատուկ գրանցամատյաններում և տեղակայված են միջազգայնորեն նշանակալի ճանաչված տեղանքում[11]։ Քյուի թագավորական բուսաբանական այգիները գրանցված են Անգլիայի պատմական պարկերի ու այգիների գրանցամատյանում՝ որպես առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող՝ Grade I օբյեկտ[12]։ Այգիներում մի շարք պատմա-մշակութային հուշարձաններ են պահպանվել[13]։

Քյու Գարդենսն ունի իր սեփական ոստիկանական ուժերը՝ Kew Constabulary-ն, որը գործում է 1845 թվականից ի վեր[14]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  2. «Kew's scientific collections – Kew». www.kew.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «Living collections at Kew». Kew.org.
  4. «Science collections at Kew». kew.org.
  5. Centre, UNESCO World Heritage. «Royal Botanic Gardens, Kew». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
  6. «Most visited attractions in London UK 2021». Statista (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
  7. Dyduch, Amy (2014 թ․ մարտի 28). «Dozens of jobs at risk as Kew Gardens faces £5m shortfall». Richmond Guardian. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  8. Royal Botanic Gardens Kew. Annual Report and Accounts for the year ended 31 March 2020. — L., 2020.(անգլ.)
  9. «Royal Botanic Gardens, Kew». World Heritage. UNESCO. Վերցված է 2009 թ․ մարտի 24-ին.
  10. «Kew, History & Heritage» (PDF). Royal Botanic Gardens, Kew. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  11. «Director of Royal Botanic Gardens». Royal Botanic Gardens, Kew. 2010 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 24-ին.
  12. Historic England (1 October 1987). «Royal Botanic Gardens, Kew (1000830)». National Heritage List for England. Վերցված է 13 November 2017-ին.
  13. «Director of Royal Botanic Gardens» (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  14. «Quiz: Are you a Kew history buff?». Kew Gardens. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.

Գրականություն խմբագրել

  • Heather Angel: Die grüne Arche. Eine einzigartige Welt der Pflanzen im Botanischen Garten Kew („Kew“). Gerstenberg Verlag, Hildesheim 1994, ISBN 3-8067-2080-0.
  • Henk Beentje: The Kew Plant Glossary. An illustrates dictionary of plant terms. Kew Publ., Richmond 2010, ISBN 978-1-84246-422-9.
  • Ray Desmond: Kew. The history of the Royal Botanic Gardens. Harvill Books, London 1998, ISBN 1-86046-529-3.
  • Peter Sager: Englische Gartenlust. Von Cornwall bis Kew Gardens. Insel-Verlag, Frankfurt am Main 2006, ISBN 3-458-34884-0.
  • The Board of Trustees of the Royal Botanic Gardens, Kew (Hrsg.): Royal Botanic Gardens Kew Souvenir Guide. London 2011, ISBN 978-1-84246-461-8.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյուի թագավորական բուսաբանական այգիներ» հոդվածին։