Քյութահյայի մարզ (թուրքերեն՝ Kütahya ili, վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։

Քյութահյայի մարզ
թուրքերեն՝ Kütahya ili
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էՄանիսայի ենթաշրջան
Կարգավիճակմարզ
Մտնում էԵգեյան տարածաշրջան
Ներառում է13 շրջան
ՎարչկենտրոնՔյութահյա
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2018)577,941
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմսուննի իսլամ
Տարածք11,875
Ժամային գոտի+03:00
ISO 3166-2 կոդTR-43
Հեռախոսային կոդ+90 274
Փոստային ինդեքսներ43000–43999
Ավտոմոբիլային կոդ43
kutahya.gov.tr(թուրքերեն)

Աշխարհագրություն խմբագրել

Քյութահյայի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Բուրսա (հյուսիս-արևմուտք), Բիլեջիք (հյուսիս-արևելք), Էսքիշեհիր (արևելք), Աֆյոնքարահիսար (հարավ-արևելք), Ուշաք (հարավ), Մանիսա (հարավ-արևմուտք) և Բալըքեսիր (արևմուտք)։

Մարզի տարածքը հիմնականում հարթավայրային է։ Ավելի քան երեք քառորդը զբաղեցնում են սևահողով հարուստ սարավանդները՝ 1000-1500 մ բարձրության վրա։ Շուրջբոլորը լեռներ են, ինչի պատճառով տարածքը երբեմն անվանում են «Քութահյա լեռնաշխարհ»։

Պատմություն խմբագրել

Քյութահյայի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ խեթերի, ապա նրանց իրավահաջորդ լիդիացիների և փռյուգիացիների կողմից։ Մարզկենտրոն Քյութահյան հիմնադրվել է ավելի քան 3 հազար տարի առաջ։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակում այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել մարերը, ապա և պարսիկները։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ սկսել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։ Հելլենիստական շրջանում Քյութահյան հայտնի էր որպես «Կուտինա»։ Եղել է կրոնական հայտնի կենտրոն։ Հայտնի քաղաքներից էր նաև Այզանոյը, որի ավերակները պահպանվել են մինչ այժմ։

11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Տեղի հույն կամ հելլենացած բնակչությունն աստիճանաբար կորցնում է իր ինքնությունը, հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Գերմիյանների (1300-1429) իշխանության տակ։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից։ Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում մտնում է Քյութահյայի սանջաք-գավառի մեջ՝ Հյուդավենդիգյարի վիլայեթի կազմում։

Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Քյութահյաում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Քյութահյան։

Վարչական բաժանում խմբագրել

Մարզի տարածքը 11,875 կմ² է, բաժանվում է 13 շրջանների։ Դրանք են՝

Բնակչությունը հասել է 577,941 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Քյութահյա քաղաքն է։ Այստեղ գործում են մարզի երկու Դումլուփընար (թուրքերեն՝ Dumlupınar (1992) և նորաբաց առողջապահական գիտությունների (2018) համալսարանները։

Տնտեսություն խմբագրել

Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն են գյուղատնտեսությունը ու հանքարդյունաբերությունը։ Հիմնական օդային դարպասը Քյութահյայի միջազգային Զաֆեր օդանավակայանն է։ Դա Եգեյան տարածաշրջանի ամենափոքր միջազգային օդանավակայանն է՝ Իզմիրից, Մուղլայից և Դենիզլիից հետո։ Երկաթուղով կապված է շրջակա մարզկենտրոնների հետ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.

Արտաքին հղումներ խմբագրել