Քյոլնի օպերային թատրոն (եբրայերեն՝ Oper der Stadt Köln‎, եբրայերեն՝ Oper Köln‎), վերաբերում է ինչպես Քյոլնի օպերային թատրոնին, այնպես էլ այնտեղ գործող օպերային ընկերությանը։

Քյոլնի օպերային թատրոն
Տեսակօպերային թատրոն և թատրոն
Երկիր Գերմանիա
Գտնվելու վայրըԱլտշտադտ-Նորդ
 Oper Köln Վիքիպահեստում

Օպերային ընկերության պատմություն խմբագրել

18-րդ դարի կեսերից օպերային ներկայացումներ տեղի են ունեցել քաղաքի թատրոնների բեմերում շրջիկ իտալական օպերային ընկերությունների մասնակցությամբ։ Քաղաքի առաջին մշտական ընկերությունը հիմնադրվել է 1822 թվականին և, նախնական հանդես է եկել Schmierstraße թատրոնում (կառուցվել է 1783 թվականին որպես մասնավոր թատրոն, նաև օգտագործվել է պիեսների բեմադրության և համերգների համար)։ Հետագայում օպերային ընկերությունը հանդես է եկել Glockengasse թատրոնում (կառուցվել է 1872 թվականին.) և Habsburger Ring թատրոնում (կառուցվել է 1902 թվականին)։ Habsburger Ring թատրոնը կառուցել է Քյոլնի քաղաքապետարանը, և այն դարձել է օպերայի համար նախագծված քաղաքի առաջին թատրոնը[1]։

 
Օտտո Կլեմպերեր, Քյոլնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար 1917-1924 թվականներին

1904 թվականին ընկերությունն անցել է Քյոլնի ղեկավարման ներքո և կոչվել է Oper der Stadt Köln՝ 1906 թվականից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը բացառապես հանդես գալով Habsburger Ring թատրոնում։ Պատերազմից անմիջապես հետո ընկերությունը նախ հանդես եկավ Քյոլնի համալսարանում, այնուհետև վերանորոգված Glockengasse և Habsburg Ring թատրոններում։ Երկու թատրոնները վերջնականապես փլուզվեցին, և ընկերությունը տեղափոխվեց իր ներկայիս օպերային տունը, որի կառուցումն ավարտվել է 1957 թվականին։ Նոր օպերայի նորաձև դիզայնը արտացոլեց ռեպերտուարը, որը բնութագրում էր հետպատերազմյան ընկերությանը, որը ներկայացրեց բազմաթիվ նոր օպերաների պրեմիերաներ (յուրաքանչյուր սեզոնի ընթացքում մեկ օպերա) և հին աշխատանքների հակասական բեմադրություններ։ Սեպտեմբերից մինչև հունիս կանոնավոր սեզոնի ընթացքում ընկերությունը բեմադրում է մոտ 25 տարբեր օպերաներ։ Ամառային ամիսներին այն հանդես է գալիս նաև Էդինբուրգի միջազգային փառատոնում և Վիեննայում։ Քյոլնի օպերային թատրոնում բազմիցս բեմադրվել է Ռիխարդ Վագների Նիբելունգի մատանին օպերաների շարքը, որոնցից առանձնանում է Ռոբերտ Քարսենի բեմադրությունը։ Մարկուս Շտենցն ամբողջ բեմադրությունը 2006 թվականին կատարեց երկու օրվա ընթացքում[2]։ 2010 թվականին ամբողջ բեմադրությունը նա ներկայացրեց Շանհայում[3]։

Համաշխարհային պրեմիերաներ խմբագրել

Օպերային թատրոնի ընկերության կողմից ներկայացված համաշխարհային պրեմիերաներն են՝

  • Էրիխ Վոլֆգանգ Կարնգոլդ, Die tote Stadt (4 դեկտեմբերի 1920)
  • Ալեքսանդր ֆոն Ցեմլինսկի, Der Zwerg (28 մայիսի 1922)
  • Ֆրանց Շրեկեր, Irrelohe (27 մարտի 1924)
  • Զիգֆրիդ Վագներ, Der Heidenkönig (16 դեկտեմբերի 1933)
  • Վոլֆգանգ Ֆորտներ, Bluthochzeit (8 հունիսի 1957)
  • Նիկոլայ Նաբոկով Der Tod des Grigorij Rasputin (Ռասպուտինի մահը) (27 նոյեմբերի 1959)
  • Բերնդ Ալոիս Ցիմերման, Die Soldaten (15 փետրվարի 1965)
  • Մանֆրեդ Տրոյան, Limonen aus Sizilien (22 մարտի 2003)
  • Կառլհայնց Շտոքհաուզեն, Sonntag aus Licht (9 ապրիլի 2011)

Երաժշտական տնօրեններ խմբագրել

1904 թվականից ի վեր, երբ թատրոնը պաշտոնական դարձավ Oper der Stadt Köln, թատրոնի երաժշտական ղեկավարներն են եղել՝

  • Օտտո Լոզ (1904-1911)
  • Գուստավ Բրեշեր (1911-1916)
  • Օտտո Կլեմպերեր (1917-1924)
  • Էուժեն Շենքար (1924-1933)
  • Ֆրից Ցոուն (1929-1939)

  • Գյունտեր Վանդ (1945-1948)
  • Ռիխարդ Քրաուս (1948-1955)
  • Օտտո Աքերման (1955-1958)
  • Վոլֆգանգ Զավալիշ (1960-1963)
  • Զիգֆրիդ Քյոհլեր (1964)

  • Իշտվան Կերտես (1964-1973)
  • Ջոն Փրիչարդ (1973-1988)
  • Ջեյմս Քոնլոն (1991-2004)
  • Մարկուս Շտենց (2004 -2014)
  • Ֆրանսուա Կսավե Ռոտ (2014- )

Օպերային թատրոն խմբագրել

 
Քյոլնի օպերային թատրոնի ներքին հարդարանքներ (2005)

Ներկայիս Oper der Stadt Köln-ը նախագծվել է գերմանացի ճարտարապետ Վիլհելմ Ռիֆանի կողմից։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1957 թվականի մայիսի 8-ին, Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերի և Քյոլնի նախկին քաղաքապետի ներկայությամբ։ Թատրոնում ներկայացված առաջին օպերան Կարլ Մարիա ֆոն Վեբերի Օբերոն օպերան էր։ Նույն տարվա հունիսին օպերային թատրոնում տեղի է ունեցել Վոլֆգանգ Ֆորտների Die Bluthochzeit օպերայի համաշխարհային պրեմիերան։ Հաջորդ ամիս Մարիա Կալասի հետ շրջագայություններով հանդես է եկել Լա Սկալա թատրոնը՝ ներկայացնելով Լուսնոտը օպերան։ Քյոլնի օպերայի թատրոնում երբեմն հանդես են գալիս մենակատարներ և տեղի են ունենում հատուկ միջոցառումներ։ 1975 թվականին այստեղ տեղի է ունեցել ջազ դաշնակահար Քիթ Ջերեթի համերգը, որը ձայնագրվել է և դարձել ժամանակի ամենահեղինակային ջազային դաշնամուրային ձայնագրություններից մեկը, որը հայտնի է The Köln Concert անվանումով։ Թատրոնն ունի 1300 նստատեղ, նվագախմբի պարտեր, որը կարող է տեղավորել 100 երաժիշտ։ Այն Offenbachplatz-ի[4] գեղարվեստական համալիրի մի մասն է, որը ներառում է Schauspiel Köln (Քյոլնի դրամատիկական թատրոն)՝ կրկին նախագծվել է Վիլհելմ Ռիֆանի կողմից և կառուցվել 1962 թվականին։ 2009/2010 եթերաշրջանի վերջում երկու թատրոններում իրականացվել են լայնածավալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ։ Նախնական օպերան պետք է վերաբացվեր 2015 թվականի նոյեմբերին, և Քյոլնի օպերայի վերանորոգման խնդիրը նշանակում էր, որ օպերային ներկայացումները պետք է իրականացվեին այլընտրանքային վայրերում։ Կատարման վայրերից էին վերափոխված գործարան ("Palladium"), մեծ վրան Հռենոսում ("Musical-Dom"), դատարանի շենքը («Amtsgericht»), հին ցուցասրահ («Staatenhaus»"): Օպերայի շենքի վերաբացումը (ժամանակացույցը և բյուջեն գերազանցվել են)[5] նախատեսվում է 2022 թվականի աշնանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյոլնի օպերային թատրոն» հոդվածին։