Քյոլնի համալսարան
Քյոլնի համալսարան (գերմ.՝ Universität zu Köln), բարձրագույն ուսումնական հաստատություն Քյոլն քաղաքում, որը հիմնադրվել է 1388 թվականին։ Կենտրոնական Եվրոպայում հիմնադրված վեցերորդ համալսարանն է[16]։ Համալսարանն իր ուսանողների թվով գերմանական համալսարանների մեջ երրորդն է (Մյունխենի և Հագենից հետո)։
Քյոլնի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, Local Internet registry? և լրիվ համալսարան |
Հիմնադրված է | 1388[1] |
Ռեկտոր | Axel Freimuth? |
Ընդհանուր անձնակազմ | 621 մարդ (դեկտեմբեր 2021)[2] |
Անդամակցություն | Գերմանիայի հետազոտական ցանց[3], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[4], Deutscher Dialogmarketing Verband[5], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[6], Եվրոպայի համալսարանների միություն[7], Informationsdienst Wissenschaft?[8], UFA / DFH / FGU?[9], RIPE Network Coordination Centre?[10], ArXiv[11], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[12], Geoverbund ABC/J?[13] և ORCID[14] |
Երկիր | Գերմանիա[15] |
Տեղագրություն | Քյոլն և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա |
Կայք | uni-koeln.de(գերմ.)(անգլ.)(չին.) |
Universität zu Köln Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
Հին համալսարան խմբագրել
Քյոլնի համալսարանը հիմնադրվել է 1388 թվականի մայիսի 21-ին և Սրբազան Հռոմեական կայսրությունում Պրահայի Կարլի համալսարանից, Վիեննայի համալսարանից, Հայդելբերգի համալսարանից հետո անընդմեջ դարձել է բարձրագույն դպրոց։ Կառուցման հավաստագիրը գրվել է Պերուջայում Ուրբան VI պապի կողմից։ Արդեն 1389 թվականի հունվարին առաջին յոթ հարյուր ուսանողների համար սկսվեցին դասախոսություները։
1798 թվականի ապրիլի 28-ին Քյոլնի համալսարանը փակվեց այն բանից հետո, երբ ռեկտոր Ֆերդինանդ Ֆրանց Վալրաֆը և համալսարանի մնացած բոլոր պրոֆեսորները հրաժարվեցին երդում տալ Առաջին ֆրանսիական հանրապետությանը, այն վկայակոչելով համալսարանի անկախությունը պահպանելու անհրաժեշտություն։ Սակայն, 1799 թվականին Վալրաֆը երդվել է Ֆրանսիային և նշանակվել է այնսպեսկոչված «Կենտրոնական դպրոցների» (փակ համալսարանի հաջորդողները) դասավանդող։ Այդ պաշտոնում նրան հաջողվեց թաքցնել ֆրանսիացիներից և դրանով փրկել բազմաթիվ արվեստի գործեր։ Նրա հավաքածուների մեծ մասը գտնվում են Վալրաֆ-Ռիխարց թանգարանում[17]։
Նոր համալսարան խմբագրել
Ամբողջ 19-րդ դարի ընթացքում փակված համալսարանի վերաբացման փորձերը ապարդյուն էին։ 1919 թվականի մայիսի 29-ին Քլոնի քաղաքապետ Կոնրադ Ադենաուերը նոր համալսարանի բացման մասին որոշում է ստորագրել։ 1929 թվականի հոկտեմբերին Ալբերտ Մեծի անունը կրող հրապարակում սկսվել է հիմնական մասնաշենքի շինարարության աշխատանքները։
Համալսարանն այսօր խմբագրել
Ֆակուլտետներ խմբագրել
Համալսարանը բաղկացած է վեց ֆակուլտետից.
- Տնտեսագիտություն և սոցիոլոգիա
- Բժշկություն
- Իրավունք
- Փիլիսոփայություն
- Մաթեմատիկա և բնական գիտություններ
- Հումանիտար գիտություններ
2005 թվականին համալսարանում սովորել են հինգ հազարից ավել արտասահմանյան ուսանողներ (մոտ11 %): Շատ արտասահմանցի ուսանողներից շատերը ծագումով Եվրոպայից, Ռուսաստանից և Չինաստանից են։
2007 թվականին համալսարանի ծախսերը կազմել է 357 միլիոն եվրո[18]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://portal.uni-koeln.de/en/university/uoc-at-a-glance/history
- ↑ https://strategy.uni-koeln.de/strategisches_controlling__informationsmanagement/zahlen_i_daten_i_fakten/index_ger.html
- ↑ https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
- ↑ https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/
- ↑ https://www.ddv.de/universitaet-zu-koeln.html
- ↑ https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://idw-online.de/de/institution19
- ↑ https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
- ↑ https://www.ripe.net/membership/indices/data/de.uni-koeln.html
- ↑ Our Members / Tier 4
- ↑ https://www.nfdi.de/verein/#mitglieder
- ↑ http://www.geoverbund-abcj.de/geoverbund/EN/Home/about_us/network/network_node.html
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Prague (1348), Kraków (1364), Vienna (1365), Pécs (1367), Heidelberg (1386), Cologne (1388)
- ↑ Музей Вальрафа-Рихарца Кёльн
- ↑ http://verwaltung.uni-koeln.de/stabsstelle01/content/statistik/zahlen_daten_fakten/e637/Facts_and_Figures_2008.pdf(չաշխատող հղում)
Գրականություն խմբագրել
- Erich Meuthen: Kölner Universitätsgeschichte, Band I: Die alte Universität. 1988. ISBN 3-412-06287-1.
- Bernd Heimbüchel und Klaus Pabst: Kölner Universitätsgeschichte, Band II: Das 19. und 20. Jahrhundert. 1988. ISBN 3-412-01588-1.
- Erich Meuthen (Hrsg.): Kölner Universitätsgeschichte, Band III: Die neue Universität — Daten und Fakten. 1988. ISBN 3-412-01688-8.
- Ernst Heinen: Bildnerhochschule und Wissenschaftsanspruch. Lehrerbildung in Köln 1946—1965 (Studien zur Geschichte der Universität zu Köln Band 16). Böhlau Verlag, Köln, Weimar, Wien 2003. Rezension von Leo Haupts. In: Geschichte in Köln. Zeitschrift für Stadt- und Regionalgeschichte. Band 53. Dezember 2006. S. 212—214: Buchbesprechungen.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյոլնի համալսարան» հոդվածին։ |