Քյաթուկ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Գտնվում է Ասկերանից 4 կմ հեռավորության վրա, ունի նախալեռնային դիրք, բարձրությունը ծովի մակերևույթից 700 մետր է։

Գյուղ
Քյաթուկ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի
ԲԾՄ1114 մ
Բնակչություն8[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունքյաթուքցի
Ժամային գոտիUTC+4
Քյաթուկ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Քյաթուկ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Հին հայկական բնակավայրերից է, հեռավորությունը Արցախի Հանրապետության մայրաքաղաքից՝ Ստեփանակերտից, 22 կմ է։

Բնակչություն խմբագրել

1921 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում ապրել է 612 հայ[2]։ 1987 թվականին այստեղ կար 30 տուն, 73 բնակիչ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 23 23 22

Տնտեսություն խմբագրել

Գյուղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Կոլտնտեսությունը կազմավորվել է 1930-1932 թվականներին։ Էլեկտրաֆիկացվել է 1960 թվականին։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։

Անվանի մարդիկ խմբագրել

Այս գյուղում են ծնվել հայ նավթարդյունաբերող, բարերար Միքայել Արամյանցը, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանը և ազգային-ազատագրական շարժման գործիչ, պատմաբան Միքայել Վարանդյանը։

Քյաթուկը Հայրենական մեծ Պատերազմում խմբագրել

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 121 մարդ, զոհվել է 68-ը, որոնց հիշատակին կանգնեցվել է հուշարձան[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԼՂՀ մարդահաշիվ (անգլ.)
  2. «Данные переписи населения АзССР 1921 года». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ս.Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 144