Քլիֆորդ Լի «Քլիֆ» Բյորթոն (անգլ.՝ cliff՝ ժայռ, անգլ.՝ Clifford Lee "Cliff" Burton, փետրվարի 10, 1962(1962-02-10)[1][2][3], Castro Valley, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 27, 1986(1986-09-27)[2][3], Dörarp), ամերիկացի երաժիշտ, առավել հայտնի է որպես Metallica  ամերիկյան թրեշ-մեթալ խմբի երկրորդ բաս-կիթառահար։ Խմբի կազմում նվագել է 1982 թվականի դեկտեմբերից մինչ իր մահը՝ 1986 թվականի սեպտեմբեր։

Քլիֆ Բյորթոն
Բնօրինակ անունանգլ.՝ Clifford Lee Burton
Ծնվել էփետրվարի 10, 1962(1962-02-10)[1][2][3]
Castro Valley, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 27, 1986(1986-09-27)[2][3] (24 տարեկան)
Dörarp
Ժանրերթրեշ մետալ և սպիդ մեթալ
Մասնագիտությունբասիստ, կոմպոզիտոր և բասկիթառահար
Գործիքներբաս կիթառ
ԼեյբլMegaforce Records? և Elektra Records
ԿրթությունCastro Valley High School? և Chabot College?
ԱնդամակցությունՄետալիկա
 Cliff Burton Վիքիպահեստում

Բյոթոնը միացել է Metallica-ին  1982 թվականին և նվագել է խմբի առաջին երեք ստուդիո ալբոմներում՝  Kill 'Em All, Ride the Lightning և Master of Puppets: Նա նաև համարվում է խմբի չորրորդ ՝ ...And Justice for All ստուդիո ալբոմի «To Live Is to Die» երգի հեղինակը։

1986 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Master of Puppets ալբոմին նվիրված շրջագայության ժամանակ Բյորթոնը մահացավ ավտոբուսի վթարից, երբ այն անցնում էր հարավային Շվեյցարիայի ծայրամասային Kronoberg County-ով։ Հաջորդ ամիս Բյորթոնին փոխարինում է Ջեյսոն Նյուսթեդը։ 2009-ի ապրիլի 4-ին՝ հետմահու նա ևս խմբի հետ միասին արժանանում է Rock and Roll Hall of Fame-ի։ 2011 թվականի Rolling Stone ամսագիրի կազմակերպած ընթերցողների առցանց հարցման արդյունքում նա ընտրվել է որպես բոլոր ժամանակների իններորդ մեծագույն բաս-կիթառահար[4]։

Կենսագրություն խմբագրել

Քլիֆորդ Լի Բյորթոնը ծնվել է Կալիֆորնայի Քաստրո Վելիում, Րեյ և Ջեն Բյորթոնների ընտանիքում:Նա ուներ ավագ քույր և եղբայր, Քոնին և Սքոթը, նաև զարմուհի՝ Նիքոլը։ Բյորթոնը սկսեց հետաքրքրվել երաժշտությամբ, երբ հայրը նրան ծանոթացրեց դասական երաժշտությանը։ Նա սկսեց հաճախել դաշնամուրի դասերի։

Պատանեկության տարիներին, Բյոթնը հետաքրքրվում է ռոքով, դասական երաժշտությամբ, և, ի վերջո, ծանր-մեթալով։ Նա սկսեց նվագել բաս տասներեք տարեկանում՝ եղբոր մահից հետո։ Ծնողները հիշատակում են նրա խոսքերը. «Հանուն եղբորս, ես կդառնամ լավագույն բասսիստը»[5]։ Նա պարապել է ամեն օր ավելի քան վեց ժամ (նույնիսկ Metallica-ին միանալուց հետո)։ Բյորթնի վրա ազդեցություն են ունեցել դասական, ջազ, ռոք, քանթրի, բլյուզ երաժշտական ոճերը[6]։

Բյորթոնը առանձնացրել է Գեդի Լիյին, Ջիզեր Բաթլերին, Սթենլի Քլարքին, Լեմի Քիլմիսթերին և Ֆիլ Լինոթին, որպես իր ոճը ձևավորող հիմանական անձիք[7]։

Կարիերան խմբագրել

Դեռևս Քասթրո Վելիյի ավագ դպրոցում ուսման տարիներին Բյորթոնը ստեղծեց իր առաջին խումբը՝ EZ-Street-ը։ Խումբն իր անունը վերցրել էր Բեյ Էրիայի թոփլիս բարից:EZ Street-ի այլ անդամների թվում էին ապագա Faith No More խմբի կիթառահար Մեծ Ջիմ Մարթինը, նաև Faith No More-ի և Ozzy Osbourne-ի հարվածային երաժիշտ Մայք Բորդինը։  Քալիֆորնիայի, Հեյուորդի Chabot College-ի ուսանող դառնալուց հետո ևս Բյորթոնն ու Մարթինը շարունակեցին իրենց համագործակցությունը։ Նրանց երկրորդ խումբը՝ Agents of Misfortune-ը 1981-ին ստացավ հնարավորություն մասնակցելու տարածքային մեծ երաժշտական մրցույթի։  Նրանց ելույթը տեսաձայնագրվում է և տեսահոլովակում արդեն իսկ սկսում է աչքի ընկնել Բյորթոնի նվագի և երաժշտության ոճը։ Տեսահոլովակում նաև երևում է, թե ինչպես է Բյորթոնը նվագում հատվածներ երկու երգից, որոնք ապագայում ներկայացվում են Մեթալիքայի երգացանկում, նրա հեղինակային բաս-սոլոն՝ «(Anesthesia), Pulling Teeth» և «For Whom the Bell Tolls»-ի քրոմատիկ սկիզբը։ 1982-ին Բյորթոնը առաջին անգամ միացավ խոշար ճանաչում ունեցող խմբի՝ Trauma-ին և ձայնագրեց  «Such as Shame» գործը խմբի երկորոդ՝ Metal Massacre հավաքածույի ձայնագրության ժամանակ

1982-ին խումբը մեկնում է Լոս Էնջելես Whisky a Go Go-ում ելույթ ունենալու։ Ներկաների թվում են լինում Ջեյմս Հեթֆիլդ-ը և Լարս Ուլրիխը, նախորդ տարում կազմավորված Metallica խմբի անդամները։ Երաժիշտները փնտրում էին բաս կիթառահարի, ով կփոխարիներ խումբը լքած Րոն Մք Գովնիյին։ Նրանց հիացնում է Բյորթոնի նվագը։ Նրանք խնդրում են Բյորթոնին միանալ իրենց խմբին, Բյորթոնը համարելով, որ Trauma-ն «սկսում է մի փոքր կոմերցիոն դառնալ»,  համաձայնում է, պայմանով, որ խումբը Լոս Էնջելեսից տեղափոխվի իր հայերենի Սան Ֆրանսիսքո։ Մեթալիքայի Բյորթոնին կազմում ընդգրկելու մեծ ցանկությունը ստիպում է անդամներին համաձայնել ընդունել Բյորթոնի առաջարկը և նրանք տեղափոխվում են Սան Ֆրանսիսքոյի ծովածոցում գտնվող Էլ Սիրիթո քաղաք։

Բյորթոնի Մեթալիքայի կազմում առաջին ձայնագրությունը Megaforce-ի դեմո տարբերակն էր:No Life 'til Leather դեմո սկավառակը, որը խումբը ստեղծել էր մինչ Բյորթոնի միանալը հայտնվում է Megaforce Records-ի սեփականատեր Ջոն Զեզոլայի ձեռքերում[8]։ Խումբն արագ տեղափոխվում է Նյու Ջերսի, Օլդ Բրիջ և պայմանագիր է կնքում։ Իրենց դեբյուտային ալբոմում՝  Kill 'Em All-ում, ընդգրկվում է Բյորթոնի հայտնի սոլոն՝ «(Anesthesia) - Pulling Teeth»-ը, որում ցուցադրվում է նրա բացառիկ wah-wah ոտնակի օգտագործմամբ ստեղծած էֆեկտները։

Առաջին դեբյուտային ալբոմը, մինչ Բյորթոնի միանալը, խմբի անդամները որոշել էին կոչել  Metal Up Your Ass, սակայն ձայնագրող կազմակերպությունը պնդում է փոխել անունը։ Իմանալով այս մասին, Բյորթոնն ասում է. "We should just kill 'em all, man," (անգլ. Նրանց բոլորին պարզապես սպանել է պետք, եղբայր:), որն էլ խմբին տալիս է  ալբոմը  Kill 'Em All կոչելու գաղափարը։ Ալբոմը 1983-ի հուլիսի 25-ին թողարկում է Megaforce Records-ը։

Խմբի երկրորդ ստուդիո ալբոմը՝ Ride the Lightning-ը ներկայացնում է խմբի մեծ աճը։ Բյորթոնի երգ գրելու կարողությունները զարգանում են։ Նրան են վերագրվում ալբոմի ութ երգերից վեցի հեղինակությունը։ Նրա յուրօրինակ նվագը ներկայացվում է «For Whom the Bell Tolls»-ի քրոմատիկ ինտրոյում և  «The Call of Ktulu»-ի լիդ-բասում։

Ride the Lightning-ը մեծ ուշադրության է արժանացնում խմբին խոշոր ձայնագրող կազմակերպությունների կողմից։ Մեթալլիքան պայմանագիր է կնքում Elektra Records-ի հետ և սկսում է իրենց երրորդ ալբոմի աշխատանքները՝ Master  of Puppets-ի, ալբոմ որը շատ քննադատներ համարում են ծանր-մեթալի հիմնաքար[9]  Ալբոմում ներկայացվում է Բյորթոնի երաժշտական տաղանդը տարբեր ուղղություններով։ Մասնավորապես «Orion» գործիքային կատարումը ցուցադրում է Բյորթոնի լիդ-բաս նվագաոճը։ Ալբոմը նաև պարունակում է Բյորթոնի ամենասիրել Մեթալլիքայի երգը՝ «Master of Puppets»-ը։ [10] Master of Puppets-ը խմբի կոմերցիոն բեկումային ալբոմն էր, [11] ցավոք, այն կլինի վերջինը Բյորթոնի համար։

Բյորթոնի վերջին ելույթը Ստոկհոլմում էր, Շվեյցարիայում, Սոլնահալեն արենայում, 1986-ի սեպտեմբերի 26-ին, իր մահվանից մեկ օր առաջ[12]։

Մահը խմբագրել

 
Հուշաքար վթարի վայրում, կողքին Master of Puppets-ի CD օրինակը:

Master of Puppets ալբոմին նվիրված Damage Inc. շրջագայության Եվրոպական մասի ընթացքում խմբի անդամները գանգատվում էին, որ շրջագայության ավտոբուսի անկողիններն անհարմարավետ են։ Որոշելու համար, թե ով է քնելու համեմատաբար փոքր-ինչ ավելի հարմարավետ անկողնում Բյորթոնը Քիրք Հեմեթի հետ քարտերով գրազ է խաղում և հաղթում է՝ ace of spades-ով, ստանալով Քիրքի համար նախատեսված անկողինը։ Սեպտեմբերի 27-ին առավոտյան ժամը յոթի սահմանում, երբ Բյորթոնը քնած էր, համաձայն վարորդի ավտոբուսը սահելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (E4, 12 մղոն(19 կմ) Լյուգբիյից հյուսիս)և շրջվել խոտի վրա Kronberg County-ում, Բյորթոնը պատուհանից դուրս է ընկնում, իսկ ավտոբուսը շրջվում է նրա վրա, դառնալով մահվան պատճառ։

Ջեյմս Հեթֆիլդը նշել է, որ նա սկզբում մտածում էր, որ ավտոբուսը «սահել» է, քանի որ վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Հեթֆիլֆը հայտարարել է, որ երկար քայլել է այդ ճանապարհներով, սակայն սառույցի ոչ մի կտոր չի գտել։ Տեղական անկախ լուսանկարիչ Լենարդ Վենբեղգը (ով հաջորդ առավոտ այցելել է դեպքի վայր), հարցազրույցում բացառել է ճանապարհի սառցեպատ լինելու հավանականությունը, քանի որ ճանապարհը եղել է չոր, ջերմաստիճանը մոտ 2 °C (36 °F). Դա հաստատել են նաև ոստիկանները, որոնք չեն հայտնաբերել սառույց։ Լյունգբիի հետախույզ Աղն Փիթերսոնը տեղական թերթում տված հարցազրույցին նշել է, որ պատահարի հետքերը շատ նման են այն դեպքին, երբ վարորդը քնում է ղեկին, սակայն վարորդը դատարանում երդվում է, որ նախորդ օրը քնած է եղել և ամբողջովին սթափ վիճակում է եղել վթարի ժամանակ։ Մյուս ավտոբուսի վարորդը, ով տեղափոխում էր խմբի օժանդակ անձնակազմին և գործիքները, որպես վկա հաստատել է այդ խոսքերը։ Վարորդին որևէ մեղադրանք չի առաջադրվել[13]։

Ժառանգություն խմբագրել

 
Հուշաքար պատահարի վայրից քիչ հեռու

Բյորթոնին դիակիզել են և մոխիրը սփռել են Maxwell Ranch-ում։ Հողարկավորության ժամանակ նվագվել է «Orion» երգը։ Բյորթոնի հուշաքարին գրված են «To Live Is to Die» երգի բառերից մի հատված՝ "...cannot the Kingdom of Salvation take me home": Բյորթոնի մահից որոշ ժամանակ անց, Flotsam and Jetsam-ից Ջեյսոն Նյուսթեդը դարձավ խմբի նոր բաս-կիթառահարը, մինչ 2001 թվականի իր հրաժարականը։ Նյուսթեդին փոխարինեց պորդյուսեր, ստուդիո-երաժիշտ Բոբ Րոքը, իսկ նրան, Suicidal Tendencies և Ozzy Osbourne խմբերի բասսիստ Ռոբերտ Թրուհիլոն։

Metallica-ն ...And Justice for All ալբոմի «To Live Is to Die» գրել է Բյորթոնի հիշատակին նվիրելով։ Երգում Ջեյսոն Նյուսթեդը վերաձայնագրել է հատվածներ, որոնց հեղինակը հենց Բյորթոնն էր[14]։ Megadeth խումբը Բյորթոնին է նվիրել «In My Darkest Hour» երգը։ Համաձայն Դեյվ Մասթեյնի լսելով Բյորթոնի մահվան մասին, նա անմիջապես նստել ու գրել է երգը։ Բառերը, սակայն, կապ չունեն Բյորթոնի մահվան հետ։ Մասթեյնը Metallica-ի լիդ կիթաեահարն էր եղել և այդ օրերին Բյորթոնին մտերիմ ընկեր էր եղել[15]։

2006-ի հոկտեմբերի 3-ին, Շվեյցարիայում, պատահարի վայրից քիչ հեռու տեղադրվեց հուշաքար։

Թրաշ մեթալ խումբ Anthrax-ը իրենց Among the Living ալբոմը և Metal Church-ը իրենց The Dark ալբոմը նվիրել են Բյորթոնին։

2009-ի ապրիլի 4-ին, Բյորթոնը ետմահու արժանացավ Rock and Roll Hall of Fame-ի, խմբի մնացած անդամների հետ միասին՝ Ջեյմս Հեթֆիլդի, Լարս Ուլրիխի և Քիրիք Հեմմեթի։ Ապագա բասիստներ Ջեյսոն Նյուսթեդը և Ռոբերթ Թրուհիլոն նույնպես առաջադրվեցին։ Արարողության ժամանակ ներկայացավ Բյորթոնի հայրը՝ Րեյ Բյորթոնը, նա կիսեց բեմը խմբի անդամների հետ և նշեց, որ Քլիֆի մայրն իրականում Metallica-ի ամենամեծ երկրպագուն էր։

Ջոուլ Մք Այվերի կողմից գրվածTo Live Is to Die: The Life and Death of Metallica's Cliff Burton կենսագրականը հրապարակեց Jawbone Press-ը 2009-ի հունիսին։ Գրքի համար նախաբան տրամադրել է Հեմմեթը[16]։

2013-ի սեպտեմբերի 27-ին թողարկվեց Metallica-ի Through the Never ֆիլմը։ Ֆիլմում հերոսին՝ Trip-ին հանձնարարվում է մի պայուսակ հասցնել համերգի դահլիճ, և քանի դեռ նա ուշանում է դժբախտ դեպքեր են տեղի ունենում ու բազմաթիվ տեխնիկական խնդիրներ են առաջանում։ Ֆիլմի ավարտին հերոսին հաջողվում է պայուսակը տեղ հասցնել, նա նստում է դատարկ դահլիճում պայուսակը թողնելով բեմում, իսկ խմբի անդամները նվագում են «Orion»-ը։ Այդ պայուսակն իրականում էլ պատկանել է Քլիֆ Բյորթոնին իր վերջին շրջագայության ժամանակ։

2016-ի նոյեմբերի 18-ին թողարկվեց խմբի 'Hardwired to Self Destruct' ալբոմը։ Ալբոմում ներկայացված են մի քանի նոր լայվ կատարումներ՝ ձայնագրված Բերքլիյում, Քալիֆորնիայի լեգենդար Rasputin Music ձայնագրման խանութում։ 2016-ի ապրիլի 16-ին նշել էին Record Store Day-ը։ Այդ ընթացքում «Fade to Black» երգն էր նվագվել և Ջեյմս Հեթֆիլֆը երգը նվիրեց Քլիֆ Բյորթոնին։ Երգի ընթացքում Հեթֆիլթը բղավում է 'Can you hear us Cliff?'(Մեզ լսու՞մ ես, Քլի՛ֆ)[17]։

Սկավառակագրություն խմբագրել

Metallica խմբագրել

Studio albums

Video

  • Cliff 'em All (1987)

Demos

  • No Life 'til Leather (1982) (credited but does not play)
  • Megaforce (1983)
  • Ride the Lightning (1983)
  • Master of Puppets (1985)

Compilations

  • Garage Inc. (1998) (Featured on "Am I Evil?" & "Blitzkrieg" only)

Trauma խմբագրել

Compilations

  • Metal Massacre Vol.II (1982)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մետալում հանրագիտարան — 2002.
  4. «Rolling Stone Readers Pick the Top Ten Bassists of All Time». Rolling Stone. 2011 թ․ մարտի 31. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  5. O., Harald. «Interview link». Allmetallica.com. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. Ellefson, David (2005 թ․ փետրվար). «The King of Metal Bass». Bass Player Magazine. Վերցված է 2007 թ․ ապրիլի 26-ին.
  7. «A rare interview with Metallica's legendary bassist». Artistwd.com.
  8. «Metallica History Part 1». Metallica. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 26-ին.
  9. ։
  10. Cliff Burton R.I.P. Interview Error in webarchive template: Check |url= value. Empty.
  11. Metallica > Charts & Awards > Billboard Albums.
  12. metal-george's Cliff Burton Page Արխիվացված 2016-03-03 Wayback Machine Error in webarchive template: Check |url= value. Empty.
  13. Behind the Music: Metallica (Television production). 1998 թ․ նոյեմբերի 22.
  14. , ISBN 1-906002-24-X։
  15. «Dave Mustaine: Countdown to Extinction». Guitar World. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  16. «BLABBERMOUTH.NET – METALLICA Guitarist Provides Foreword To First-Ever CLIFF BURTON Biography». Roadrunnerrecords.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 30-ին.
  17. http://www.blabbermouth.net/news/watch-metallica-perform-live-at-berkeleys-rasputin-music/#zhELLDKMG0tHKDf1.99

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլիֆ Բյորթոն» հոդվածին։