Քլարենս Հադսոն Ուայթ (անգլ.՝ Clarence Hudson White, ապրիլի 8, 1871(1871-04-08)[1][2][3][…], Newark, Օհայո, ԱՄՆ և West Carlisle, Coshocton County, Օհայո, ԱՄՆ[4] - հուլիսի 7, 1925(1925-07-07)[5][6], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), ամերիկացի լուսանկարիչ, «Photo-Secession» ուղղության հիմնադիրներից մեկը, պիկտորիալիզմի ներկայացուցիչ։

Քլարենս Հադսոն Ուայթ
անգլ.՝ Clarence Hudson White
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1871(1871-04-08)[1][2][3][…]
ԾննդավայրNewark, Օհայո, ԱՄՆ կամ West Carlisle, Coshocton County, Օհայո, ԱՄՆ[4]
Մահացել էհուլիսի 7, 1925(1925-07-07)[5][6] (54 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
Մասնագիտությունլուսանկարիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
ԱնդամությունPhoto-Secession?[8] և The Linked Ring?[9]
 Clarence Hudson White Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Քլարենս Ուայթ. Տղան «Camera Work» ամսագրով, 1905 թվական

Նրա հայրը զբաղվել է նպարեղենի մեծածախ առևտրով, որտեղ որպես հաշվապահ սկսել է աշխատել նաև Քլարենսը։ Նրա կինը՝ Ջեյն Ֆելիքսը (նրանք ամուսնացել են 1893 թվականին) դարձել է նրա մուսան, քննադատը և մենեջերը։ Ուայթը լուսանկարների մեծ մասն արել է 1893-1906 թվականներին, երբ ողջ օրը աշխատել է նպարեղենի ընկերությունում և միայն երեկոներն ու հանգստյան օրերն է կարողացել օգտագործել լուսանկարելու համար։ 1898 թվականին նա ստեղծել է լուսանկարչության սիրահարների ակումբ։

Ստացել է Օհայոյի լուսանկարիչների ասոցիացիայի մեդալ (1896), մասնակցել է Ֆիլադելֆիայի 1898 թվականի Ֆոտոցուցահանդեսին։ Նույն թվականին նա հանդիպել է Ալֆրեդ Ստիգլիցին և նրա հետ դարձել «Photo-Secession» լուսանկարչության ուղղության հիմնադիրներից մեկը։ 1906 թվականին նա թողել է նպարեղենային բիզնեսը, տեղափոխվել Նյու Յորք և ամբողջությամբ զբաղվել լուսանկարչությամբ։ Ուայթի աշխատանքները հայտնվել է «Photo-Secession» ցուցահանդեսներում, և հրատարակվել է «Stiglitz's Camera Work» ամսագրում։ Ամսագրի մի ամբողջ համար նվիրվել է նրա աշխատանքին։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

 
Քլարենս Ուայթ , Պատկեր կանացի կերպարով, 1908 թվական

1907 թվականից նա լուսանկարչական արվեստ է դասավանդել Կոլումբիայի համալսարանում։ 1914 թվականին հիմնադրել է ժամանակակից լուսանկարչության դպրոց։ Քլարենսը եղել է հայտնի մանկավարժ, նրա աշակերտների թվում են եղել Մարգարեթ Բուրք-Ուայթը, Դորոթեա Լանժըը, Դորիս Ուլմանը, Փոլ Աութրեբրիջը և ամերիկյան լուսանկարչության շատ այլ նշանավոր վարպետներ։

Ուայթը և Ստիգլիցը խմբագրել

1910 թվականից Ստիգլիցը սկսել է հեռանալ պիկտորիալիզմից դեպի դասական լուսանկարչություն։ Ուայթը չի աջակցել ընկերոջը՝ հավատարիմ մնալով այս ուղղությանը և դառնալով պիկտորիալիզմի ամենամեծ ներկայացուցիչը։ 1916 թվականին նա հիմնադրել է Ամերիկյան պիկտորիալիզմի լուսանկարիչների միությունը և մինչև 1921 թվականը եղել է դրա նախագահը։ Միությունը կազմակերպել է իր սեփական ցուցահանդեսները, հրատարակել ամսագիր։ Այնուհանդերձ իր հիմնական դերը գտավ գեղարվեստական կրթության ոլորտում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Bunnell P. Clarence H. White: the reverence for beauty. Athens: Ohio university gallery of fine art, 1986

Արտաքին հղումներ խմբագրել