Քիրսի Քլեմոնս
Քիրսի Նիքոլ Քլեմոնս (անգլ.՝ Kiersey Nicole Clemons, դեկտեմբերի 17, 1993, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և երգչուհի։ Հայտնի է իր Քասանդրա «Դիգի» Էնդրյուս դերով 2015 թվականի կատակերգություն դրամա «Թմրանյութ» ֆիլմում։ Նա նաև հայտնի է Amazon Studios-ի «Թափանցիկ» և CBS-ի «Պահպանված» հեռուստասերիլներում իր կատարած դերերով։ Նա մարմնավորում է Այրիս Ուեսթին DC-ի ընդարձակ տիեզերքում։
Քիրսի Քլեմոնս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1993 (30 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | անհայտ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ընտրանի | Լեդին և Թափառականը, Սկուբի-Դու (մուլտֆիլմ, 2020), The Flash?, Transparent?, Angie Tribeca?, The Only Living Boy in New York?, Sweetheart?, Cloud 9?, Am I Ok??, Թմրանյութ, Արդարության լիգա, Neighbors 2? և Hearts Beat Loud? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կյանք և կարիերա խմբագրել
Քլեմոնսի հայրը աֆրոամերիկացի է, իսկ մայրը եվրոպացի[1]։
Իր կարիերայի վաղ տարիներում մարմնավորել է Կիռա Սթառին Disney Channel-ի «Օսթին և Էլի» սիթքոմում։ Նա նաև խաղացել է Disney Channel-ի «Ամպ 9» ֆիլմում։ Քլեմոնսը կատարել է հրավիրված դեր «CSI։ Հանցանքի վայր» հեռուստասերիալում։ 2014 թվականին նա նկարահանվել է Թրեյ Սոնգզի «SmartPhones» տեսահոլովակում, որտեղ նա երգչի սիրային հետաքրքրությունն է, ով հեռախոսի միջոցով բռացնում է նրան դավաճանեոլու պահին։
2014 թվականից Քլեմոնսը մարմնավորում է Բիանկային կատակերգական «Թափանցիկ» հեռուստասերիալում[2]։ Մարմնավորել է Սոֆիային MTV հեռուստաալիքի «Աչքի կոնֆետ» հեռուստասերիալում։ Հեռուստասերիալը ունեցավ ընդամենը մեկ եթերաշրջան[3]։ Նա կատարել է հրավիրված դեր «Նորեկը» հեռուստասերիալում , որտեղ մարմնավորում էր Ուիթսոնի սիրային հետաքրքրություն՝ Քեյ Սիին։
Քլեմոնսը կարահանվել է Լեդի Գագայի «Til It Happens to You» երգի տեսահոլովակում։ Ջոշ Հաթչերսոնի հետ միասին նկարահանվել է DJ Snake-ի «Middle» երգի տեսահոլովակում։ 2016 թվականին նա մարմավորել է Չեյսին Netflix հեռուստաալիքի «Հեշտ» հեռուստասերիալում։ Նա պետք է մարմնավորի Այրիս Ուեսթին 2018 թվականին սպասվող «Ֆլեշ» ֆիլմում[4]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմ խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2013 | Պրոմ | Prom?! | Էբի | Կարճամետրաժ ֆիլմ |
2014 | Ամպ 9 | Cloud 9 | Սկայ Սեյլոր | |
2015 | Թմրանյութ | Dope | Քասանդրա «Դիգի» Էնդրյուս | |
2016 | Հարևաններ 2։ Պատերազմի ճանապարհին | Neighbors 2: Sorority Rising | Բեթ | |
2017 | Փոքրիկ խուլիգաններ | Little Bitches | Մարիսա | Սպասվող |
2017 | Flatliners | Սոֆիա | Սպասվող | |
2017 | Նյու Յորքում ապրող միակ տղան | The Only Living Boy in New York | Միմի Պաստորի | Նկարահանվում է |
2017 | Արդարության լիգա | Justice League | Այրիս Ուեսթ | Սպասվող |
2018 | Ֆլեշ | The Flash | Այրիս Ուեսթ | Զարգանում է |
Հեռուստասերիալ խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2010 | Ցնցիր | Shake It Up | Դանիելա | 2 էպիզոդ |
2011 | Բաքեթի և Սքիների արկածները | Bucket & Skinner's Epic Adventures | Սամեր | Էպիզոդ․ «Epic Wingman» |
2011 | Բռնվիր, Չարլի | Good Luck Charlie | Ալիսիա | Էպիզոդ․ «The Bob Duncan Experience» |
2013 | CSI։ Հանցանքի վայր | CSI: Crime Scene Investigation | Գվեն Օնետա | Էպիզոդ․ «Frame by Frame» |
2013 | Օսթին և Էլի | Austin & Ally | Կիռա Սթառ | 8 էպիզոդ |
2014-2015 | Թափանցիկ | Transparent | Բիանկա | 9 էպիզադ |
2015 | Աչքի կոնֆետ | Eye Candy | Սոֆիա Փրեսթոն | 8 էպիզոդ |
2015-2016 | Նորեկը | New Girl | Քեյ Սի | 2 էպիզոդ |
2015 | Պահպանված | Extant | Լյուսի | 11 էպիզոդ |
2015 | Comedy Bang! Bang! | Մատուցողուհի | Էպիզոդ․ «Brie Larson Wears a Billowy Long-Sleeve Shirt and White Saddle Shoes» | |
2016 | Հեշտ | Easy | Չեյս | 2 էպիզոդ |
Վեբ խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2014 | What's Next for Sarah? | Օլի | 2 էպիզոդ |
Տեսահոլովակ խմբագրել
Տարի | Անվանում | Կատարող(ներ) | Նշումներ |
---|---|---|---|
2014 | SmartPhones | Թրեյ Սոնգզ | |
2015 | Til It Happens to You | Լեդի Գագա | |
2016 | Middle | DJ Snake և Bipolar Sunshine |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Kiersey Clemons: So Dope». Dazed. 2015 թ․ հունիսի 16.
- ↑ «New Girl taps Transparent actress Kiersey Clemons as Winston's new love interest». Entertainment Weekly. 2015 թ․ փետրվարի 11. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «MTV Series 'Eye Candy' Casts 3 Regulars». Deadline.com. 2014 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «'The Flash': 'Dope' Actress Kiersey Clemons to Star as Iris West in Movie (EXCLUSIVE)». Variety. 2016 թ․ հուլիսի 25.
Արտաքին հղումներ խմբագրել
- Քիրսի Քլեմոնս Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիրսի Քլեմոնս» հոդվածին։ |