Քինսիի հաշվետվություններ

Քինսիի հաշվետվություններ, երկու գրքեր մարդու սեռական վարքի մասին. «Մարդու արուի սեռական վարքը»[1] և «Մարդու էգի սեռական վարքը»[1]՝ գրված Ալֆրեդ Քինսիի, Ուորդելլ Փոմերոյի և այլոց կողմից՝ հրատարակված Սաունդերսի կողմից։ Քինսին կենդանաբան էր Ինդիանայի համալսարանում և հիմնադրել է «Սեքսի, գենդերի և բազմացման ուսումնասիրության Քինսիի ինստիտուտը», որն առավել հայտնի էր որպես Քինսիի ինստիտուտ։

«Մարդու էգի սեռական վարքը» աշխատությունը հիմնված է մոտ 6000 կանանց հետ անձնական հարցազրույցների վրա։ Քինսին վերլուծել է, թե ինչ հաճախականությամբ են կանայք մասնակցում այս կամ այն սեռական գործողությունների, ինչպես նաեւ նայել էր, թե տարիքը, սոցիալական դիրքը և կրոնական պատկանելիությունն ինչպես են ազդում կանանց սեռական վարքի վրա։ Համեմատականներ են տարվում կանանց և տղամարդկանց սեռական կյանքի միջև։ Քինսին գալիս է եզրահանգման, որ կանայք սեռականորեն պակաս ակտիվ են տղամարդկանցից[2]։

Հրատարակումները շոկ և հակակրանք առաջացրին զանգվածային հասարակության մեջ, քանի որ դրանք կոտրում էին մարդու սեռականության մասին եղած կարծրատիպերը, ինչպես նաև քննարկում էին թեմաններ, որոնք մինչ այդ տաբու էին համարվում[3]։

Տվյալների հավաքման Քինսիի մեթոդները հաճախ ենթարկվել են քննադատության։ Ենթադրվում էր, որ Քինսին չէր կարող ձեռք բերել որոշ տեղեկություններ՝ առանց մանկապիղծների հետ համագործակցության[4]։ Քինսիի ինստիտուտը հերքում է սա, թեև ընդունում է, որ հարցազրույց տվածների մեջ կային և անձիք, ովքեր ունեցել են սեռական հարաբերություններ երեխաների հետ, սակայն Քինսին պահպանել է նրանց անանունությունը, որպեսզի ստանա «անկեղծ պատտասխաններ նման տաբու թեմաների վերաբերյալ»՝ հակառակ նմանատիպ հանցանքների կրկնման հավանականության[5][6]։

Հայտնագործություններ խմբագրել

Սեռական կողմնորոշում խմբագրել

Քինսիի հաշվետվությունների որոշ մասեր հաճախ բերվում են որպես այն բանի ապացույցներ, որ նույնասեռականները կազմում են աշխարհի ընդհանուր բնակչության 10%-ը։ Այնուամենայնիվ, այս տվյալները հարյուր տոկոսանոց չեն, եւ Քինսին ինքը չէր օգտագործում այնպիսի բառեր, ինչպես նույնասեռականը կամ տարասեռականը՝ անձանց բնութագրելու համար, քանի որ սեռականությունը կարող է փոխվել ժամանակի ընթացքում և քանի որ սեռականությունը կարող է հասկացվել թե՛ որպես մարմնական կոնտակտ, թե՛ որպես զուտ հոգեբանական ֆենոմեն։ Մարդկանց երեք կատեգորիաների բաժանելու փոխարեն՝ Քինսին առաջարկում է յոթ կետանոց աղյուսակ, որը հայտնի է որպես Քինսիի աղյուսակ։

Հաշվետվությունները նաև գրանցել են, որ տղամարդկանց 46%-ը սեռական ռեակցիա են տվել երկու սեռերին էլ իրենց չափահաս կյանքի ընթացքում, իսկ 37%-ը ունեցել էին նվազագույնը մեկ նույնասեռական փորձ[7]։ Սպիտակ տղամարդկանց 11.6%-ը նշվել են որպես 3 (գրեթե հավասարապես ցանկացել են տղամարդկանց և կանանց) իրենց չափահաս կյանքի ընթացքում[8]։ Ուսումնասիրությունը նաև արձանագրել է, որ ամերիկացի տղամարդկանց 10%-ը 16-ից 55 տարեկանն ընկած ժամանակահատվածում նվազագույնը երեք տարի եղել են բացարձակապես նույնասեռական(5 կամ 6 են գնահատվել)[9]։

Միայնակ կանանց 7%-ը, ինչպես նաև նախկինում ամուսնացած կանանց 4%-ը գնահատվել են որպես 3(հավասարապես հետաքրքրված են կանանց և տղամարդկանց մեջ)[10]։ Կանանց 2-ից 6%-ը քիչ թե շատ նույնասեռական էին իրենց փորձառությունում/վարքում[11], և չամուսնացած կանանց 1-ից 3%-ը բացարձակապես նույնասեռական էին փորձառությունում/վարքում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Sexual Behavior in the Human Male, ISBN 978-0-253-33412-1.
  2. Wolman, Benjamin B.; Money, John (1993). Handbook of Human Sexuality. J. Aronson. p. 131. ISBN 978-0-87668-775-8.
  3. LeVay, Simon (February 1997). City of Friends: A Portrait of the Gay and Lesbian Community in America. MIT Press. p. 51. ISBN 978-0-262-62113-7.
  4. Salter, Ph.D., Anna C. (1988). Treating Child Sex Offenders and Victims: A Practical Guide. Sage Publications Inc. pp. 22–24. ISBN 0-8039-3182-4.
  5. Kinsey Institute statement denies child abuse in study
  6. Welsh-Huggins, Andrews (September 1995). "Conservative group attacks Kinsey data on children". Herald-Times. Providing such absolute assurances of anonymity was the only way to guarantee honest answers on such taboo subjects, said Gebhard.
  7. Sexual Behavior in the Human Male, p. 656
  8. Sexual Behavior in the Human Male, Table 147, p. 651
  9. Sexual Behavior in the Human Male, p. 651
  10. Sexual Behavior in the Human Female, Table 142, p. 499
  11. Sexual Behavior in the Human Female, p. 488
  12. Sexual Behavior in the Human Female, Table 142, p. 499, and p. 474