Քիմ (անգլ.՝ Kim), անգլիացի գրող Ռեդյարդ Կիպլինգի ամենահայտնի վեպը։ Հրատարակվել է Cassell’s Magazine ամսագրում 1901 թվականի հունվարից մինչև նոյեմբեր։ Նույն թվականի հոկտեմբերին հրատարակվել է առանձին գրքով։ Պատկանում է Էդվարդյան ժամանակաշրջանին բնորոշ «տղաների համար նախատեսված» արկածային վիպակների տիպին։

Քիմ
անգլ.՝ Kim
ՀեղինակՌեդյարդ Քիփլինգ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրլրտեսական վեպ
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
Նկարագրում էՀնդկաստան
ՆկարազարդողՀարոլդ Ռոբերտ Միլար
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
ՀրատարակիչMacmillan Publishers
Հրատարակման տարեթիվ1901
OCLC236914
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/rudyard-kipling/kim
 Kim (novel) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսը իռլանդացի զինվորի որբացած որդին է։ Որբը ապրում է Լահորում և ապրուստի միջոցները հայթայթում է փողոցում մուրացկանություն անելով ինչպես նաև աֆղանստանցի ձի վաճառող՝ Մահբուբ Ալիի հանձնարարությունները կատարելով։ Ընթացքում պարզվում է, որ աֆղանստանցի վաճառականը կապված է բրիտանական հատուկ ծառայությունների հետ, իսկ նրանից Քիմը իմանում է «Մեծ խաղի» մասին, որը վարում են Ռուսական կայսրությունը և Բրիտանական կայսրությունը Ասիայում իրենց գերիշխանությունը հաստատելու նպատակով (հենց վեպի հրատարակելուց հետո տերմինը լայն տարածում գտավ)[1]։

Վեպի սկզբում Քիմը դառնում է ծեր տիբեթցի լամայի (ուսուցչի) աշակերտը, իսկ Մահբուբ Ալին նրան հատուկ հանձնարարությամբ ուղարկում է Ամբալա բրիտանացի հրամանատարության մոտ։ Լամայի հետ ճանապարհորդության ընթացքում Քիմը հայտնվում է այն զորամասում, որտեղ ժամանակին ծառայել էր իր հայրը։ Զորամասի հոգևորականը հայտնաբերում է, որ Քիմը իր երբեմնի ծառայակցի որդին է նրան ուղարկում է Լակնհաուի կաթոլիկ դպրոց, իսկ ուսման ծախսերը հոգում է լաման։ Դպրոցական արձակուրդի ժամանակ Մահբուբ Ալին Քիմին ցույց է տալիս ողջ Հնդկաստանը և տանում գնդապետ Քրեյթոնի մոտ, վերջինս Քիմին ծանոթացնում է հետախույզի գործին և նրան հետախուզական գործին նախապատրաստում։ Դպրոցը ավարտելուց հետո Քիմին հատուկ առաջադրանքով ուղարկում են Հիմալայներ՝ ռուս հետախույզներին հիմարացնելու և նրանց գաղտնի փաստաթղթերը խլելու։

Գրականություն խմբագրել

  • Kipling, Rudyard. Kim (Harmondsworth: Penguin, 1987). ISBN 0-14-018352-3 With an introduction and notes by famed postcolonial critic Edward Said

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carl Cavanagh Hodge. Encyclopedia of the Age of Imperialism: 1800-1914. A - K. ISBN 9780313334047. Page 286.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ (վեպ)» հոդվածին։