Քիմ Ֆիլբի (անգլ.՝ Kim Philby, լրիվ անվանումը Հարոլդ Ադրիան Ռասել Ֆիլբի անգլ.՝ Harold Adrian Russell Philby, հունվարի 1, 1912(1912-01-01)[1][2][3][…], Ամբալա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մայիսի 11, 1988(1988-05-11)[1][2][3][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բրիտանական հետախուզության ղեկավարներից մեկը, կոմունիստ, 1933 թվականից խորհրդային հետախուզության լրտես[5]։

Քիմ Ֆիլբի
անգլ.՝ Kim Philby
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1912(1912-01-01)[1][2][3][…]
ԾննդավայրԱմբալա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էմայիսի 11, 1988(1988-05-11)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԹրինիթի քոլեջ և Վեսմինստերի դպրոց
Մասնագիտությունհետախույզ, լրագրող, հրապարակախոս և հետախույզ
ԱշխատավայրՄեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության և ՊԱԿ
ԱմուսինLitzi Friedmann?[4], Rufina Pukhova?[4], Aileen Amanda Furse?[4] և Eleanor Kerns?[4]
Ծնողներհայր՝ St John Philby?[4], մայր՝ Dora Johnston?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և Cross of the Military Merit - Red Decoration
ԱնդամությունՔեմբրիջյան հնգյակ
ԵրեխաներHarry George Philby?[4], Josephine F. Philby?[4], Miranda Philby?[4], Dudley Thomas Philby?[4] և John David Philby?[4]
 Kim Philby Վիքիպահեստում

Հայտնի բրիտանացի արաբագետ Հարրի Սենթ Ջոն Բրիջեր Ֆիլբիի որդին։ Եղել է «Քեմբրիջյան հնգյակի» անդամներից մեկը։

Կենսագրություն խմբագրել

Քիմ Ֆիլբին ծնվել է Բրիտանական Հնդկաստանում՝ ռաջայի կառավարությունում աշխատած բրիտանացի պետական գործչի ընտանիքում։ Նրա հայրը Սենթ Ջոն Ֆիլբի երկար տարիներ աշխատել է Հնդկաստանի բրիտանական գաղութային վարչակազմում, այնուհետև զբաղվել է արևելագիտությամբ, հատկապես արաբագիտությամբ. «Լինելով եզակի մարդ, նա ընդունել է մահմեդականություն, որպես երկրորդ կին վերցրել սաուդյան ստրկուհու, երկար տարիներ ապրել բեդուինների ցեղերում, եղել թագավոր Իբն Սաուդի խորհրդականը»[6]։ Քիմ Ֆիլբին եղել է Անգլիայի ամենահին տոհմերից մեկի շարունակողը։ 19-րդ դարի վերջին նրա հորական պապը՝ Մոնթի Ֆիլբին, Բրիտանական Ցեյլոնում ունեցել է սուրճի պլանտացիանր, իսկ նրա կինը՝ Քվինթի Դունքանը (Քիմի տատը) եղել է Անգլիայում հայտնի զինվորականների տոհմից, որից ժամանակին սերել է ֆելդմարշալ Բեռնարդ Լոու Մոնտգոմերին[6]։ «Քիմ» մականունը նրան տվել են ծնողները՝ ի պատիվ Ռեդյարդ Կիպլինգի համանուն վեպի հերոսի[6]։ Նրան դաստիարակությամբ զբաղվել է տատը Անգլիայում։ Գերազանցությամբ ավարտել է Վեսթմինսթերյան դպրոցը։ 1929 թվականին ընդունվել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջ, որտեղ եղել է սոցիալիստական համայնքի անդամ։ 1933 թվականին, հակաֆաշիստական պայքարի նպատակով, Փարիզում գործող ֆաշիզմից մազապուրծ եղած փախստականների կոմիտեի միջոցով, ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ մասնակցել է ՄՕՊՌ-ի Վիեննայի մասնաճյուղի աշխատանքներին[6]։ Կանխատեսելով ֆաշիստների կողմից ավստրիական իշխանության գրավումը՝ ավստրիական կոմկուսի ակտիվիստ Լիտցի Ֆրիդմանի հետ միասին վերադարձել է Անգլիա, որի հետ ամուսնացել է 1934 թվականի ապրիլին։ 1934 թվականի հունիսի սկզբին հավաքագրվել է խորհրդային լրտես-անլեգալ Արնոլդ Դեյչի կողմից։

Այնուհետև աշխատել է «Թայմսում»։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է թերթի թղթակիցը, միաժամանակ իրականացնելով խորհրդային հետախուզության առաջադրանքները։ Վերջին անգամ Իսպանիա է գնացել 1937 թվականին, իսկ 1939 թվականի օգոստոսի սկզբին հետ վերադարձել Լոնդոն։

1940 թվականին, Գայ Բյորջեսի անմիջական օգնությամբ, ծառայության է անցել Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայությունում (SIS) և մեկ տարի անց զբաղեցրել հակահետախուզության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1944 թվականին Ֆիլբին դարձել է SIS-ի 9-րդ բաժնի ղեկավար, որը զբաղվում էր Մեծ Բրիտանիայում խորհրդային և կոմունիստական գործերով։ Միայն պատերազմի ժամանակ Մոսկվային է փոխանցել 914 փաստաթղթեր[6]։ Նշվում է, որ հենց Ֆիլբիի շնորհիվ է, որ խորհրդային հետախուզությանը հաջողվել է նվազեցնել կորուստները, որոնք կարող էին իրականանալ Էլիզաբեթ Բենթլիի մատնության արդյունքում. «ՀԴԲ-ին տված վկայությունից մեկ կամ երկու օր անց, Քիմ Ֆիլբին Մոսկվա է ուղարկել բոլոր այն անձանց ցուցակը, ում մատնել էր Էլիզաբեթը»[7]։ 1947-1949 թվականներին Ստամբուլում գլխավորել է բրիտանական ռեզիդենտուրան, իսկ 1949-1951 թվականներին գլխավորել է Վաշինգտոնում բրիտանական ռեզիդենտուրան, որտեղ կապեր է հաստատել ԿՀՎ-ի և ՀԴԲ-ի ղեկավարության հետ։ Նա համակարգել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում կոմունիստական սպառնալիքի դեմ պայքարը։

1951 թվականին բացահայտվել են «Քեմբրիջյան հնգյակի» երկու անդամները՝ Դոնալդ Մաքլեյնը և Գայ Բյորջեսը։ Ֆիլբին զգուշացրել է նրանց հնարավոր վտանգի մասին, սակայն ինքը նույնպես ընկել է կասկածի տակ։ 1952 թվականի նոյեմբերին նրան հարցաքննել է բրիտանական MI 5-ի հակահետախուզությունը, սակայն հանցանշանների բացակայության պատճառով ազատ է արձակվել։ Ֆիլբին շարունակել է ծառայությունը մինչև 1955 թվականը, երբ անցել է թոշակի։

Սակայն, արդեն 1956 թվականին նրան դարձյալ ծառայության են վերցնում Նորին մեծության գաղտնի ծառայությունում, այս անգամ Գաղտնի հետախուզական ծառայությունում[8]։ «The Observer» թերթի և «The Economist» ամսագրի թղթակցի անվան տակ մեկնել է Բեյրութ։

1963 թվականի հունվարի 23-ին Ֆիլբին ոչ օրինական ճանապարհով մեկնել է ԽՍՀՄ, որտեղ մինչև կյանքի վերջը բնակվել է Մոսկվայում՝ Կիևսկայա մետրոյի կայարանից և Մոսկվա գետից ոչ շատ հեռու գտնվող բնակարանում։ Նա ապրել է անձնական թոշակի հաշվին՝ «Ֆյոդորով» և «Մարտինս» ազգանուններով։ Հազվադեպ ներգրավվել է խորհրդային դիվանագետների և հատուկ ծառայությունների աշխատանքներին՝ խորհրդատվության նպատակով։ Ամուսնացել է ԳԱԱ աշխատակից Ռուֆինա Պուխովայի հետ (ծնված 1932 թվականին)։

Հետագայում, Պուխովան նշել է, որ Ֆիլբին խիստ հիասթափվել է խորհրդային իրականությունից[9]։ Նա չարաշահել է ալկոհոլը, տառապել է դեպրեսիայից և (Պուխովայի խոսքերով) փորձել ինքնասպանություն գործել[10]։

Մահվանից ոչ շատ առաջ, 1988 թվականին Ֆիլբին իր մոսկովյան բնակարանոմ ՊԱԿ-ի թույլտվությամբ հարցազրույց է տվել անգլիացի գրող և հրապարակախոս Ֆիլիպ Նայթլիին։ Հարցազրույցը հրապարակվել է 1988 թվականի գարնանը լոնդոնյան The Sunday Times թերթում։ Նայթլիի տպավորությամբ, փախստակը ապրել է բնակարանում, որը նա անվանել է Մոսկվայի լավագույն բնակարաններից մեկը։ Նախկինում բնակարանը պատկանել է ԽՍՀՄ ԱԳՆ բարձր պաշտոնյաներից մեկին։ Երբ դիվանագետը տեղափոխվել է նոր բնակարան, ՊԱԿ-ը միանգամից բնակարանը առաջարկել է Ֆիլբիին. «Ես միանգամից հավանեցի բնակարանը, — նշել է լրտեսը հարցազրույցի ժամանակ, — չնայած որ բնակարանը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, այստեղ չափազանց լուռ է, կարծես քաղաքից դուրս է գտնվում։ Պատուհանները նայում են դեպի արևելք, արևմուտք և հարավ-արևմուտք, այնպես որ ես ամբողջ օրը վայելում եմ արևը»։

Նշվում է, որ Ֆիլբիի բնակարանը, բրիտանական հատուկ ծառայությունների հնարավոր գողանալուց ելնելով, լավագույն կերպով պաշտպանված է եղել՝ ելնելով անվտանգությունից։ Դեպի բնակարան մուտք դժվարանցանելի էր, շքամուտքը հսկվում էր։ Հեռախոսագրքերում և Մոսկվայի բաժանորդների ցուցակներում Ֆիլբիի հեռախոսահամարը չի նշվել, նամակագրությունը իրականացվել է միայն Կենտրոնական փոստի միջոցով։

Ֆիլիպ Նայթլին պատմել է Ֆիլբի վերջին կացարանի մասին. «Մեծ նախասենյակից միջանցքը տանում է դեպի ամուսինների ննջասենյակ, հյուրերի ննջասենյակ, զուգարան, լոգարան, խոհանոց և հյուրասենյակ, որը զբաղեցնում է բնակարանի մեծ մասը։ Հյուրասենյակից բացվում է դուռ դեպի աշխատասենյակ։ Աշխատասենյակում կան գրասեղան, սեկրետեր, երկու աթոռ և մեծ սառնարան։ Թուրքական գորգը և բրդե կարպետը ծածկում են հատակը։ Գրապահարանում, որը զբաղեցնում է սենյակի երեք պատերը, գտնվում են Ֆիլբի գրքերը, որոնց թվաքանակը կազմում է շուրջ 12 000 կտոր գիրք»[11]։

Քիմ Ֆիլբին մահացել է 1988 թվականի մայիսի 11-ին։ Թաղված է Մոսկվայի Կունցեևյան գերեզմանատանը։

Պարգևներ խմբագրել

  • Քիմ Ֆիլբին պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի, Ազգերի բարեկամության մեդալներով և «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» շքանշանով։

Ռուֆինա Պուխովա խմբագրել

Ռուֆինա Պուխովա (հաճախ նշվում է նաև Պուխովա-Ֆիլբի ազգանունը, ծնված սեպտեմբերի 1, 1932 թվական, Մոսկվա), «Քեմբրիջյան հնգյակի» անդամ խորհրդային հետախույզ Քիմ Ֆիլբիի չորրորդ և վերջին կինը։ Համարվում է Ֆիլբիի մոսկովյան կյանքի կենսագիրը։ Նա ծնվել է Մոսկվայում՝ ռուս հոր և լեհ մոր ընտանիքում։ Աշխատել է որպես սրբագրիչ և վերապրել Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ունեցել է քաղցկեղ։ 1971 թվականին ամուսնացել է Քիմ Ֆիլբիի հետ։ Ծանոթացել է Ֆիլբիի հետ այն ժամանակ, երբ նա արդեն փախել էր ԽՍՀՄ՝ Ջորջ Բլեյքի միջոցով։ Ֆիլբիի հետ ապրել է մինչև նրա մահը (1988 թվական)՝ Կիևյան կայարանի և Մոսկվա գետի մոտ գտնվող բնակարանում։ Պուխովայի խոսքերով այդ տարիները հեշտ չեն եղել։ Սկզբում ամուսինը խմել է, տառապել դեպրեսիայից և հիասթափվել խորհրդային ռեալ իրականությունից։ Երբ Ֆիլբին մահացել է, այրին հերքել է ինքնասպանության մասին խոսակցությունները՝ նշելով, որ ամուսինը մահացել է սրտի կաթվածից։ Իր հուշերում, որոնք հրապարակվել են ամուսնու մահից հետո, նա նկարագրել է տարիները, որոնք անց են կացրել միասին, նրա մոտիվները և գաղտնի մտքերը։ Նաև տեքստում ներառվել են հուշեր, որոնք նախկինում չեն հրապարակվել Ֆիլբիի ինքնակենսագրական աշխատություններում։

Հիշողություններ, որոնք գրվել են Ռուֆինա Իվանովայի կողմից խմբագրել

  • Island on the Sixth Floor (ներառվել է Քիմ Ֆիլբիի մասին պատմող ժողովածուում)
  • Քիմ Ֆիլբիի անձնական կյանքը. մոսկովյան տարիներ (The Private Life of Kim Philby: The Moscow Years) (2000).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 TracesOfWar
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 Kindred Britain
  5. «СВР РФ: Гарольд Андриан Рассел «Ким» Филби». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Наш товарищ Ким Филби
  7. Владимир Абаринов. Взлёт и падение КГБ в Америке // «Совершенно секретно»
  8. «Агентура. Ру: Кембриджская «великолепная» пятерка». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  9. «Spy Kim Philby died disillusioned with communism». The Guardian. 2011 թ․ մարտի 30. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին. {{cite news}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  10. Alessandra Stanley (1997 թ․ դեկտեմբերի 19). «Last Days of Kim Philby: His Russian Widow's Sad Story». New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  11. Эдварда Сноудена поселили в коттедже на престижном Новорижском шоссе : РБК Недвижимость

Գրականություն խմբագրել

  • Найтли Ф. Ким Филби — супершпион КГБ. — М.: Республика, 1992. — ISBN 5-250-01806-8
  • Филби К. Моя тайная война. — М.: Воениздат, 1980.
  • «Я шёл своим путём». Ким Филби в разведке и в жизни. — М.: Международные отношения, 1997. — ISBN 5-7133-0937-1
  • Долгополов Н. М. Ким Филби. — (Серия ЖЗЛ) — М.: Молодая гвардия, 2011.
  • Разведчик. Ким Филби. Человек - Воспоминания генерала Тодора Бояджиева, Сократ, 2015 г., 264 стр., 978-5-906350-34-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Ֆիլբի» հոդվածին։
Քեմբրիջյան հնգյակ

Քիմ Ֆիլբի Դոնալդ Մաքլեյն Գայ Բյորջես Էնթոնի Բլանտ Ջոն Քերնքրոս