Ավրիլ Ֆեդրա Դուգլաս "Քիմ" Քեմփբել (անգլ.՝ Avril Phædra Douglas "Kim" Campbell, մարտի 10, 1947(1947-03-10)[2][3][4][…], Պորտ Էլբերնի, Alberni-Clayoquot Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի քաղաքական գործիչ, դիվանագետ, իրավաբան, գրող, Կանադայի 19-րդ վարչապետը (հունիսի 25, 1993 - նոյեմբերի 4, 1993)[6]։ Առաջին, և մինչև օրս Կանադայի միակ կին վարչապետը։ Կանադայի Գերագույն դատարանի խորհրդատվական խորհրդի նախագահ[7]։

Քիմ Քեմփբել
 
Կուսակցություն՝ Բրիտանական Կոլումբիայի սոցիալական երաշխիքի կուսակցություն[1] և Կանադայի առաջադիմական պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Peter A. Allard School of Law?, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Բրիտանական Կոլումբիայի համալսարան, Prince of Wales Secondary School? և Թագավորական երաժշտական ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ, ինքնակենսագիր և քաղաքագետ
Դավանանք Կանադայի անգլիկանական եկեղեցի
Ծննդյան օր մարտի 10, 1947(1947-03-10)[2][3][4][…] (77 տարեկան)
Ծննդավայր Պորտ Էլբերնի, Alberni-Clayoquot Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն  Կանադա
Ի ծնե անուն անգլ.՝ Avril Phædra Douglas Campbell
Ամուսին Hershey Felder?[5]
 
Կայք՝ kimcampbell.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Քեմփբելը ծնվել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Պորտ Էլբերնի քաղաքում, Ֆիլիս "Լիսա" Մարգարեթի (Ծննդյան անունը՝ Կուկ, 1923–2013) և փաստաբան Ջորջ Թոմաս Քեմփբելի (1920–2002) ընտանիքում[8]։ Հայրը ծնվել է Մոնրեալում, ծնողները եղել են Գլազգոյից տեղափոխված շոտլանդացիներ[9]։ Մայրը հեռացել է ընտանիքից, երբ Քեմփբելը 12 տարեկան էր՝ թողնելով Քիմին և նրա քրոջը՝ Ալիքսին ամուսնու խնամքին։ Պատանի տարիքում Քեմփբելը իրեն կոչել է Քիմ մականունով դերասանուհի Քիմ Սոյակի պատվին[10]։ Պատանի տարիքում CBC հեռուստաալիքով վարել է Junior Television Club մանկական ծրագիրը[11]։ Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Վանկուվեր, որտեղ գերազանց առաջադիմությամբ սովորել է Ուելսի արքայազնի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1964 թվականին։

1969 թվականին քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Բրիտանական Կոլումբիայի համալսարանից։ Ուսանողական տարիներին ակտիվ գործունեություն է ծավալել[12]։ 1970 թվականին ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոց՝ աշխատելու «Խորհրդային կառավարություն» դոկտորականի վրա, 1972 թվականի ապրիլից հունիս ամիսներն անց է կացրել Խորհրդային Միությունում։ Մի քանի տարի շարունակ սովորել է ռուսերեն[13]։ Նաթան Դիվինսկու հետ ամուսնանալուց հետո թողել է դոկտորականը, վերադարձել Վանկուվեր։ 1983 թվականին իրավունքի բակալավրի աստիճան է ստացել Բրիտանական Կոլումբիայի համալսարանից։

Նաթան Դիվինսկու հետ ամուսնության ընթացքում կես դրույքով քաղաքագիտություն է դասավանդել Բրիտանական Կոլումբիայի համալսարանում և Վանկուվերի համայնքային քոլեջում։ Դեռևս իրավագիտական դպրոցում սովորելու տարիներին քաղաքական դաշտ է մտել որպես Վանկուվերի դպրոցի խորհրդի խնամակալ՝ 1983 թվականին դառնալով խորհրդի նախագահ, 1984 թվականին՝ փոխնախագահ։ 1983 թվականին Քեմփբելը և Դիվինսկին ամուսնալուծվել են, և 1986 թվականին Քեմփբելն ամուսնացել է Հովարդ Էդդիի հետ։ Ամուսնությունը տևել է մինչև նրա վարչապետ դառնալը։ Քեմփբելը Կանադայի երկրորդ վարչապետն է, որ ամուսնալուծվել է Պիեռ Տյուրդոյից հետո։ Կարճ ժամանակահատված հանդիպել է Գրիգոր Լեխտերմանի հետ։ Այժմ ամուսնացած է դերասան, դրամատուրգ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերշի Ֆելդերի հետ[14]։

Գործունեություն խմբագրել

  • 1984-1986 թվականներին որպես իրավապաշտպան աշխատել է Բրիտանական Կոլումբիայում (Վանկուվեր)
  • 1986-1988 թվականներին ընտրվել է Բրիտանական Կոլումբիայի օրենսդիր ժողովի պատգամավոր
  • 1988 թվականին ընտրվել է Կանադայի համայնքների պալատի պատգամավոր։ 1989 թվականին ստացել է Կանադայի հնդկական բնակչության և հյուսիսային տարածքների զարգացման պետական նախարարի պաշտոնը
  • 1990-1993 թվականներին եղել է Արդարադատության նախարար, Կանադայի գլխավոր դատախազ
  • 1993 թվականին՝ Կանադայի պաշտպանության նախարար և Վետերանների հարցերով նախարար
  • 1993 թվականի հուլիսի 13-ին ընտրվել է Առաջադիմական-պահպանողական կուսակցության առաջնորդ։ 1993 թվականի հունիսի 25-ին Բրայան Մալռունի հրաժարականից հետո դարձել է Կանադայի 19-րդ վարչապետը
  • 1993 թվականի հոկտեմբերի 25-ին Կանադայի դաշնայի ընտրություններից հետո Առաջադիմական-պահպանողական կուսակցությունից միայն 2 պատգամավոր են ընտրվել և Քեմփբելը կորցրել է իր տեղը խորհրդարանում և հրաժարական է տվել կուսակցության առաջնորդի իր պաշտոնից
  • 1994-1996 թվականներին՝ Հարվարդի համալսարանի դասախոս
  • 1996-2000 թվականներին՝ Լոս Անջելեսում Կանադայի գլխավոր հյուպատոս
  • 2001-2004 թվականներին՝ Ջոն Քենեդու անվան կառավարչական դպրոցի դասախոս
  • 2004-2006 թվականներին՝ Մադրիդի ակումբի գլխավոր քարտուղար

Անդամակցություն խմբագրել

  • Կանադայի հարցերով թագուհու գաղտնի խորհրդի անդամ
  • Թագուհու խորհրդի անդամ
  • Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի պատվավոր անդամ
  • Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարչական դպրոցի Առաջնայնության հանրային կենտրոնի պատվավոր անդամ
  • 2008 թվականին Կանադայի օրը նշանակվել է Կանադայի շքանշանի կավալեր[15]
  • Խորհրդի անդամ, ֆեդերացիաների ֆորում

Պարգևներ խմբագրել

  • Կանադայի շքանշանի կավալեր
  • Բրիտանական Կոլումբիայի շքանշան
  • Կանադայի կոնֆեդերացիայի 125-ամյակի մեդալ
  • Եղիսաբեթ II թագուհու ոսկե հոբելյանի մեդալ
  • Եղիսաբեթ II թագուհու ադամանդե հոբելյանի մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.thecanadianencyclopedia.ca/en/article/kim-campbell/
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Պառլամենտի գրադարան — 1876.
  5. Meet Canada's `odd couple' // Chicago TribuneChicago: Tribune Publishing, 2005. — ISSN 2165-171X; 1085-6706
  6. Skard, Torild (2014) "Kim Campbell" in Women of Power - Half a century of female presidents and prime ministers worldwide, Bristol: Policy Press, ISBN 978-1-44731-578-0
  7. [1]
  8. http://www.legacy.com/obituaries/timescolonist/obituary.aspx?pid=169415553
  9. [2]
  10. Gordon Donaldson, The Prime Ministers of Canada, (Toronto: Doubleday Canada Limited, 1997), p. 351.
  11. «Introducing Avril Campbell – Kim Campbell, First and Foremost – CBC Archives». CBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
  12. Time And Chance, by Kim Campbell, 1996, pp. 17–23.
  13. Time and Chance, by Kim Campbell, 1996, pp. 26–37.
  14. Kim Campbell, online biography. Retrieved January 13, 2014
  15. Canadian honour

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Քեմփբել» հոդվածին։