Քիմ Ռեյնոլդս

ամերիկացի քաղաքական գործիչ

Քիմ Ռեյնոլդս (անգլ.՝ Kimberly Kay Strawn, օգոստոսի 4, 1959(1959-08-04), St. Charles, Մադիսոն շրջան, Այովա, ԱՄՆ[3]), ամերիկացի քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, 2017 թվականից Այովա նահանգի նահանգապետը։

Քիմ Ռեյնոլդս
անգլ.՝ Kim Reynolds
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Southwestern Community College?[1], Northwest Missouri State University? (1980)[1], Southeastern Community College? (1995)[1], Upper Iowa University?[2] և Այովա նահանգի համալսարան[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և pharmacy technician
Ծննդյան օր օգոստոսի 4, 1959(1959-08-04) (64 տարեկան)
Ծննդավայր St. Charles, Մադիսոն շրջան, Այովա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Kimberly Kay Strawn
 
Կայք՝ reynoldsgregg.com
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1970-ական թվականներին ուսանել է Միսսուրի նահանգի հյուսիսարևմտյան համալսարանում, 1980-ական թվականներին, ապրելով Մաունթ Պլեզանտում, ուսումը շարունակել է հարավ-արևելյան քաղաքային քոլեջում, իսկ 1990-ականների կեսերին հաշվապահական գործ է սովորել հարավարևելյան քաղաքային քոլեջում։ 2010 թվականին ընդունվել է Այովա նահանգի համալսարան և 2016 թվականին ստացել ազատ գիտությունների բակալավրի աստիճան[5]։

Տասնչորս տարվա ընթացքում զբաղեցրել է Կլարկ շրջանի (Այովա) գանձապետի պաշտոնը, այնուհետև ընտրվել է նահանգի Սենատ։ Նրա առաջին ժամկետի երկրորդ տարում Տերի Բրանսթադը, որը պատրաստվում էր իր նոր նահանգապետի ընտրություններին, նրան առաջարկել է իր հետ առաջադրվել որպես փոխնահանգապետ։ Նրանք ընտրվել են 2010 թվականին և վերընտրվել 2014 թվականին։ 2017 թվականի մայիսի 24-ին Բրենսթեդի՝ դիվանագիտական աշխատանքի անցնելու պատճառով ստանձնել Է նահանգապետի պաշտոնը։ Այսպիսով դառնալով պատմության մեջ առաջին կինն այդ պաշտոնում[6]։

2018 թվականի նոյեմբերի 6-ին Այովայի նահանգապետն ընտրվել է լրիվ ժամկետով՝ դժվարին պայքարում հաղթելով դեմոկրատ Ֆրեդ Հաբլային (քվեաթերթիկների 90 %-ի հաշվումից հետո ստացել է ձայների 50 %-ը՝ Հաբելի 47,8 %-ի դիմաց)։ Նախընտրական պայքարի հիմնական թեմաներից մեկը դարձել է աբորտների խնդիրը. Ռեյնոլդսը ժամանակին ստորագրել է այսպես կոչված «սրտի բաբախման բիլը», որն Ամերիկայի նահանգի ամենախիստ օրենքներից մեկն է, որը սահմանափակում է օրինական աբորտները վեցշաբաթյա հղիության ժամկետով։ Planned Parenthood կազմակերպության դիտորդական խորհրդի նախկին անդամ Հաբելը առաջարկել է չեղարկել օրինագիծը։ Մրցակիցները նաև բանավիճել են Medicaid-ի բժշկական ապահովագրության ծրագրի մասնավորեցման մասին[7]։

Անձնական կյանք խմբագրել

1982 թվականին ամուսնացել է Քևին Ռեյնոլդսի հետ, որն ավելի քան երեք տասնամյակ աշխատել է ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://carrollspaper.com/Content/Opinion-Archive/Opinion/Article/Kim-Reynolds-high-school-graduate-looking-for-work/4/4/10931
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.thegazette.com/subject/news/government/iowa-lt-gov-kim-reynolds-to-get-iowa-state-degree-20161216
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. https://humanrights.iowa.gov/icsw/governor-kimberly-k-reynolds
  5. O. Kay Henderson (2016 թ․ դեկտեմբերի 16). «Lieutenant governor to receive college degree tomorrow» (անգլերեն). Radio Iowa. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «Kim Reynolds Sworn in as Iowa's 1st Female Governor» (անգլերեն). US News & World Report. 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  7. Sarah Ferris (2018 թ․ նոյեմբերի 7). «Republican Kim Reynolds reelected as governor of Iowa» (անգլերեն). Politico. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. Jason Noble (2017 թ․ հունվարի 11). «How Kim Reynolds ascended to Iowa's governorship» (անգլերեն). The Des Moines Register. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Ռեյնոլդս» հոդվածին։