Քիմիական ռեակցիայի ջերմային էֆեկտ

Ռեակցիայի ընթացքում կլանված և անջատված ջերմությունը

Քիմիական ռեակցիայի ջերմային էֆեկտ, տվյալ քիմիական ռեակցիայի ընթացքում կլանված ջերմության և կատարված արտաքին աշխատանքի (չհաշված արտաքին ճնշումը հաղթահարելու աշխատանքը) հանրահաշվական գումարը։ Եթե ռեակցիայի ընթացքում ջերմությունն անջատվում է կամ աշխատանքը կատարում է համակարգը, ապա նրանց արժեքներն ունեն բացասական նշան։

Քիմիական ռեակցիայի ընթացքում էներգիան կարող է կլանվել (անջատվել) ոչ միայն ջերմության, այլև լույսի, էլեկտրական էներգիայի կամ այլ ձևերով, այդ դեպքում վերցվում է ջերմային համարժեքով արտահայտված նրանց արժեքների հանրահաշվական գումարը։

Հաստատուն ջերմաստիճանի և ճնշման դեպքում ջերմային էֆեկտը (Ջ․ Է․) հավասար է ելանյութերի և վերջնանյութերի ներքին էներգիաների տարբերությանը (), հաստատուն ջերմաստիճանի և ծավալի դեպքում՝ էնթալպիաների տարբերությանը ()։ Ջերմային էֆեկտը․ սովորաբար արտահայտվում է կջ-ներով կամ կկալ-ներով և որոշվում է նյութերի, ռեակցիայի ստեքիոմետրիային համապատասխանող, մոլային քանակներով։

Որոշ ռեակցիաների համար ջերմային էֆեկտի փոխարեն օգտագործում են հատուկ տերմիններ՝ ջերմություն գոյացման, այրման ջերմություն և այլն։ Տվյալ ռեակցիայի ջերմային էֆեկտը կախված է ջերմաստիճանից և ճնշումից (ծավալից)։ Նրա ջերմաստիճանային կախումը արտահայտվում է Կիրխհոֆի հավասարումով՝

(որտեղ Cv,1-ը՝ ելանյութերի, իսկ (Cv,2-ը՝ վերջնանյութերի ջերմունակությունների գումարն է)։ Ջերմային էֆեկտները համեմատելի դարձնելու և թերմոդինամիկական հաշվարկները պարզեցնելու նպատակով ջերմային էֆեկտների արժեքներն արտահայտում են ռեակցիային մասնակցող նյութերի ստանդարտ վիճակների համար։

Ջերմային էֆեկտի որոշում խմբագրել

Ջերմային էֆեկտը որոշում են անմիջականորեն, քիմիական հավասարակշռությունը տարբեր ջերմաստիճաններում հետազոտելու միջոցով կամ հաշվումներով․ օրինակ՝ ռեակցիային մասնակցող նյութերի գոյացման ջերմություններից։ Ջերմային էֆեկտների արժեքները կարևոր են տեսական քիմիայի, խառնուրդների հավասարակշռային բաղադրությունը, վերջնանյութերի ելքը, հրթիռային վառելանյութերի տեսակարար քարշիչ ուժը հաշվելու և կիրառական այլ խնդիրներ լուծելու համար։

Ստանդարտ էնթալպիայի ձևավորման օրինակներ (25 °C, 298 K) խմբագրել

Քիմիական միացության Թերմոդինամիկական փուլ Քիմիական բանաձև Δ Hf0 կՋ/մոլ
Ացետոն l C3H6O -248.4
Ացետիլեն g C2H2 +227.4
Ամոնիակ (Ամոնիումի հիդրօքսիդ) aq NH3 (NH4OH) -80.8
Ամոնիակ g NH3 -46.1
Ամոնիումի նիտրատ s NH4NO3 -365.6
Բենզոլ l C6H6 +49.1
Բրոմ l Br2 0
Բրոմ g Br2 +31
Բրոմ g Br +111.9
Բրոմաջրածին g HBr -36.3
Կալցիում s Ca 0
Կալցիումի օքսիդ s CaO -634.9
Կալցիումի կարբոնատ s CaCO3 -1207.6
Ածխածին s C (graphite) 0
Ածխածին s C (diamond) +1.88
Ածխածնի մոնօքսիդ g CO -110.5
Ածխաթթու գազ g CO2 -393.5
Քլոր g Cl2 0
Քլոր g Cl +121.3
Քլորաջրածին g HCl -92.3
Պղնձի սուլֆատ aq CuSO4 -769.98
Էթան g C2H6 -84.68
Էթիլ սպիրտ l C2H5OH -277.6
Էթիլեն g C2H4 +52.4
Ֆտոր g F2 0
Ֆտոր g F +79.38
Ֆտորաջրածին g HF -273.3
Գլյուկոզ s C6H12O6 -1273.3
Ջրածին g H2 0
Յոդ s I2 0
Յոդ g I2 +62
Իզոպրոպիլեն g C3H7OH -318.1
Մեթան g CH4 -74.87
Մեթիլալկոհոլ l CH3OH -238.6
Ազոտ g N2 0
Ազոտի երկօքսիդ g NO2 +33.2
Ազոտի օքսիդ g NO +91.3
Թթվածին g O2 0
Օզոն g O3 +142.7
Պրոպան g C3H8 -103.85
Նատրիում s Na 0
Նատրիում g Na +107.5
Սոդա s NaHCO3 -950.8
Նատրիումի կարբոնատ s Na2CO3 -1131
Նատրիումի քլորիդ aq NaCl -407
Նատրիումի քլորիդ s NaCl -411.12
Նատրիումի քլորիդ l NaCl -385.92
Նատրիումի քլորիդ g NaCl -181.42
Նատրիումի հիդրօքսիդ aq NaOH -470.1
Նատրիումի հիդրօքսիդ s NaOH -426.7
Նատրիումի նիտրատ aq NaNO3 -446.2
Նատրիումի նիտրատ s NaNO3 -424.8
Սախարոզ s C12H22O11 -2226.1
Ծծումբ s S8 0.3
Ծծումբ s S8 0
Ծծմբի օքսիդ (IV) g SO2 -296.8
Ծծմբի օքսիդ (VI) g SO3 -395.7
Ծծմբական թթու l H2SO4 -814
Սիլիցիում s SiO2 -911
Արծաթ s Ag 0
Արծաթի քլորիդ s AgCl -127.0
Ջուր l H2O -285.8
Ջուր g H2O -241.82
Ցինկի սուլֆատ s ZnSO4 -980.14
(Վիճակ։ g = գազ; l =հեղուկ; s = պինդ; aq = ջուր)

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Кнорре Д. Г., Крылова Л. Ф., Музыкантов В. С. Физическая химия. — М. ։ Высшая школа, 1990
  • Эткинс П. Физическая химия. — Москва. ։ Мир, 1980

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։