Քիմիական զենքի արգելման կազմակերպություն

Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, միջազգային կազմակերպություն, որը ՄԱԿ-ի աջակցությամբ ստեղծվել է 1997 թվականի ապրիլի 29-ին, 1993 թվականի հունվարին ստորագրված քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո։ 2013 թվականին ՔԶԱԿ-ը պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։

Քիմիական զենքի արգելման կազմակերպություն
Տեսակմիջկառավարական կազմակերպություն
Երկիր Նիդերլանդներ
ՀապավումOIAC, OPCW և ОЗХО
Հիմնադրվածապրիլի 29, 1997 և 1997[1]
Գլխադասային գրասենյակՀաագա, Նիդերլանդներ
ՂեկավարFernando Arias González?
Անձնակազմ500 մարդ
Պարգևներ
Կայքopcw.org(անգլ.)

Գլխավոր խնդիրներն են՝ քիմիական զենքի օգտագործման արգելքի պահպանման նկատմամբ հսկողության ապահովումը, նրա պաշարների վերացումը, խաղաղ քիմիայի ոլորտում համագործակցության զարգացումը, քիմիական զենքից պաշտպանության ապահովման հարցում պետություններին օգնություն ցուցաբերելը, քիմիական զենքի չտարածման ապահովումը։

Շտաբ-բնակարանը գտնվում է Հաագայում (Նիդեռլանդներ

Քիմիական զենքի արգելման կազմակերպության կառուցվածք խմբագրել

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն ունի երեք հիմնական մարմին՝ Մասնակից պետությունների կոնֆերանս, Գործադիր խորհուրդ և Տեխնիկական քարտուղարություն։

Մասնակից պետությունների համաժողով խմբագրել

Մասնակից պետությունների խորհրդաժողովը ՔԶԱԿ-ի գլխավոր մարմինն է։ Նրա կազմի մեջ մտնում են կազմակերպության բոլոր անդամները։ Ժողովն անցկացվում է տարին առնվազն մեկ անգամ և քննարկում է Կոնվենցիայի ընդգրկման ոլորտի հարցերը։ Խորհրդաժողովը վերահսկողություն է իրականացնում կոնվենցիայի իրականացման նկատմամբ, միջոցներ է ձեռնարկում նար առարկայի և նպատակների իրագործմանն աջակցելու համար, ինչպես նաև քննարկում է նրա պահպանումը։ Խորհրդաժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր խորհրդի և տեխնիկական քարտուղարության գործունեության նկատմամբ։ Հինգ տարին մեկ անգամ մասնակից պետությունների խորհրդաժողովը պատրաստվում է հատուկ նստաշրջանի՝ կոնվենցիայի գործողությունը քննարկելու համար։

Գործադիր խորհուրդ խմբագրել

ՔԶԱԿ-ի գործադիր խորհուրդը մակերպության գործադիր մարմինն է։ Գործունեության հաշվետվությունը տրամադրվում է համաժողովի տարեկան ժողովում։ Գործադիր խորհուրդը գործում է համաժողովի որոշումներին համապատասխան և ապահովում է դրանց կատարումը։ Գործադիր խորհրդի խնդիրն է նպաստել կոնվենցիայի իրականացմանը և պահպանմանը, տեխնիկական քարտուղարության գործունեությանը։ Գործադիր խորհուրդը կազմված է 41 անդամից։ Գործադիր խորհրդի կազմում իրավունք ունի ընդգրկվել յուրաքանչյուր մասնակից պետություն։ Գործադիր խորհրդի նիստերն անցկացվում են տարին չորս անգամ կամ ավելի, եթե դա պահանջում են խորհրդի անդամ պետությունները կամ խորհրդաժողովը։

Տեխնիկական քարտուղարություն խմբագրել

Տեխնիկական քարտուղարությունը օգնում է կոնֆերանսին և գործադիր խորհրդին իրենց գործառույթները կատարելու համար։ Տեխնիկական քարտուղարությունն իրականացնում է Կոնվենցիայով նախատեսված պահպանման ստուգման միջոցառումները, ստանում և համակարգում է մասնակից պետությունների սկզբնական և տարեկան տվյալները (քիմիական զենքի պաշարների, արտադրության նախկին օբյեկտների մասին տեղեկություններ և այլն)։ Տեխնիկական քարտուղարության կազմի մեջ մտնում են գլխավոր տնօրենը (նշանակվում է գործադիր խորհրդի երաշխավորությամբ մասնակից պետությունների խորհրդաժողովով), որը նրա ղեկավարն ու գլխավոր վարչական աշխատակիցն է, տեսուչները և այլ քաղաքական-վարչական և տեխնիկական անձնակազմը։

Քիմիական զինաթափում խմբագրել

2004 թվականի սկզբի դրությամբ մասնակից պետությունների 95%-ը ներկայացրել է իր տվյալները ՔԶԱԿ-ում։ Վեց պետություններ հայտարարել են այն մասին, որ իրենք քիմիական զենքի պաշարներ ունեն (Ալբանիա, Հնդկաստան, Լիբիա, Ռուսաստան, ԱՄՆ և մեկ այլ մասնակից պետություն, որը ցանկացել է, որ իր անունը չնշվի ՔԶԱԿ պաշտոնական փաստաթղթերում)։ Ընդհանուր առմամբ այդ պաշարներն ունեցել են մոտ 70 հազար տոննա տարբեր տեսակի թունավոր նյութեր։ Դրանցից նյարդապարալիտիկ թունավոր նյութերը կազմել են 63 %՝ VX (28%), զարին (22%), Զոման (13%), մաշկային-թարախապալար (հիմնականում իպրիտ և լյուիզիտ) 35%։

13 պետություններ հայտարարել են կոնվենցիային կամ նախկինում քիմիական զենքի արտադրության հզորությունների (Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չինաստան, Ֆրանսիա, Հնդկաստան, Լիբիա, Իրան, Ճապոնիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Հարավսլավիա և այլ մասնակից պետությունում) անդամակցության պահին գոյություն ունեցող 64 օբյեկտների մասին։

2004 թվականի սկզբին մասնակից պետությունների կողմից հայտարարվել է քաղաքացիական քիմիական արդյունաբերության 5466 օբյեկտ, որոնք ընդգրկվում են քիմիական արդյունաբերության ստուգման ռեժիմի ընդգրկման, ինչպես նաև կոնվենցիայում պարունակվող ցանկերում ընդգրկված քիմիկատների փոխանցման ոլորտում։

1997 թվականից մինչև 2004 թվականի սկիզբը ՔԶԱԿ-ն ավելի քան 8 հազար տոննա թունավոր նյութեր է ոչնչացրել 4 պետություններում, որոնք հայտարարել են իրենց մոտ քիմիական զենքի պաշարների առկայության մասին։ 2003 թվականի ապրիլի 29-ին Ռուսաստանը կատարեց Կոնվենցիայով նախատեսված I կարգի քիմիական զենքի ոչնչացման առաջին փուլը՝ ոչնչացնելով 400 տոննա թունավոր նյութեր (ընդհանուր պաշարների 1 %-ը) Սարատովի մարզի Գորնի շրջանում՝ ոչնչացման ռուսական Առաջին օբյեկտում։

ՔԶԱԿ-ի տեսչական գործունեություն խմբագրել

Արդյունքների պատրաստման, պլանավորման և վերլուծության համար պատասխանատու է տեխնիկական քարտուղարության ստուգման բաժինը։

Տեսչական գործունեության մեծ մասը (տեսչությունների մոտ 60%-ը) իրականացվում է քիմիական զենքի հետ կապված օբյեկտներում։ Քիմիական զենքի ոչնչացման օբյեկտներում նրանց գործունեության ընթացքում ապահովվում է տեսուչների մշտական ներկայությունը։ 2003 թվականին Քիմիական զենքի ոչնչացման օբյեկտում անցկացվել է տեսուչների 74 ռոտացիա։ 2002 թվականին անցկացվել է 85 այդպիսի տեսչություն։

Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան նախատեսում է հարցման հիման վրա տեսչությունների անցկացման հնարավորություն։ Հարցման հիման վրա տեսչությունը կարող է անցկացվել ցանկացած մասնակից պետությունում՝ մեկ այլ մասնակից պետության պահանջով՝ առանց մերժման իրավունքի՝ կոնվենցիայի հնարավոր չպահպանմանը վերաբերող ցանկացած հարցի պարզաբանման կամ լուծման նպատակով։ Հարցումն իրականացնող պետությունը պարտավոր է սահմանափակել ստուգման հարցումը կոնվենցիայի շրջանակներով և հարցման մեջ ներկայացնել ամբողջ համապատասխան տեղեկատվությունը, որի հիման վրա առաջացել է մտահոգություն։ Յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է զերծ մնա անհիմն հարցումներից՝ խուսափելով չարաշահումներից։ Տեսուչ պետությունը պարտավոր է հայցվող վայրի սահմաններում մուտք գործել բացառապես կոնվենցիայի հնարավոր չպահպանման վերաբերյալ մտահոգություններ ունեցող փաստերի հաստատման նպատակով։ Սակայն կոնվենցիայի գործողության տարիներին ոչ մի մասնակից պետություն չի պահանջել նման տեսչությունների անցկացում։

Կոնվենցիան նախատեսում է մասնակից պետություններին օգնություն և պաշտպանություն ցուցաբերել նրանց դեմ կիրառվելու կամ քիմիական զենքի կիրառման սպառնալիքի դեպքում։ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, նման օգնությունը կարող է անդամ պետություններին տրամադրել հայտնաբերման և ազդանշանային համակարգերի, պաշտպանական և դեգրադացիոն սարքավորումների և դեգրադացիայի միջոցների, բժշկական հակադոտների և բուժման միջոցների, ինչպես նաև ցանկացած պաշտպանական միջոցների վերաբերյալ խորհրդատվություն։

Կոնվենցիային համապատասխան, յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորություն է ստանձնել կամ ներդրում կատարել կամավոր օգնության հիմնադրամին, որը ստեղծվել է մասնակից պետությունների առաջին համաժողովում, կամ հայտարարել, թե ինչ տեսակի օգնություն կարող է տրամադրել կազմակերպությունը։

Միջազգային համագործակցություն խմբագրել

Մասնակից պետություններն իրավունք ունեն իրականացնել հետազոտություններ, մշակել, արտադրել, ձեռք բերել, պահպանել, փոխանցել և օգտագործել քիմիկատներ, փոխանակել սարքավորումներով և  գիտատեխնիկական տեղեկատվությամբ՝ կոնվենցիայով չարգելվող նպատակներով։ Կոնվենցիան նաև նշում է, որ դրա մասնակիցները միմյանց հետ չեն սահմանում որևէ սահմանափակում, որը կխոչընդոտի կամ կդժվարացնի առևտուրը, ինչպես նաև արդյունաբերական, գյուղատնտեսական, հետազոտական, բժշկական, դեղագործական կամ այլ խաղաղ նպատակներով քիմիայի բնագավառում գիտատեխնիկական գիտելիքների զարգացումն  ու տարածումը։

Կազմակերպությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ ուղղված քիմիայի ոլորտում համագործակցությանը։ Այդ ծրագրերն ուղղված են զարգացող երկրներից կամ անցումային տնտեսությամբ երկրներից գիտնականների և ինժեներների նախապատրաստմանը, քիմիական արդյունաբերության զարգացման, քիմիկատների առևտրի թեմաներով սեմինարների և կոնֆերանսների անցկացմանը աջակցելուն և այլն։ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, որն արդեն յոթ տարի ապահովում է քիմիական զենքի արգելման ռեժիմը, հանդիսանում է միջազգային անվտանգության համակարգի հիմնական բաղադրիչներից մեկը, որն աշխատում է զանգվածային ոչնչացման վտանգավոր տեսակի զենքի ոչնչացման համար։

ՔԶԱԿ-ին քիմիական հարձակումների մեղավորներին հայտնաբերելու գործառույթ տալը խմբագրել

2018 թվականի հունիսի 27-ին քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի մասնակից երկրների խորհրդաժողովի հատուկ նստաշրջանում, որը Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ հրավիրվել էր ՔԶԱԿ լիազորությունների ընդլայնման քննարկման համար, չնայած Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի հակազդեցության փորձերին, ընդունվել է կազմակերպության մանդատի ընդլայնման բրիտանական նախագիծը՝ տալով նրան քիմիական գրոհների մեղավորներին սահմանելու իրավունք։ Նախագծին աջակցել են 82 երկրներ, ևս 24-ը դեմ են արտահայտվել։ Մինչ այդ ՔԶԱԿ-ի մասնագետները լիազորված էին միայն տեխնիկական փորձաքննություն անցկացնել քիմիական զենքի կիրառման փաստի հաստատման ուղղությամբ[4][5]։

ՔԶԱԿ-ի բարեփոխման նախագծի համար առիթ է դարձել ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի նյարդապարալիզացնող Նովիչոկ նյութի ենթադրյալ թունավորման միջադեպը, որը տեղի է ունեցել 2018 թվականի մարտի 4-ին։ Բրիտանական իշխանությունները պնդում են, որ Սկրիպալների դեմ մահափորձի հետևում կանգնած է Ռուսաստանը։ ՔԶԱԿ-ի փորձագետների հետազոտությունների արդյունքները հաստատել են օգտագործված թունավոր նյութի տեսակը, սակայն ՔԶԱԿ-ի աշխատակիցները չեն հայտնել այդ նյութի ծագման տեղը։ ՔԶԱԿ-ի լրացուցիչ գործառույթները, նախագծի հեղինակների կարծիքով, անհրաժեշտ են նաև Սիրիայում քիմիական գրոհների կատարողների հաստատման համար, որոնց համար արևմտյան երկրները պատասխանատու են Սիրիայի իշխանություններին Սիրիան և Ռուսաստանը հերքում են սիրիական բանակի կողմից բնակչության դեմ քիմիական զենքի կիրառումը և սադրանքների մեջ մեղադրում են զինված ընդդիմությանը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել