Քիմեռ, հին հունական դիցաբանության մեջ առյուծի մարմնով, եռագլուխ (առջևից՝ առյուծի, մեջտեղում՝ այծի, ետևից՝ օձի) հրեշ։ Եքիդնա և Տյուփոն հրեշների դուստրը։ իբր Քիմեռը, երախներից բոց արտաշնչելով, երկար ժամանակ ամայացրել է երկիրը։ Քիմեռին սպանել է թևավոր Պեգասով երկինք բարձրացած հերոս Բելլերոփոնտեսը։ Քիմեռը, հավանաբար, խորհրդանշել է համանուն լեռան հրաբխածին հատկությունը։

Քիմեռի արձանիկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։