Քիմբերլի Դեյլ Էդվարդսը (նոյեմբերի 15, 1984(1984-11-15), Չելթնեմ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[1], ով հայտնի է նաև Քիթի Բրաքնել բեմական անունով, բրիտանացի երգչուհի-երգահան է։ Բրաքնելը հայտնի է դարձել 2011 թվականի Իքս Ֆակտորի VIII եթերաշրջանում ֆինալիստ դառնալով, որտեղ զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը։

Քիթի Բրաքնել
Քիթի Բրաքնելը 2014-ին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունKitty Brucknell
Ի ծնե անունՔիմբեռլեյ Դայլե Էդվարդս (Kimberley Dayle Edwards)
Ծնվել էնոյեմբերի 15, 1984 (39 տարեկան)
Չելթենհամ, Գլոսթերշիր
ԵրկիրԱնգլիա
ԺանրերՓոփ, պարային, քանթրի, տեխնո
ՄասնագիտությունԵրգչուհի, երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
Գործունեություն2011–այժմ
ԼեյբլWhiskey Records
Absolute
Կայքkittybrucknell.com
 Kitty Brucknell Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բրաքնելը սկսել է երգել վաղ հասակից, ինչպես նաև նվագել է ջութակ և դաշնամուր։ Մանկության ընթացքում նա մասնակցել է բարեգործական համերգների և երաժշտական-թատերական ներկայացումների, եղել է «Չելթենհամ» մրցանակային փառատոնի հաղթող մրցանակակիր[2]։ 11 տարեկանում նա զբաղեցրել է իր տեղը Մեծ Բրիտանիայի ազգային մանկական նվագախմբում և մասնակցել է ամենամյա շրջագայություններին նրանց հետ։ Նա պարգևատրվել է երաժշտական կրթաթոշակներով Դին Փակ դպրոցի, Սբ. Էդվարդսի անվան դպրոցի և Բրիստոլի Քլիֆթոն քոլեջի կողմից։ Միջազգային շրջագայությունները սկսել է 16 տարեկան հասակից։

2003 թվականին Բրաքնելը սկսել է զբաղվել «Interference»-ի («Միջամտություն») ռեժիսուրայով, որը գիտաֆանտաստիկ ֆիլմ է[3]։ Ֆիլմը ընդունվել է 2005 թվականի Կաննի կինոփառատոնին մասնակցելու համար[4]։ Դրան հետևել են Լոնդոնի, Նյու-Յորքի կարճամետրաժ ֆիլմերի և Իզրաելի կինոփառատոններում ցուցադրությունները։

Գործունեություն խմբագրել

2007-2011 խմբագրել

Նախքան Իքս Ֆակտորը Բրաքնելը բազմիցս ներկայացել է հեռուստատեսային այնպիսի շոուներում, ինչպիսիք են «To Buy or Not to Buy» (Գնել թե չգնել), «Pineapple Dance Studios» (Pineapple պարային ստուդիան), «Dinner Date» (Ճաշի ամսաթիվը) և Channel 4-ի «Wedding House» (Ամուսնության տուն) շոուն[5]։ 2009-ի հունիսին Քիթին հայտնվում է Բրիթնի Սփիրսի «Saved My Life» փաստագրական ֆիլմում, որը եթեր է արձակվում BBC Three-ով[6]։

2011. Իքս Ֆակտոր խմբագրել

2011-ին Բրաքնելը մասնակցում է Իքս Ֆակտորի 8-րդ եթերաշրջանին։ Առաջին ունկնդրմանը նա երգում է «The Edge of Glory» երգը։ Բրաքնելը, ով այդ ժամանակ 26 տարեկան էր, հայտնվում է 25-ից բարձր կատեգորիայում, որի մարզիչն էր Լուիս Վոլշը։ «Beautiful Disaster» երգը ներկայացնելուց հետո, Բրաքնելը ընտրվում է Վոլշի կողմից՝ կենդանի շոուում մասնակցության համար։

Բրաքնելը եզրափակչում հայտնվում է 3-րդ շաբաթում հետ 3 անգամ Սեմի Բրուքեի, 5-րդում՝ Ջոնի Ռոբինսոնի և 6-րդում Միշա B-ի հետ։ Ըստ ընտրության վիճակագրության 4-րդ շաբաթում զբաղեցրել է 4-րդ տեղը 12.9% քվեարկությամբ։ Մնացած բոլոր շաբաթներում եղել է լավագույն եռյակում։ Քիթին դուրս է մնացել Իքս ֆակտորից 6-րդ շաբաթում, ինչին կողմ էին քվեարկել ժյուրիներ Թուլիսան, Քելլի Ռոուլենդը և Բառլոուն, չնայած որ նա ստացել էր ավելի շատ քվեներ հեռուստադիտողի կողմից, քան Միշա B-ն[7]։

2012-այժմ խմբագրել

 
Բրաքնելը 2012-ին

Բրաքնելը վերադառնում է Իքս ֆակտոր 2013 թվականին՝ եզրափակչի ժամանակ, Ուեմբլի Արենայում ելույթ ունենալով այնպիսի նախկին մասնակիցների կողքին, ինչպիսիք են Ռիլան Քլարկը, Ջեդվարդը, Վագները, 2 Shoes-ը և Ջոննի Ռոբինսոնը։ 2013-ի հունվարին նա գնաց իր առաջին շրջագայությանը, որը անվանվեց «Glamour and Damage»։ Նա ներկայացրեց «The Damage is Done» երգը, որը ապագայում ներառվեց իր «Glamour and Damage» ալբոմի մեջ[8]։ Բրաքնելը Գերմանիայում թողարկեց «No Tomorrow» (Ոչ վաղը) անվանումով սինգլը[9]։

Օգոստոսին նա ներկայացրեց իր ինքնատիպ «Chains» (Շղթաներ) երգը, որը արժանացավ հետաքրքրության խոշոր օնլայն բլորգներում, նույնիսկ հիշատակվեց «Քուին» խմբի անդամ Բրայան Մեյի կողմից[10]։ Մայիսի 4-ին Բրաքնելը հայտնեց, որ իր նոր «Glitter in the Sky» սինգլը կթողարկվի 2014 թվականի հոկտեմբերի 19-ին։ Իր դեբյուտային ալբոմը ազատ արձակվեց 2014նոյեմբերի 1-ին, Pledge Music-ի Արխիվացված 2014-05-13 archive.today միջոցով։

Բրաքնելը հավակնում էր ներկայացնել Շվեյցարիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում «Yearning» երգով։ Երգը գրվել էր Բրաքնելի կողմից, Դաի Սմիթի և Էլլիսոն Սամմերհայեսի հետ միասին։ 2014-ի նոյեմբերի 25-ին պարզ դարձավ, որ նա այն ինը անձանցից մեկը չէ, ով ընտրվել է Շվեյցարիայի Ռադիո և Հեռուստատեսության կողմից՝ Ցյուրիխում կենդանի լսումներին մասնակցելու համար[11]։ Ավելի ուշ նա ներգրավվեց Մոլդովան ներկայացնելու համար պայքարի մեջ՝ «Yearning» և «Remix» երգերով։ 2015հունվարի 17-ին հայտարարվեց, որ «Remix»-ը անցել է կիսաեզրափակիչ փուլ[12]։ Երգչուհին դուրս մնաց մրցույթից 2015-ի փետրվարի 24-ին՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում[13]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Ալբոմի անվանում Ալբոմի դետալներ Հորիզոնական չարթում
ՄԹ
Glamour and Damage N/A
TBA N/A

Կենդանի ալբոմներ խմբագրել

Ալբոմի անվանում Ալբոմի դետալներ
The Glamour & Damage 2013 Live Tour

Սինգլներ խմբագրել

Թվական Սինգլ Հորիզոնական չարթում Ալբոմ
UK Indie Breakers
2014 "Glitter in the Sky" 9 Glamour & Damage
2016 "TBA" - TBA

Որպես ընտրված արտիստ խմբագրել

Թվական Անվանում Հորիզոնական չարթում Ալբոմ
ՄԹ
[14]
Իռլանդիա
[15]
SCO
[16]
2011 «Wishing on a Star»
(որպես 2011 թվականի Իքս ֆակտորի ֆինալիստներից մեկը)
1 1 1 Charity single
2013 «No Tomorrow»
non-album

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kitty Brucknell – Internet Movie Database». Internet Movie Database. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  3. Interference(2005)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  4. «Interference – Short Film Goes to Cannes Directed by 20yr Old Filmmaker Kimberley Dayle Edwards».
  5. «X Factor: Kitty Brucknell's 33 TV appearances in her quest to be a famous star». www.thesun.co.uk. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  6. «Britney Spears Saved My Life: Britney super-fans talk about how their love for the singer has made their lives worth living». Internet Movie Database. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
  7. «'X Factor' 2011 voting breakdown in full». Digital Spy. 2011 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  8. Taylor, Sam. «Interview: X Factor's Kitty Brucknell on her Glamour & Damage tour, gay marriage and 'living the dream'». Mancurianmatters. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
  9. «Kitty Brucknell – Official Website – Biography». KittyBrucknell. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.(չաշխատող հղում)
  10. Rollins, Claire. «Kitty Brucknell – 'Chains' (Official Video)». HitTheFloor. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
  11. Granger, Anthony (2014 թ․ նոյեմբերի 25). «Switzerland: SRF Announce Their 9 Finalists». Eurovoix. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. Honciuc, Bogdan (2015 թ․ հունվարի 17). «MOLDOVA: 24 SEMI-FINALISTS SELECTED AFTER LIVE AUDITIONS». Wiwibloggs. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  13. Granger, Anthony (2015 թ․ փետրվարի 24). «Moldova: O Melodie Pentru Europa Semi Final 1 Results». Eurovoix. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  14. Peak positions for the featured singles in the UK:
  15. Peak positions for the featured singles in Ireland:
  16. Peak positions for the featured singles in Scotland:

Արտաքին հղումներ խմբագրել